Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Գերմանական


ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆ ՎԱՆԳԵՆՀԱՅՄԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ՌԵՅԽՍԿԱՆՑԼԵՐ ԲԵԹՄԱՆ-ՀՈԼՎԵԳԻՆ

17 ՀՈՒՆԻՍԻ 1915Թ.


Հայ բնակչության տեղահանումը իրենց տներից արևելյան Անատոլիայի շրջաններում և նրանց վերաբնակեցումը այլ շրջաններում իրականացվում է դաժանորեն...

...Ակնհայտ դարձավ, որ հայերի տեղահանությունը բխում է ոչ միայն ռազմական հանգամանքներից: Ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը վերջերս անկեղծ հայտարարեց այդ մասին դոկտոր Մորցմանին, որն այժմ ծառայում է կայսերական դեսպանությունում: Թալեաթն ասաց, որ «Բարձր Դուռը մտադիր է օգտվել համաշխարհային պատերազմից, որպեսզի ամբողջովին երկիրը մաքրի ներքին թշնամիներից` տեղի քրիստոնյաներից այնպես, որ այլ երկրներն իրենց դիվանագիտական միջամտությամբ չխանգարեին դա անել: Այդ միջոցառումը կծառայի Թուրքիայի բոլոր դաշնակիցների և հատկապես գերմանացիների շահերին և վերջիններս էլ այդպիսով կկարողանան ամրապնդվել»...


ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՀՈՀԵՆԼՈԵ-ԼԱՆԴԵՆԲՈՒՐԳԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ՌԵՅՍԿԱՆՑԼԵՐ ԲԵԹՄԱՆ-ՀՈԼՎԵԳԻՆ

25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1915Թ.


...Վերջերս ստացվեց հետևյալ հեռագիրը պարոն Ռյոսլերից, որը թվագրված է սույն ամսի 18-ով:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում այստեղ ոտքով արևելքից եկան հայ կանանց և երեխաների բազմաթիվ շարասյուններ, որոնք գտնվում էին սովամահության եզրին և պետք է ուղարկվեին ավելի հեռու, եթե չմահանային այստեղ այս օրերի ընթացքում: Բարձր Դռան հրամանը ձեռնպահ մնալ նրանց տեղահանությունից, ովքեր դեռևս գտնվում են իրենց տներում, հանդիսանում է բացահայտ կեղծիք, քանի որ նրանցից մի քանիսին այդ իմաստով կարելի է համարել կասկածելի և դա հաճախ օգտագործվում է իբրև պատրվակ հայերի տեղահանության համար:
Հակառակ այդ հրամանի, զինծառայողների ընտանիքների համար չեն անում բացառություն: Նմանապես դաժանորեն տեղահանում են ծանր հիվանդներին: Տեղահանվածների շարասյունները շարժվում են դեպի Դեյր-էլ-Զոր և Մոսուլ: Չնայած Բարձր Դռան հավաստիացումներին, ամեն ինչ ուղղված է հայ ժողովրդին ոչնչացնելուն:
Հայերը խնդրել են ինձ կրկին այդ ամենի մասին հայտնել Ձերդ գերազանցությանը»:


Կ. ԵՎ Թ. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՏԵՂԵԿԱՏՈՒ ԲՅՈՒՐՈ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ Կ. ԵՎ Թ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՑԱԳՐԵՐԻՑ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ 1
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ Կ. ԵՎ Թ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
ԱՄՍԱԹԻՎ 12/9


Բովանդակության համառոտագրություն.
Հայերի վիճակը Թուրքիայում հուսահատական է, թվում է, որ թուրքական կառավարությունը նախատեսել է ամբողջ հայկական ցեղի ոչնչացումը: Հաշտության կնքման ժամանակ և դրանից հետո Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան հայերի դեմ թուրքական կառավարության գործած նողկալի սարսափների համար մեղադրելու են նրան:
Կշտամբանքը սակայն մեծ մասամբ նաև Գերմանիային է հասել, որին թուրքական կառավարության բոլոր գործողությունների հետ համերաշխություն են հակառակորդները վերագրում:


ՀԱՅԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

ՏԵՐԱՊԻԱ, 10 ՀՈՒԼԻՍԻ 1916Թ.
ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ N 368
ԹԱԳԱՎ. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ


Հայերի հետապնդումները արևելյան նահանգներում թևակոխել են իրենց վերջնական փուլը:
Թուրքական կառավարությունը թույլ չտվեց իրեն խանգարել Հայկական հարցի լուծումը հայ ցեղի ոչնչացման ճանապարհով իր ծրագրի կատարմանը ո՞չ մեր միջնորդությունների, ո՞չ ամերիկյան դեսպանի և պապական լեգատի, ինչպես նաև Անտանտի կողմից սպառնալիքների, առավել ևս արևմուտքի հասարակական կարծիքը հաշվի առնելու միջոցով: Այժմ նա պատրաստվում է ձուլել և ցրել առաջին տեղահանությունը վեապրած հայերի վերջին մնացորդները: Ընդ որում, խոսքը վերաբերվում է հյուսիսային Սիրիայում (Մարաշ, Հալեպ, Ռաս-ուլ-Այն), ինչպես նաև Փոքր Ասիայի որոշ խոշոր բնակավայրերում (Անգորա, Կոնիա) մնացածներին, հատկապես նրանց, ովքեր այնտեղ են հանտնվել տեղահանության հետևանքով, կամ էլ ավելի շուտ այնտեղ տեղափոխվածներին: Սակայն հնաբնակների շրջանում, ինչպես նաև, կաթոլիկ և բողոքական հայերի շրջանում այժմ կատարվում են «զտումներ», թեև Բարձր Դուռը կրկին խոստացել է խնայել այս վերջիններին: Այս մնացածները մասամբ տեղահանվում են ավելի հեռու Միջագետք, իսկ մասամբ էլ ենթարկվում են մահմեդականացման:
Ռաս-ուլ-Այնի համակենտրոնացման ճամբարը, որը դեռ ապրիլի վերջերին հաշվում էր 2000 բանտարկյալներ, ամբողջությամբ «զտվել է», Դեր-Զոր անցնելու ճանապարհին առաջին շարասյունը ենթարկվեց հարձակման և ոչնչացման: Ենթադրվում է, որ մյուսների հետ վարվել են նույն ձևով:
Մարաշում և Հալեպում տեղահանությունը ընթանում է մեծ թափով: Մարաշում չխնայվեցին նույնիսկ այն ընտանիքները, որոնք ունեին ներքին գործերի նախարարի բնակվելու հատուկ թույլտվությունը: Դիարբեքիրում իր գործունեությամբ հայտնի վալի Ռաշիդ բեյը Անգորայում զբաղված է նրանով, որ փնտրում է վերջին հայերին (ներառյալ կաթոլիկներին) և տեղահանում նրանց: Նույն ձևով վարվում էին Էսքիշեհիրում և Իզմիթի շրջակայքում դեռ մնացած բողոքական և կաթոլիկ հայերի հետ: Չնայած պաշտոնական անձանց բոլոր ժխտումներին, հայերի հետապնդման այս վերջին փուլում մեծ դեր է խաղում մահմեդականացումը:
Արդեն ապրիլի կեսերին քահանա Քրիստոֆելը, Սվազից հայտնում է, որ Էրեգլիում ինքը տեսել է վերջին հայ քրիստոնյաներին, այնտեղից մինչև Սվազ յուրաքանչյուր բնակավայր հիմնավորապես «զտված է» կամ աքսորված, կամ կրոնափոխ արված, կամ ոչնչացված է: Այլապես ոչ մի տեղ չէր լսվում որևէ հայկական հնչյուն:

ՄԵՏԵՐՆԻԽ


Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am