Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2020
ՀՑԹԻ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ



Վաղ առավոտից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ մեկնարկվեց երկօրյա ձմեռային դպրոց՝ զբոսավարների համար մշակված հատուկ դասընթացներ։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի մեկին:

Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանքներ մաղթեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը:

Շուրջ 50 զբոսավարներ երկու օր շարունակ հնարավորություն կունենան ունկնդրել Հայոց ցեղասպանության հիմնահարցին առնչվող տարաբնույթ թեմաներ, լրացնել գիտելիքների պաշարը, բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը:

Առաջին օրը զբոսավարների հետ իրենց մասնագիտական գիտելիքներով կիսվեցին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ. թ. Սուրեն Մանուկյանը «Հայոց ցեղասպանություն. ինչպես և ինչու։ Հայոց ցեղասպանության հիմնական պատճառները և իրականացման մեխանիզմները», ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչի պաշտոնակատար, ավագ գիտաշ-խատող, դոցենտ, պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյանը «Սևրի, Մոսկվայի, Կարսի, Լոզանի պայմանագրերի հիմնական դրույթները», ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արամ Միրզոյանը «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը. իրականության, առասպելների և մարդասիրության եռանկյունի» և ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանը «Հայոց ցեղասպանությունը և Ռուսաստանի արձագանքը. ռազմաքաղաքական, մարդասիրական և գրականմշակութային ասպեկտներ» թեմաներով:

Զբոսավարների համար մշակված հատուկ դասընթացը կշարունակվի նաև փետրվարի երկուսին:

Երկրորդ օրվա բանախոսներն են ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը «Երիտթուրքական դատավարությունների նշանակությունը. իրավական վերլուծություն», ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը «Հայկական Նեմեսիսը պատմական և իրավական լույսի ներքո», ՀՑԹԻ գիտական աշխատող Ռեգինա Գալուստյանը «Թուրքական ազգայնականություն. նոր օսմաններից Մուստաֆա Քեմալ», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, պ.գ.դ. Ռուբեն Մելքոնյանը «Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը. ավանդական մեթոդները և նոր միտումները», ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավ.գ. թ. Լևոն Գևորգյանը «Հայոց ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմնախնդիրը, հատուցման հնարավոր ձևերն ու տեսակները» թեմաներով:

Փետրվարի երկուսին փակման խոսքով ելույթ կունենա նաև ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ Հայոց ցեղասպանության ներկայացման մի քանի շեշտադրումների շուրջ թեմայով:


Արտաքին կապերի և լրատվության բաժին






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am