Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

04.08.2015


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:

«Այս ցուցադրության մեջ ներկայացվելու են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտային կյանքին առնչվող բացառիկ բնօրինակ լուսանկարներ, ինչպես նաև մրցանակներ, հազվագյուտ մեդալներ, մարզական մրցումների ազդագրեր, թերթեր և այլն, որոնց մեծ մասը հանձնվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Գրիգոր Ճոլոլյանի ընտանիքի կողմից»,- նշում է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ցուցադրությունը կազմվել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած համանուն գրքի հիման վրա, ունի 12 խորագրեր.

• Սպորտի և մարմնակրթության զարգացումը Օսմանյան կայսրությունում
• Հայկական սպորտի և մարմնակրթության զարգացումը Օսմանյան կայսրությունում
• Մարզական և մարմնակրթական շարժումը Զմյուռնիայում
• Սպորտի և մարմնակրթության զարգացումը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում
• Հայ կինը և մարմնակրթությունը
• Հայկական օլիմպիական խաղեր (1911-1914 թթ.)
• Հայ մարզիկների մասնակցությունը 1912 թ. միջազգային օլիմպիական խաղերին
• Սպորտը և ազգայնական մրցակցությունը
• Հայկական սպորտի կորուստը Մեծ եղեռնի տարիներին
• Հայկական սպորտը հետպատերազմյան տարիներին (1918-1922 թթ.): ՀՄԸՄ-ի կազմավորումը:
• Մարմնակրթությունը և սպորտը հայկական որբանոցներում
• Հայկական սկաուտական շարժման ծնունդն ու զարգացումը

2015 թ. օգոստոսի 2-13-ը Երևանում անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերի առթիվ կազմակերպված այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու հայկական սպորտի պատմությանը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սեփականությունն է դարձել Գրիգոր Ճոլոլյանի բացառիկ լուսանկարչական հավաքածուն և այլ բնօրինակ նմուշներ, որոնք առնչվում են 1911-1922 թվականների հայկական մարմնակրթական շարժման պատմությանը», - նշում է ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:

Հայոցս մէջ անհատապաշտութիւնը իր ծայրագոյն աստիճանին հասած է, իսկ հաւաքականութեան զգացումը գրեթէ բնաւ գոյութիւն չունի, տարակոյս չի կայ թէ անցեալին մէջ միջավայրի աննպաստ պայմանները, դաստիարակութիւնը այնպէս են տնօրիներ որ այսօր զիրար աւելի հաճոյքով ատենք քան թէ սիրենք:

Բայց ժամանակն է, որ մենք մեր ձեռքով մեզ շրջապատող պայմանները փոխենք, մենք այլևս չենք ուզեր լալ ու զիրար ատել, մեր փորձառու մեծերը իրենց կեանքովը մեզ զիրար արհամարհել, ատել միայն սորվեցուցին, մենք յոգնած ենք ատելէ եւ լալէ, մենք այլևս կ’ուզենք զիրար սիրել, քով քովի գալ, ուս ուսի աշխատիլ. միասին պայքարիլ հաւաքարար վայելել...»

ՇԱՒԱՐՇ ՔՐԻՍԵԱՆ













ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am