Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




News

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ. ՎԵՐԱՊՐԵԼՈՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության անհերքելի հետևանք է: Սփյուռք կոչված «անհասցե», «անհող հայրենիքը» դարձավ աշխարհով մեկ սփռված հայության մեծ տունը, որտեղ հայտնված հայերը կարողացան ստեղծել իրենց «հայկականը»: Օտար երկնքի տակ այդ յուրօրինակ միջավայրում բոլոր հայերին կապողը նույն ճակատագիրն էր` ցեղասպանությունը: Նրանց թվում էին շատ արվեստագետներ, որոնց ստեղծագործություններում այս կամ այն կերպ արտահայտվում էր Հայոց ցեղասպանության թեման: Այդպիսի հայերից էր Հարություն Կալենցը (Հարություն Հարմանդայան):

Կալենցը ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիայի նահանգի Կյուրին գյուղաքաղաքում, Տիրատուրի և Ալմաստի ընտանիքում: Եղել է չորս եղբայրներից երրորդը: Հարմանդայան ընտանիքը զբաղվում էր գորգագործությամբ և շալագործությամբ, ուստի բավական բարեկեցիկ կյանք էր վարում: Թվում էր թե երեխաների մանկությունն անհոգ էր, ապագան ապահով: Սակայն Հայոց ցեղասպանությունը խաթարեց Հարությունի ընտանեկան անդորրը:

Ցեղասպանության ժամանակ Կալենցը կորցնում է հորը և գրեթե բոլոր հարազատներին, իսկ ինքը փրկվում է մոր հնարամտության շնորհիվ: Մայրը Կալենցին թաքցնում է ձիուց կախված խուրջինի մեջ: Ալմաստին հաջողվում է չորս զավակների հետ հասնել Սիրիա, որտեղ հիվանդանոցում նա մահանում է, իսկ որդիներն անցնում են ամերիկյան որբանոցներից մեկի հոգածությանը: Կալենցը յոթ տարի շարունակ մնում է Հալեպի որբանոցում: Այդպես հաղթահարելով իրեն բաժին հասած ճակատագիրը Հարությունը հաստատվում է սկզբում Հալեպում, այնուհետև 1927 թ. տեղափոխվում է Տրիպոլի` Լիբանան, մյուս երկու եղբայրների մոտ, որտեղ նրանք բացում են «Հարմանդ» լուսանկարչատունը: Այստեղ Կալենցը ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Քլոդ Միշլեին և 1930 թ. նրա խնդրանքով տեղափոխվում է Բեյրութ` Միշլեի արվեստանոցին կից գեղարվեստական ստուդիայում գեղանկար և գծանկար դասավանդելու: Շուտով Կալենցը հիմնում է իր սեփական արվեստանոցը, որտեղ էլ մի քանի տարի անց հանդիպում է իր ապագա կնոջը` Արմինե Պարոնյանին: Ամուսնությունից երկու տարի անց 1945 թ. մայիսին արդեն կնոջ և որդու հետ վերադառնում է Հայաստան և հետագա կյանքն ու գործունեությունն անցկացնում հայրենիքում:

1915 թ.-ը ոչ միայն որբացրեց և անտուն թողեց Կալենցին, այլ խորը հետք թողեց նրա հետագա կյանքի, ստեղծագործական գործունեության վրա: Կարելի է ասել, Հարությունն իր ողջ ցավն ու հիշողությունը խեղդեց արվեստի մեջ` ուղղակի և անուղղակի կերպով արտահայտելով ցեղասպանության հիշողությունն իր գրեթե բոլոր ստեղծագործություններում:

Կալենցի գործերում գերակշռում էին դիմանկարները` թախծոտ աչքերով մարդիկ, ինչը հենց ինքը` նկարիչը մեկնաբանում էր հետևյալ կերպ` «Այնտեղ` օտարության մեջ հայկական դեմքերը կարծես հայրենիքի մի մասը լինեին… Դիմանկարն ինձ համար նաև բնանկար է և էլի շատ բան: Դիմանկարներն իմ հայրենիքն են»: Կարծես թե դիմանկարի միջոցով Կալենցը փորձել է գտնել իր կյանքի ընթացքում կորցրած դեմքերը կամ գուցե հենց ինքն իրեն:

Նկարչի ստեղծագործություններից մի քանիսն են, որ բացահայտ արտացոլում են ցեղասպանությունը, որի մասին հիշողությունը Կալենցն արտահայտեց իր իսկ կյանքի պատմությամբ` ներկայացնելով իր կորուստը, իր ցավը, իր անցած ճանապարհը և իր ճակատագիրը: Դրա խոսուն վկաներն են` «Որբուկը» (1960 թ.), «Մորը սպանեցին» (1960 թ.) և «Ընտանիքը» (1960 թ.) կտավները:

Ընդհանուր առմամբ, ցեղասպանության թեման կարմիր թելով անցնում է Կալենցի ստեղծագործությունների հիմքում, սակայն այն ոչ միշտ է բառացիորեն արտահայտվում: Նույնիսկ 1965 թ.` երկարատև լռությունից հետո, երբ բարձրացել էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի միջոցառումների թոհուբոհը, Կալենցը փորձեց մի քանի աշխատանքներ կերտել, սակայն ի վերջո նախընտրեց իր կտավներում արտահայտել հայ ժողովրդի վերածնունդը, նրա տոկուն ոգին, այլ ոչ ցավն ու կսկիծը` «Ես չեմ ուզում պատմել այն, ինչ տեսել եմ: Ես իմ արվեստով պետք է ապացուցեմ, որ մեզ անհնարին է ոչնչացնել և ոչ թե ցույց տամ, ինչ է եղել…»:





Ինեսա Ստեփանյան
ՀՑԹԻ կրտսեր գիտաշխատող






Հարություն Կալենցը արվեստանոցում, Լիբանան, 1930-ական թթ.


Հարություն Կալենցը եղբոր՝ Վարդեվար Հարմանդայանի հետ արվեստանոցում, Տրիպոլի, Լիբանան, 1930-ական թթ.


Կալենցն իր տղայի՝ Արմենի հետ, Բեյրութ, 1944 թ.


Հարմանդայան եղբայրների արվեստի և լուսանկարչական արվեստանոցի լոգոն, Տրիպոլի, Լիբանան, 1930-ական թթ.


Նյու Յորքի Համաշխարային ցուցահանդեսի տնօրինության վկայականը, 1939 թ.


Լիբանանի կառավարության Պատվավոր դիպլոմը, 1940 թ․


Եղեռնին նվիրված ցուցահանդեսի համար կատարված էսքիզ, 1965 թ.


Եղեռնին նվիրված ցուցահանդեսի համար կատարված էսքիզ, 1965 թ.


Եղեռնին նվիրված ցուցահանդեսի համար կատարված էսքիզ, 1965 թ.


Սեբաստիայի համայնապատկեր


Սեբաստիայի համայնապատկեր


Սեբաստիայի նահանգի Կյուրին գյուղաքաղաքի համայնապատկերը


Սեբաստիայի նահանգի Թոքաթ գավառի գորգագործները, 1909 թ.



Սեբաստիայի նահանգի Թոքաթ գավառի գորգի նմուշ


Սեբաստիայի նահանգի Ամասիայի գավառ, շալագործություն, 1913 թ.


Հայերի տեղահանությունը սիրիական անապատներ


Կյուրինցի գաղթականների կայան, Հալեպ


Հալեպի ամերիկյան որբանոցի սաները


Կյուրինցի դպրոցականներ, Բեյրութ, Լիբանան


Կյուրինցի շալագործներ, Հալեպ


«Տրանսիլվանիա» շոգենավը Բեյրութի նավանգստից Բաթում է տեղաթոխում 1806 հայի






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am