Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin




Նորություններ

Էնտոնի Կրաֆտ-Բոնար - 140
(1869-1945)

02.07.2009

Կրաֆտ-Բոնարը ծնվել է 1869թ. հունիսի 15-ին Շվեյցարիայի Վո Նահանգի Էկլ քաղաքում, դեղագործի ընտանիքում: 1888թ. Լոզանում ստացել է «դպրության պսակավորի» աստիճան, որից հետո մինչև 1893թ., Լոզանում, Բեռլինում, ապա և Փարիզում, ստացել է աստվածաբանական կրթություն: 1893-1919թթ. ընթացքում որպես հոգևոր առաջնորդ գործել է Շվեյցարիայի տարբեր բնակավայրերում, ապա, թողնելով հոգևոր գործունեությունը, ամբողջապես նվիրվել է Հայկական հարցին ու հայության բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Ամուսնացել է 1894թ., ունեցել չորս զավակ` երեք դուստր և մեկ որդի, որոնք իրենց հոր օրիանկով եռանդուն ու համոզված հայասերներ են եղել:

Հայասիրական իր գործունեությունը Կրաֆտ-Բոնարը սկսել է դեռևս 1896թ-ից, երբ համիդյան կոտորածների սարսափելի հետևանքների մասին բանախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիայի Բենյեն գյուղում, ուր նա հոգևոր հովիվ էր: Ազդված Բոնարի ցնցող կոչից` մի քանի շվեյցարական ընտանիքներ ջարդերի արդյունքում որբացած հայ մանուկներ որդեգրելու ցանկություն հայտնեցին:

Շուտով Բոնարի նախաձեռնությամբ Բենյեն գյուղում հիմնադրվեց մի հաստատություն` «Հայ տունը» անվամբ, որը կոչված էր ապաստան տալու ու խնամելու Շվեյցարիա գաղթած հարյուրավոր հայերի: Համագործակցելով Շվեյցարիայում հայանպաստ գործի հիմնադիր Ժորժ Կոտեի հետ` Կրաֆտ-Բոնարը ակտիվ կերպով ներգրավվել է «Հայ որբերի գաղթի և խնամակալության շվեյցարական հասարակություն» կազմակերպության աշխատանքներին` 1896թ-ից դառնալով այդ հաստատության նախագահը: 1898-1922թթ. ընթացքում շվեյցարական որբանոցներում ապաստանել են շուրջ 2000 որբացած հայ մանուկներ:

Բացի որբախնամ գործունեությունից մեծ մարդասերը ակտիվորեն կազմակերպել ու իրագործել է արևմտահայության վիճակը բարելավող մի շարք աշխատանքներ: 1896թ. Բոնարի անմիջական նախաձեռնությամբ Լոզանում գումարվել է Շվեյցարիայի կանտոնների (նահանգների) ներկայացուցիչների ժողով, ուր որոշում է կայացվել Օսմանյան կայսրության հայ բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցույց տալու վերաբերյալ: Միևնույն ժամանակահատվածում դարձյալ Կրաֆտ-Բոնարի ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվել է «Հայերի օգնության շվեյցարական կազմակերպությունը», որն իր գործունեությունը շարունակել է ընդհուպ մինչև 1922թ.:

Լինելով «Հայաստանի բարեկամների շվեյցարական կոմիտեների միության» գլխավոր քարտուղար` Կրաֆտ-Բոնարը բազմիցս դիմել է Մեծ տերությունների ղեկավարներին` օսմանահպատակ հայերի ճակատագրի մտահոգությամբ: 1919թ. հոկտեմբերի 31-ին Բոնարը հեռագրել է ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին` խնդրելով «իր պաշտպանության տակ առնել նահատակվող ժողովրդին»: 1920թ-ից եղել է «Հայասերների միջազգային լիգայի՚ գործադիր կոմիտեի անդամ, բազմիցս դիմել է Ազգերի լիգային Հայկական հարցի պաշտպանությամբ հանդես գալու խնդրանքով: Մեծ հայասերը հեղինակել է նաև Հայկական հարցին նվիրված մի շարք աշխատություններ: Իր հրապարակումներից մեկում Բոնարը գրում է հետևյալը. «Եթե որևէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրև մուրացիկի, այլև հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»:

ՀՑԹԻ-ը թողարկել է սահմանափակ քանակությամբ հատուկ բացիկ` նվիրված Կրաֆտ-Բոնարի ծննդյան 140-ամյակին:






















ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am