Լուսանկարներ |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Գոյություն ունեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, որոնք ներառված են աշխարհի տարբեր, մասնավորապես` Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Հայաստանի և այլ պետությունների արխիվներում: Հաշվի առնելով ողբերգական իրադարձությունների ժամանակաշրջանը, երբ ոչ բոլորին էր հասանելի ֆոտոխցիկը, մասնավորապես խոսքը գնում է պատերազմական շրջանում հիմնական քաղաքային կենտրոններից հեռու գտնվող վայրերի մասին, այդ լուսանկարները հանդիսանում են հայ ժողովրդի ողբերգության ամենակարևոր ապացույցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը խստիվ արգելել էր լուսանկարել տեղահանված հայերին ու մահվան երթերի ժամանակ սպանվածների կամ մահացածների մարմինները: Ինչևէ, գոյություն ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարյուրավոր լուսանկարներ, որոնք «20-րդ դարի գաղափարախոսությամբ խթանված առաջին ցեղասպանության» հիմնական տեսանելի աղբյուրներն ու ապացույցներն են:
Ամեն տարի տարբեր աղբյուրներից նորանոր ֆոտոնյութեր են ի հայտ գալիս:
Ամեն տարի տարբեր աղբյուրներից նորանոր ֆոտոնյութեր են ի հայտ գալիս:
|
|
Վիրտուալ թանգարան |
|
Միջազգային գիտաժողով |
2011թ. ապրիլին 20, 21-ին ՀՑԹԻ-ն կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը և Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:
|
Ժամանակավոր ցուցադրություն |
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ»
|
Հիշի՛ր |
Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:
|
Լեմկինի կրթաթոշակ նոր |
|
|