Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը մասնակցել են միջազգային գիտաժողովի


02.12.2021


Նոյեմբերի 22-23-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Պաշտպանենք ապագան» ռասիզմի, հակասեմիտիզմի և քսենոֆոբիայի հակազդեցության երրորդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 41 երկրներից ժամանած հարյուրավոր փորձագետներ, գիտնականներ, հասարակական և պետական գործիչներ: Գիտաժողովը նախատեսված էր անցկացնել 2020 թ․ հոկտեմբերի 12-13-ը, սակայն համավարակի պատճառով հետաձգվեց մեկ տարով։ Այն ընթացավ համակցված ձևաչափով՝ զեկուցողների անձամբ կամ առցանց մասնակցությամբ։

Գիտաժողովը կազմակերպել էր Ռուսաստանյան հրեական կոնգրեսը (ՌՀԿ)՝ ՌԴ Արտաքին գործոց նախարարության, ՌԴ Ազգությունների հարցերով դաշնային գործակալության, Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Գիտաժողովի գործընկերների թվում էր Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Հոլոքստի և ցեղասպանությունների ուսումնասիրման և դասավանդման միջազգային կենտրոնը։

Միջազգային գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել 12 երկրներից 16 թանգարաններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ռուանդայի ցեղասպանության Կիգալի հուշայի կենտրոնը, Մոսկվայի «Հրեից թանգարան և հանդուրժողականության կենտրոնը», ԱՄԷ-ում Հոլոքոստի նորաբաց թանգարանը և այլն։ Երկու օրվա ընթացքում միաժամանակ մի քանի սրահներում ընթանում էին տարբեր թեմատիկ նստաշրջաններ։

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը (հեռավար) և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանդես եկան զեկուցումներով «Այլատյացության կանխարգելման և դրա դեմ պայքարի թանգարանային լավագույն փորձերը» նիստում։

Հարություն Մարությանը ներկայացրեց «Այլատյացությունը թանգարաններում իբրև պետական քաղաքականության դրսևորում և այն հաղթահարելու ուղիները» զեկուցումը։ Նշելով, որ թանգարանները կոչված են ծառայելու հասարակությանն ու նրա զարգացմանը, Հարություն Մարությանը շեշտեց, որ թանգարանային ցուցադրության ճանապարհով մատուցված գաղափարախոսությունը, որպես կանոն, նաև պետական գաղափարախոսության մաս է։ Թանգարանները կարող են նաև շահարկել այլ ազգերի հիշողությունը և հանդես գալ որպես անհանդուրժողականության և այլատյացության գործիք։ Եվ դա երբեմն անում են ոչ թե քողարկված, այլ անթաքույց ձևով։ Այդպիսի թանգարան է 2021 թ. տարվա ապրիլի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակը»։

Նկարագրելով թանգարանի «ցուցադրությունը»՝ Հարություն Մարությանն անդրադարձավ դրա հակամարդկային, հայատյացության բացահայտ քարոզչական բնույթին։ Զեկուցողը շեշտեց նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունները պետք է դատապարտվեն, այլ ոչ թե միջազգային հանրության կողմից լռության արժանան։ Որպես նման օրինակ նա մատնանշեց այն իրողությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի և ԵՊՀ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵԿՕ-ի ամբիոնի վարիչ Սուրեն Մանուկյանի ստորագրությամբ Հոլոքոստի թանգարաններ ու հետազոտական ավելի քան 150 կենտրոններ ուղարկված «Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ անմիջական ցեղասպանական սպառնալիքի վերաբերյալ հայտարարություն»-ը, մի քանի բացառություններով, անպատասխան մնաց։ Հարություն Մարությանը կարևորեց այլատյացության ցանկացած դրսևորոման դեմ համատեղ ուժերով պայքարելու գաղափարը, այլապես մի օր այն կարող է քո դեմ ուղղվել։

Գոհար Խանումյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտակրթական գործունեությունը՝ «Պայքարելով ատելության և քսենոֆոբիայի դեմ․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաքելությունը» զեկուցմամբ։ Իր ելույթում նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման պատմությանը, ինչը նորանկախ Հայաստանի պատմության մեջ նշանակալի իրադարձություն էր։ Խոսելով թանգարանի մշտական ցուցադրության մասին՝ զեկուցողը կարևորեց հետևյալը․ թանգարանային ցուցադրությունը ներկայացնում է, թե ինչպես ատելությունը, ապամարդկայնացումը և այլատյացությունը՝ ինչը դրսևորվում էր օսմանահպատակ հայերի նկատմաբ, կարող է հանգեցնել մի ամբողջ ազգի ոչնչացմանը։

Գոհար Խանումյանը անդրադարձավ նաև թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, ներկայացրեց օտարերկրացի գիտաշխատողների համար նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տրամադրվող Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակի ծրագիրը, հայոց պատմության ուսուցիչների և հանրակրթական ու ավագ դպրոցի աշակերտների համար դասախոսությունների ձևաչափով իրականացվող կրթական ծրագրերը և այլն։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am