Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Արտաշես Խաչատրյանի հուշագրությունը


05.03.2022


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Արտաշես Պետրոսի Խաչատրյանի (1897-1969) հուշագրությունը եզակի և առանձնահատուկ է արծարծվող թեմաների լայն շրջանակի, ծավալվող դեպքերի և իրադարձությունների ընդարձակ աշխարհագրության և ժամանակագրական լայն սահմանների տեսանկյունից։ Հուշագրության հեղինակը ծնունդով Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի` Ռուսական կայսրությանը սահմանակից Բայազետի գավառի Կարաքիլիսայի գավառակի Երիցու գյուղ (Իրիցուգեղ) բնակավայրից է` Սասունից Բայազետի գավառ տեղափոխված, գիրն ու ուսումը արժևորող ընդարձակ գերդաստանի անդամ։ Մեծապես նշված հանգամանքների բերումով հեղինակն առնչվել և իր հուշերում արծարծել է արևմտահայության 19-րդ դարի վերջի – 20-րդ դարի սկզբի հասարակական–քաղաքական և տնտեսական կյանքին հատուկ մի շարք երևույթներ` արևմտահայության նկատմամբ օսմանյան իշխանությունների տնտեսական-հարկային հարստահարիչ քաղաքականությունը և, որպես դրա հետևանք, դեպի Ռուսական կայսրություն արևմտահայության` ինչպես մշտական գաղթը, այնպես էլ ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնելը, Արևմտյան Հայաստանում ծավալված հայկական հայդուկային շարժումը, հայ–քրդական հարաբերությունները, արևմտահայ գավառական դպրոցը և այլն։

Հեղինակը հաջորդաբար անդրադառնում է 1914-ին Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելուց և Կովկասյան ճակատում ռազմական գործողությունների ծավալվելուց հետո Բայազետի գավառի հայության ճակատագրին, Արևմտյան Հայաստանի` ռուսական վերահսկողության տակ գտնվող հատվածում տիրող իրավիճակին, Ռուսական հեղափոխությունից հետո Կովկասյան ռազմաճակատի կազմալուծմանը, դրա արդյունքում` 1918 թ. Արևմտյան Հայաստան և Այսրկովկաս օսմանյան բանակի ներխուժմանը, հայության ցուցաբերած դիմադրությունը, այդ ժամանակաշրջանում ընթացող ինքնապաշտպանական կռիվներին և բազմաթիվ այլ թեմաներին։

Արծարծվող թեմաների շրջանակում առանձնակի պատմագիտական արժեք են ներկայացնում այն իրադարձությունների, դեպքերի և իրողությունների նկարագրությունները, որոնց հուշագրության հեղինակն անմիջական մասնակցել և ականատես է եղել։ Դրանցից անհրաժեշտ է առանձնացնել հատկապես երկուսը` 1914 թ. դեկտեմբերի վերջերին դեպի Ռուսական կայսրության սահմաններ Բայազետի հայության գաղթը և, հատկապես, Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ 1918 թ. ապրիլին կազմավորված Հայկական Առանձին Հարվածող Զորամասի կազմում հեղինակի ծառայության ժամանակաշրջանի (1918 թ. ապրիլ – 1918 թ. օգոստոսի 13) իրադարձությունների (Լոռիի պաշտպանություն, արշավանք դեպի Պարսկաստանի Խոյ քաղաք, Նախիջևանի պաշտպանության գործողություններ, նահանջ դեպի Սյունիք) նկարագրությունը։ Այս առումով Արտաշես Խաչատրյանի հուշագրությունը կարող է դիտվել որպես կարևոր օժանդակ սկզբնաղբյուր նշված դեպքերի և իրադարձությունների ուսումնասիրության համար։

Բայազետում արդեն կյանքը սկսել էր վերականգնվել, ուզում էին դպրոցը նորից բացել, երբ լուր եկավ, որ ռուսը նահանջում է: ….Մինչև [1914 թ.] դեկտեմբերի 17-ի երեկոյան հայրս եկավ և իր հետ լուր բերեց, որ իրոք գաղթելու ենք: ….սկսեցինք ճամփի պատրաստություն տեսնել:

Ես լեզու չունեմ նկարագրելու մեր և առհասարակ այնտեղ ստեղծված դրությունը, միայն կարելի է մտովի պատկերացնել: Նահանջող զինվորներ, նրանց գումակներ, տասնյակ հազարավոր մարդիկ և անասուններ՝ ձիեր, կովեր, գոմեշներ, ոչխարներ, սայլեր ու դրանց կողմից բնականորեն ստացվող աղմուկը, որը իր եզն է կորցրել, որը՝ իր կովը, որն իր հորթին, որն էլ իր երեխան, կամ մի այլ հարազատը: Որը մրսում է, որն էլ ուզում է որքան կարելի է շատ առաջ գնալ: Այդ բոլորի վրա գումարած այն վախը, որ թուրքն ու քուրդը կարող են հարձակվել: Գոռում, գոչում, լաց ու աղաղակ, մայոց, բառաչ, ձիու խրխինջ` ահա մոտավոր պատկերը։

Ճանապարհի հայ գյուղերը մեզ լավ էին դիմավորում, հաց էին տալիս, բնակարան, վառելիք և ուրիշ շատ անհրաժեշտ բաներում օգնություն էին ցույց տալիս, առանց իմանալու, որ մի օր էլ իրենք են մեր օրը ընկնելու: Եվ այդ երկար չտևեց… 1918 թվին նրանք էլ տեղահան եղան, իրենց հայրենիքը, տունն ու տեղը զիջեցին թուրք հրոսակախմբերին:

Տասներկուերորդ օրը հասանք Էջմիածին․․․


Զուրկ չեն հետաքրքրությունից հայ–թուրքական, հայ–քրդական և հայ–ռուսական փոխհարաբերությունների, Հայաստանի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ հեղինակի` որոշ դեպքերում միամիտ, բայց երբեմն խորաթափանց գնահատականներն ու մեկնաբանությունները։

Արտաշես Խաչատրյանն աշխատել է իր հուշերի վրա 1968-1969 թթ. ընթացքում։ Ցավոք, 1969 թ. հուլիսի 30-ին վրա հասած մահը թույլ չի տվել հուշագրին ամփոփել, մաքրագրել իր աշխատանքը։ Այդ գործն իր վրա է վերցրել հուշագրության հեղինակի դուստր` Էմմա Խաչատրյանը (Ենոքյան)։

Էմմա Խաչատրյանն իր խմբագրումն ավարտել է 1979 թ.` կցելով դրան ծավալուն վերջաբան, որտեղ ներկայացրել է հուշագրության պատրաստման հանգամանքները, հուշագրությունում նկարագրված դեպքերից հետո Արտաշես Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, նրանց սերունդների ճակատագիրը։

Արտաշես Խաչատրյանի, Խաչատրյանների գերդաստանի հետագա կյանքն ու ընթացքը բազմաթիվ գծերով բնութագրական է ցեղասպանությունը վերապրած և Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերից շատերի համար` կորսված հայրենի օջախի փոխարեն նոր տեղում նոր օջախի հաստատում, այն շենացնելուն ուղղված հետևողական ջանքեր, բազմազավակ ընտանիքի ստեղծում` կարծես թե, ցեղասպանության ժամանակ զոհված ազգականների և բարեկամների կորստի ցավն ինչ–որ չափով ամոքելու, այն լրացնելու չգիտակցված կամ կիսագիտակցված ձգտումով (հուշագիրն ունեցել է ութ երեխա)։ Եղել են և դժվարություններ` Խաչատրյանների գերդաստանն անմասն չի մնացել ստալինյան բռնաճնշումներից, Երկրորդ աշխարհամարտի ծանր տարիների կորուստներից։

Վերջաբանի գրության ժամանակ` 1979 թվականին, Խաչատրյանները` մեծ և բազմանդամ գերդաստան էին` բազմաթիվ ճյուղերով և ճյուղավորումներով, որոնցից մեկը նշանավոր պատմաբան, պետական գործիչ, 1975-1985 թթ. Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանն էր (1929-1985), գերդաստան, որն իր օրինակի վրա խորհրդանշում էր եղեռնի արհավիրքից վերածնվելու, փյունիկի պես վեր հառնելու, ապրելու, ստեղծելու և ստեղծագործելու հայ ժողովրդի կամքը։



Ռոբերտ Թաթոյան
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.






Արտաշես Խաչատրյանը Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ Հայկական Առանձին Հարվածող Զորամասի կազմում
որպես կապավոր ծառայության ժամանակ (1918 թ. ապրիլ – 1918 թ. օգոստոս)
Խաչատրյանների ընտանեկան արխիվ



Արտաշես Խաչատրյանը եղբոր՝ Անուշավանի հետ, Թիֆլիս, 1918 թ․
Խաչատրյանների ընտանեկան արխիվ



Արտաշես Խաչատրյանը կնոջ և զավակների հետ, 1960-ական թթ․
Խաչատրյանների ընտանեկան արխիվ



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am