Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱԴԱՆԱ 1909. ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍՏԻՑ 115 ՏԱՐԻ ԱՆՑ


04.04.2024


1909 թ. ապրիլ ամսին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած կոտորածները Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային և կազմակերպված ջարդերի երկրորդ փուլն էին: Կոտորածն իր ողջ անմարդկային դեմքով ու դաժանությամբ դրսևորվեց Ադանա քաղաքում և հարակից շրջաններում: Հայերի ջարդը տեղի ունեցավ երիտթուրքերի հեղաշրջումից ամիսներ անց և համընկավ սուլթան Աբդուլ Համիդ II-ի համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Այս առումով Ադանայի ջարդերը պարզորոշ ցույց տվեցին, որ չնայած թուրքական վարչակարգերի փոփոխությանը և միմյանց միջև տարաձայնություններին, Հայկական հարցի լուծման և հայերի նկատմամբ վարվող քաղաքական գիծը մնում էր անփոփոխ:

Ադանայում ջարդերը սկսվեցին ապրիլ 1-ին, երբ նախապես պատրաստված և զինված թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Կոտորածների առաջին ալիքը տևեց երեք օր: Կոտորածները վերսկսվեցին ապրիլի 12-ին` շարունակվելով ևս 2 օր: Այս անգամ խառնամբոխից բացի հայկական կոտորածներին մասնակից էր նաև թուրքական բանակը, որը ժամանել էր իբր «կարգ ու կանոնը» վերականգնելու նպատակով:

Երկու փուլով տեղի ունեցած կոտորածների արդյուքնում սպանվեց շուրջ 30.000 հայ, ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, եկեղեցիներ ու դպրոցներ: Քանի որ կոտորածի հիմնական մեթոդը հրկիզումն էր, ժամանակակիցներն Ադանայում տեղի ունեցածը բնորոշեցին Հոլոքոստ`ողջակիզում, բառով: Եվրոպական մամուլում լույս տեսան բազմաթիվ հրապարակումներ, որոնք աղաղակում էին հայերի դեմ իրականացված վայրագ քաղաքականության մասին:

Երիտթուրքերը, պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը փոխելու նպատակով, ձևական հետաքննություն սկսեցին, սակայն ջարդերի կազմակերպիչներն ու պատասխանատուներն այդպես էլ մնացին անպատիժ:

Նկարը՝ հրի մատնված և ավերված Ադանայի պատկերով բացիկ, 1909, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Ստորև ներկայացվում են ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահվող Ադանայի կոտորածների վերաբերյալ բացառիկ նյութեր:







The Graphic, 10 July, London, 1909.
«Քրիստոնյաներին այրում են վնասատուների նման. Ադանայի սարսափները» վերնագրով հոդված և
«Ադանայի հոսպիտալում. տիկին Դոթի Ուայլին օգնում է կոտործի ժամանակ տուժած երեխային» գրությամբ նկար



The Graphic, 10 July, London, 1909.
«Քրիստոնյաների ողջակիզումը» վերնագրով հոդված



Journal des Voyages, 24 octobre, Paris, 1909.
«Կրակ և սպանություն Ադանայում» գրությամբ նկար, որում երևում է, թե ինչպես է թուրք ամբոխը վառելիք լցնում անգամ կանանց և երեխաների վրա՝ նրանց այրելու նպատակով



The Spectator, 8 May, London, 1909.
Շաբաթվա լուրերի սյունակում նշվում է, որ Ադանայից հասած լուրերի համաձայն՝ սպանվել է 30000, իսկ անտուն մնացել 35000 մարդ



Հրի մատնված և ավերված Ադանայի պատկերով բացիկ, 1909:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am