Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-ի վերջին ձեռքբերումները


05.08.2023


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստուտն օրերս էլեկտրոնային տարբերակով ստացել է այնթապցի Հասրջյան (Հասըրճեան) գերդաստանի մասին պատմող տարաբնույթ նյութեր, որոնք խնամքով հավաքել, մշակել և մեզ է փոխանցել Սիմոն Հասրջյանը:

Տարիներ առաջ պրն Հասրջյանը տիկնոջ՝ Մարալի հետ միասին ձեռնամուխ է եղել իր գերդաստանի պատմության փաստագրման գործին և հետևողական հավաքչական աշխատանքի արդյունքում ի մի է բերել Հասրջյան ընտանիքի պատմությունը՝ սկսած 1830-ական թթ.-ից մինչև մեր օրերը: Դրանք լուսանկարներ են, փաստաթղթեր, ձեռագիր հուշագրություններ, ձայնագրություններ, տոհմածառ և այլն, որոնք արժեքավոր տեղեկություն են պարունակում Հայոց ցեղասպանության, Այնթապի հերոսամարտի, Հալեպում և այլ վայրերում հայ գաղթականների կյանքի մասին:

Ամուսինները խնամքով և մանրակրկիտ դասակարգել են բոլոր նյութերը. լուսանկարները թվագրված են, ունեն նկարագրություններ, ուղեկցող պատմություններ:

Սիմոն Հասրջյանն առանձնակի հոգածությամբ է դասակարգել հուշագրությունները. գրի է առել իր պապիկի և տատիկի՝ այնթապցի Սողոմոն Հասրջյանի (1887-1965) և Անիձա Ասլանյանի (Հասրջյան, 1880-1969) հուշերը: Տեսաձայնագրել է (2011 թ.) և գրի է առել իր մայրիկի՝ Նոյեմի Նահապետյանի (Հասրջյան, 1927-2011) հուշերը: Պահպանվել է Նոյեմի Նահապետյանի հոր՝ Նահապետ Նահապետյանի (1889-1979) ձեռագիր հուշագրությունը՝ գրված 1918 թ., օրագրության տեսքով: Ժամանակագրությունը սկսվում է 1918 թ. մարտի մեկից Դամասկոսում և ավարտվում է նույն թվականի սեպտեմբերի 19-ին, Սուդանում: Այս հուշագրությունում ներկայացված են Առաջին աշխարհամարտի տարիներին Դամասկոսից Սուդան ընկած հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, երբ իրենց բնօրրանից բռնի տեղահանված հայերի կենդանի մնացած փոքրիկ բեկորները հասնում էին այստեղ, որտեղ իրենց ազատագրական պայքարն էին ծավալում արաբները: Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնված փաթեթում կա սույն հուշագրության սկանավորված և մուտքագրված էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև անգլերեն թարգմանությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում Սիմոն Հասրջյանին կատարած ահռելի աշխատանքի և այն թանգարանի հետ կիսելու պատրաստակամության համար: ՀՑԹԻ տնօրինությունն ակնկալում է, որ այս համագործակցությունն օրինակ կդառնա բոլոր նրանց համար, ովքեր քաջածանոթ են իրենց արմատներին, ունեն ընտանեկան հետաքրքիր պատմություններ, հուշագրություններ, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ մասունքներ Հայոց ցեղասպանության, կամ առհասարակ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության որևէ հայաբնակ շրջանի մասին: Այդ մասունքները կարող են դառնալ հետագա հետազոտությունների և ցուցադրությունների անգնահատելի աղբյուր: Նման նյութերը մեծապես օգնում են ՀՑԹԻ կազմում գործող «Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի» աշխատակիցներին Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների թվանշային շտեմարանի աստիճանական ձևավորման գործում։

Լուսանկարում՝ Հասրջյան գերդաստանի լուսանկար, 1927 թ.: 3-րդ շարքում, ձախից 6-րդը և 7-րդը՝ Սողոմոն և Անիձա Հասրջյաններ:




Հասրջյան գերդաստանի տոհմածառը:


Սողոմոն և Անիձա Հասրջյանները իրենց որդու՝ Ջեմիլ Հասրջյանի նրա տիկնոջ՝ Նոյեմի Նահապետյանի և թոռների հետ:


Նահապետ Նահապետյանի (1889-1979) ձեռագիր հուշագրությունը՝ գրված 1918 թ., օրագրության տեսքով:


Վկայագիր տրված Նահապետ Նահապետյանին ՀԲԸՄ նախագահ Արշակ Կարագյոզյանի կողմից` ի գնահանք քսանամյահավատարիմ անդամակցության, 1951 թ., Նյու Յորք:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am