Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Նոր հրատարակությունների շնորհանդես ՀՑԹԻ-ում

01.07.2016


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Վիտալի Յանկոյի՝ Մեծ եղեռնը վերապրածների պատմությունների հիման վրա կազմված «Խոստացիր ինձ, ծովը վկա» հուշագրության հայերեն և ռուսերեն հրատարակությունների, ինչպես նաև Ռուբինա Փիրումյանի՝ «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» մենագրության շնորհանդեսը:

Գրքերը հրատարակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Շնորհանդեսին ներկա էին նաև հեղինակները:

«Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ. երկրորդ սերնդի արձագանքները» անգլերեն մենագրությունը տիկին Ռուբինա Փիրումյանի չորրորդ գիրքն է Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Հեղինակը քննության է առել ցեղասպանության ազդեցության փոխանցումը վերապրածների երկրորդ սերնդի գեղարվեստական գրականության մեջ: Ինչպես նախորդ աշխատությունների պարագայում՝ գեղարվեստական գրականությունը դառնում է արտացոլքը Հայոց ցեղասպանության ազդեցության՝ երկրորդ սերնդի կյանքի, ներկայի և ապագայի վրա, նշում է հեղինակը:

Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ, ծովը վկա» պատմավավերագրական վեպում ներկայացված է 1915-1922թթ. Հայոց ցեղասպանությունը վերապրած մի ընտանիքի պատմություն: Հեղինակը գրառել է պատմությունը անցյալ դարի յոթանասունականներին՝ գրքի հերոսի՝ Նարգիզ Ժամկոչյանի հուշերից: Ընթերցողը ծանոթանում է հերոսուհու ընտանիքի որոշ անդամների փրկության զարմանալի պատմությանը, բռնագաղթի ճանապարհն անցած և անհավանական հրաշքով ողջ մնացած մարդկանց հետագա ճակատագրին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել անգլերենով 2004թ. Միացյալ Նահանգներում: Անցյալ տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով այն թարգմանվել է հայերեն և ռուսերեն:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակները ներկայացրեցին իրենց աշխատանքները և ստորագրված օրինակներ նվիրեցին միջոցառման մասնակիցներին:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am