Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԹՐՔԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ


05.02.2019

Djemal

Ջեմալ փաշայի այցն Անթուրայի որբանոց
Ցեղասպանության տարիներին հայ որբերի նկատմամբ թուրքական որբանոցներում գործել է պատժամիջոցների ու բռնությունների մի ամբողջ ցանկ: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ կրոնափոխությունն ու անվանափոխությունն իրականացվել են բռնի միջոցներով: Որբանոց մտնելու առաջին պարտադիր պայմանն անվանափոխությունն էր: Իրենց հուշագրություններում դրա մասին են հիշատակում գրեթե բոլոր որբերը:

Անթուրայի որբանոցում շուրջ երեքուկես տարի անցկացրած Գառնիկ Բանյանն իր հուշերում պատմում է, որ որբանոցում նրան տրվել է 549 թիվը և Ահմեդ անունը։ Նույն որբանոցի սան Մելքոն Պետրոսյանին տրվել է Նեջիպ անունը և ութ թիվը: Հարություն Ալբոյաջյանը երկու անգամ է անվանափոխվել: Առաջին անգամ Դերայում, այնուհետև՝ Անթուրայում, որտեղ ստացել է Շյուքրու անունը և 534 համարը: Խորեն Գըլըճեանին Հալեպից տարել են Կ. Պոլսի «Հարբիյե» զինվորական կենտրոնական դպրոց: Այստեղ բոլորին պղնձե կնիքներ են բաժանել՝ իրենց նոր թուրքական անունով: Նա ստացել է «Ալի օղլու իսլամ» անունով կնիքը, որը տնօրենության կարգադրությամբ միշտ պետք է վզից կախված լիներ: Մարդինի երկսեռ թուրքական որբանոցի սան Մարի Գրիգորյանը, ում բաժին էր հասել Այիշե անունը, անվանափոխության արարողակարգի մասին պատմում է. «... ամէնուս համար ինքնութեան թուղթեր շինուեցան, ուր առանց բացառութեան բոլորիս հայրերը կոչուեցան Ապտուլլահ, իսկ մայրերը՝ Սալիհէ...»: Ադանայի որբանոցում շուրջ վեց տարի անցկացրած Մեհմեդ Օղլի անունը ստացած Երվանդ Փոստալջյանն իր հուշերում գրում է. «Մենք՝ որբերս մեր անունները չմոռանալու համար, թղթերի վրա գրված մեզ վրա էինք պահում»:

Նորեկներին բաժանում էին ըստ դասարանների, տասնապետ նշանակում, ով պատասխանատու էր իր խմբի համար։ Օրական մի քանի ժամ զինվորական ձևով մարզվում էին: Ցանկացած սխալ քայլ դատապարտվում էր ծեծի:

Անթուրայում կիրառվող խիստ պատժամիջոցներից էր ֆալախան (1): Հ. Ալբոյաճյանն կիրառվող բռնությունների վերաբերյալ գրում է. «Եթե որևէ մեկը հայերեն էր խոսում... նրան խիստ պատժում էին: Կամ ծեծում էին կամ ստիպում ճաշարանի կտուրին կանգնել ու երեք-չորս ժամ արևին նայել»: Հաճախ որբանոցից անտառ ուտելիքի համար փախչող երեխաներին էլ 24 ժամ բանտարկում էին ու ոչինչ չէին տալիս ուտելու՝ ճաշի ժամին բոլորի ներկայությամբ ենթարկելով ֆալախայի: Ֆալախայի կիրառման համար որբանոցում գործել է հստակ «ուղեցույց», որտեղ նշվել է, թե որ «հանցագործության» դեպքում քանի անգամ պետք է ֆալախայի ենթարկել: Դասերն ընթացել են նախատինքների, վիրավորական խոսքերի, պատի տակ դրված ծանր քարերի, դռան հետևում դրված տարբեր չափերի գավազանների, ֆալախայի գործիքի առկայությամբ:

Թուրքական «մանկավարժությունը» կիրառել է հնարավոր բոլոր ձևերը. Մարդինի որբանոցում դասընթացի ժամանակ աղմուկը պատճառ էր դառնում, որ ուսուցչուհին «օրհնյալ գավազանով» ծեծի ենթարկի երեխաներին, հետո էլ դաժան ցրտին բակ դուրս բերի՝ անունները կարդալու պատրվակով:

Նման որբանոցներում պարտադիր էին նաև իսլամի դասերը: Մելքոն Պետրոսյանն իր հուշագրությունում մի քանի դրվագներ է բերում այդ դասերից: Ֆեյզի փաշան քրիստոնեության մասին խոսելիս նշել է. «...ձագուկներս, ձեր կրոնը հինցած է ինչպէս կրակապաշտութիւնը, նոյնպէս ձեր Յիսուս մարգարէն հինցած է, շապիկ մը որ հիննայ կը նետէն, նորը կը հագնին» ։ Մարդինի որբանոցում իսլամի դասերին պարտադիր հատվածներ են սովորել Ղուրանից, դրան զուգահեռ սովորել են նաև իսլամական օրենքների համաձայն լվացվել ու նամազ անել:

Որբանոցներում պարտադիր պայմաններից է եղել նաև թլպատումը: Եթե երեխաներն անվանափոխության կամ իսլամ ընդունելու փաստն ինչ-որ կերպ ընդունում էին ու համակերպվում՝ թեկուզ առերես, ապա թլպատման արարողակարգին նրանք ամենաշատն էին ընդդիմանում: Որբանոցներում, երբ այդ մասին լուրեր էին տարածվում, տղաներից շատերը փախուստի էին դիմում: Ադանայի որբանոցի սան Երվանդ Փոստալջյանն իր հուշերում գրում է, որ որբանոցի տնօրենը թերթում հայտարարություն է տվել ու թուրք հավատացյալներին որբանոցի հայ երեխաների թլպատման արարողությանը ներկա գտնվելու կոչ արել: Խորեն Գըլըճյանը հիշում է, որ իրենց որբանոցում տնօրենության հրամանով բոլոր հայ երեխաներին տարել են Կ. Պոլիս ու թլպատել:

Թուրք ղեկավարները պարբերաբար ստուգայցեր էին կատարում որբանոցներում, ինչը միշտ ուղեկցվում էր տոնախմբությամբ ու բարձր ծափողջույններով: Մանկական հուշագրություններում այդ իրադարձությունը միշտ նույնացվել է համեղ ուտելիքների, տոնական ու կեղծ բարիդրացիական մթնոլորտի հետ: Ջեմալ փաշան մի քանի անգամ այցելել է Անթուրայի որբանոց, Էնվեր և Թալեաթ փաշաները՝ Հարբիեի:

Որբանոցներում երեխաների թիվը նվազեցնելու համար եղել են նաև թունավորման դեպքեր: Հաճախ «բնական ճանապարհով» թունավորել են ջուրը, երբ դիակներ են գցել որբանոցներին ջուր մատակարարող ջրհորների մեջ: Մարդինի որբանոցում թունավորման դեպքերը կապված էին հատկապես հացի օգտագործման հետ: 1918 թ. վերջին Անթուրայի որբանոցի թուրքական անձնակազմը հեռանալուց առաջ դեղագործ Ռըզա բեյին պատվիրել է վերջին ընթրիքի ժամանակ բոլոր որբերին թունավորել: Բայց Ռըզա բեյը չէր համաձայնել նման ոճրագործության: Ուշագրավ է այն փաստը, որ Ռըզա բեյի հարցման ընթացքում ճաշարանում նստած բոլոր երեխաները հիշել են իրենց հայկական անունները ։

Այսպիսով, երիտթուրքական կառավարության ռազմավարությունը նպատակ ուներ թիրախային խմբին, տվյալ դեպքում հայ երեխաներին զրկելու սեփական կենսաբանական-ռասայական բնորոշումներից, ինքնությունից՝ աստիճանաբար վերածելով մի այլ ինքնության: Նա հետևողականորեն, ծրագրված հետամուտ է եղել այս քաղաքականությանը մինչև 1918 թ. Մուդրոսի զինադադարի կնքումը, հետագայում թուրքական որբանոցները հանձնվել են միսիոներական, օտարերկրյա և հայկական կազմակերպություններին:

Հայ որբերի թրքացման գործընթացն իրականացվել է մի քանի փուլով, որից առաջինը հավաքագրման ու տեղափոխման հարցերի լուծումն էր: Օսմանյան կառավարությունը շտապում էր նրանց հավաքագրել, քանի որ մտավախություն ուներ, որ միսիոներական, բարեգործական կազմակերպություններն իրենից շուտ կհաջողեն այդ գործում: Երկրորդ փուլով նրանք, հայ որբերին կենտրոնացնելով որբանոցներում, սկսում էին բուն գործընթացը՝ նրանց անվանափոխելով, թլպատելով, իսլամի դասեր կազմակերպելով: Թուրքական կողմը խուսափում էր նմանօրինակ մանրուքներից անգամ, որը հայ որբերին կհիշեցներ իրենց անցյալը: Նրանք նախընտրում էին երեխաներին դիմել միայն իրենց թվերով՝ զրկելով նրանց ոչ միայն իրենց ազգային ինքնությունից, այլ նաև անհատականությունից: Դեպքեր են եղել, երբ ղեկավարությունը որբանոցում աշխատակիցներ չունենալու պարագայում էլ հեռացրել է որբանոցում աշխատող հայ կանանց՝ վախենալով, որ նրանց ներկայությունը որբերի համար կարող է հայկական ինքնագիտակցության խթան դառնալ:

Վախի մթնոլորտը, պատժամիջոցների կիրառումն առաջին հայացքից կարծես հաջողում են. որբերը դադարում են միմյանց հետ խոսել հայերեն, սակայն հուշագրություններում բոլոր հեղինակները նշում են, որ քնելուց առաջ ծածկոցի տակ միշտ խաչակնքվել են, ծնողներից լսած «Հայր մեր»-ից հատվածներ կրկնել, երբեմն էլ աղոթք չհիշելով՝ իրենց ու իրենց հարազատների անուններն են կրկնել՝ չմոռանալու համար:

Թուրքական կառավարությունն իր այս քաղաքականության իրագործման ընթացքում միշտ էլ մտավախություն է ունեցել և վերապահությամբ է մոտեցել իսլամացած հայերին: Նշենք, որ Կ. Պոլսից հրաման է եղել, որով իսլամանալու թույլտվություն է տրվել միայն կենտրոնական իշխանությունների հավանությունը ստանալուց հետո կամ էլ միայն մուսուլմանների հետ ամուսնացած կանանց: Որբանոցներում ավելի հեշտ էր վերահսկել իսլամացման գործընթացը, որին էլ ի սկզբանե միտված էր թուրքական կառավարությունը: Սակայն նրա քաղաքականությունը երկար չի գործում: 1919 թ.՝ զինադադարի առաջին վեց ամիսներին, կարևոր միջոցներ են ձեռնարկվում որբերին վերադարձնելու ուղղությամբ: «Որբահավաքի» ժամանակ հայկական և միջազգային կազմակերպությունները կարողանում են որբանոցներից դուրս բերել և փրկել թրքացման ճանապարհին գտնվող բազմաթիվ հայ երեխաների: Սակայն պետք է նշել, որ առավել փոքր տարիքի երեխաների մի ստվար հատված, չհիշելով իր ինքնությունը, երբեմն էլ անցյալի վերապրումները կրկնվելու վախից ելնելով, նախընտրել է լռել իր հայ լինելու մասին և այս ճանապարհով ձուլման է ենթարկվել:


Նարինե Մարգարյան, պ.գ.թ., ՀՑԹԻ ավագ գիտաշխատող


1. Ֆալախայի ժամանակ փայտի ծայրերին ամրացնում են ոչ ձիգ պարան, պատիժը կրողի ոտքերն անցկացնում են փայտի և պարանի միջև, հետո սկսում են փայտը պտտեցնել, իսկ երրորդ անձը ձեռքի գավազանով խփում է պատժվողի ոտքերին, մինչև ոտքերից արյուն գալը:









Անթուրայի որբանոցը. կենտրոնում հայ որբերի նվագախումբը


Անթուրայի որբանոցի ատաղձագործական դասասենյակը


Անթուրայի որբանոցի աղջիկների խումբը






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am