Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armin
armin
armin
armin
armin
1000000lives




Նորություններ

ԱՄՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԷԻՆ՝ ՊՐԵՄԻԵՐԱ՝ «ԱԼԻՍԱՆ ՍՈՎՅԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ». Ի՞ՆՉ ԷՐ ՊԱՏՄՈՒՄ ՀԱՄՐ ՖԻԼՄԸ


05.12.2017


Alice

«Ալիսան Սովյալների աշխարհում»
ֆիլմի գլխավոր դերակատար Էսթերը
The New Near East պարբերականի շապիկին:
The New Near East, January 1922
1915 թ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հորդորով Մերձավոր Արևելքում միլիոնավոր կարիքավորների օգնելու համար մի խումբ ականավոր ամերիկացիներ հիմնադրեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց կոմիտեն, որի նպատակն էր «Մերձավոր Արևելքի և հարակից շրջանների տուժածների և կարիքավորների համար մարդասիրական օգնություն ապահովել և աջակցել նրանց հայրենադարձությանը, վերաբնակեցմանը և վերահաստատմանը, ինչպես նաև ապահովել որբերի և այրիների խնամքը …» (1): Հանգանակություններ և դրամահավաք կազմակերպելու նպատակով Նպաստամատույց կոմիտեի աշխատակիցները լայնածավալ քարոզչական գործունեություն սկսեցին:

Առաջին աշխարհամարտի ավարտը պայմաններ ստեղծեց առավել արդյունավետ դրամահավաքի համար: Այն հնարավորություն ընձեռեց հասարակության լայն շերտերին լուսանկարների և շարժական պատկերների միջոցով առավել հստակ ընկալելու Մերձավոր Արևելքի ողբերգության ծավալները: Օգտագործելով պատկերի զգայական ներգործությունը և գիտակցելով հայ գաղթականների ու որբերի ծանր վիճակը ներկայացնող լուսանկարների ազդեցությունը հասարակության վրա՝ կազմակերպվեցին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ:

Նմանատիպ ֆիլմաշարեր ստեղծելու նպատակով Մերձավոր Արևելք էին ուղարկվում կոմիտեի աշխատակիցներ, լուսանկարիչներ, ֆիլմարտադրողներ և նկարահանող խմբեր: 1921 թ. Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի կազմում՝ որպես նկարահանող խմբի անդամ Կոստանդնուպոլիս ժամանեց տիկին Ֆլորենս Սփենսեր Դյուրիեյը, ով Կոմիտեի ստեղծման առաջին իսկ տարիներից կազմակերպության կողքին էր և մեծապես հետաքրքրված էր հայ գաղթականների ու որբերի հարցերով: Լինելով Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի Կանանց կազմակերությունների գլխավոր քարտուղար՝ նա հաճախ է բարձրաձայնել հայ և հույն գաղթականների ու որբերի ճակատագրի մասին New York Times և Woman Citizen թերթերում: Նկարահանող խմբի նպատակն էր ստեղծել Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեության մասին պատմող համր ֆիլմ: Լուիզ Կարոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի նմանությամբ պետք է նկարահանվեր երեխաների համար ուսուցողական «Ալիսան սովյալների աշխարհում» վերնագրով ֆիլմ (2), որի բոլոր կերպարներին մարմնավորելու էին Մերձավոր Արևելքի որբերը: Մեկ երեխայի դրամատիկ պատմությունը կարող էր շատ ավելի ազդեցիկ լինել քան սովյալների մի ամբողջ բազմության պատմությունը: Կոմիտեի որբանոցներ կատարած այցերի ժամանակ տիկին Դյուրիեյի ուշադրությունը գրավում է Օրթաքյոյի որբանոցի սաներից ութամյա Էսթեր անունով մի աղջնակ: Հենց նա էլ ընտրվում է ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար: Էսթեր Ռեյզոնը ծնվել էր 1912 թ. Կոստանդնուպոլսում հրեական ընտանիքում: Էսթերի ծնողները մահացել էին Առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ հինգ քույրերը մահացել էին հիվանդություններից ու թերսնուցումից: Էսթերն ապաստան էր գտել Կոստանդնուպոսլի Հրեական ազգային մանկատանը(3):

Ֆիլմում Էսթերը մարմնավորելու էր ութ տարեկան ամերիկացի աղջնակի, ում հայրը Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի աշխատակից էր և գտնվում էր Մերձավոր Արևելքում: Ամերիկայից Մերձավոր Արևելքի որբերի համար սնունդ և հագուստ տեղափոխող նավով Ալիսան գնում է իր հոր հետևից և գտնում նրան Կոստանդնուպոլսում, որտեղից նրանք միասին ճամփորդում են Սև ծովով դեպի Բաթում, Թբիլիսի, Ալեսքանդրապոլ (Գյումրի) և Երևան: Այդ ընթացքում Ալիսան այցելում է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցներ, որտեղ հայ որբերը սովորեցնում են նրան հայկական ազգային երգեր ու պարեր, տեսնում է նաև որբանոց մտնելու համար իրենց հերթին սպասող և անմխիթար վիճակում գտնվող որբերի, որոնցից յուրաքանչյուրին բաժանում է հացի պատառներ (4): Ֆիլմում ընդգրկված էին իրական կադրեր՝ արված Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցներում և դրանց պատերից դուրս՝ ամերիկյան հասարակությանն ավելի պատկերավոր ներկայացնելու ամերիկացի ժողովրդի հանգանակությունների անհրաժեշտությունը: Հակադրելով «անօթևան, փողոցներում սովամահ լինող, հաճախ շների կողքին գիշերող երեխաների» վիճակը կոմիտեի «որբանոցներում առողջ, կոկիկ, զվարթ երեխաների» (5) վիճակին ֆիլմի միջոցով ներկայացվում էր Կոմիտեի կատարած աշխատանքի հսկայական ծավալները: Միաժամանակ ֆիլմի միջոցով կոմիտեն կոչ էր անում ավելի ակտիվ մասնակցել դրամահավաքներին ու հանգանակություններին:

Երեք ժապավենից կազմված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1921 թ. նոյեմբերի 29-ին Նյու Յորքում՝ Յեյլի ակումբում: Ֆիլմը մեծ հաջողություններ գրանցեց հատկապես երեխաների շրջանում: ԱՄՆ որոշ քաղաքներում երեխաները մուտքի տոմսի փոխարեն խտացրած կաթ էին հանձնում կոմիտեի գրասենյակներ: Միայն 1922 թ. հունվար ամսին Նյու Յորքի Ուայթ Փլեյնս քաղաքում սկաուտների նախաձեռնությամբ ֆիլմը դիտել ցանկացող երեխաների կողմից ավելի քան 5000 տուփ խտացրած կաթ էր հավաքվել Մերձավոր Արևելք ուղարկելու համար (6): Որոշ քաղաքներում էլ Նպաստամատույց կոմիտեի գրասենյակները դպրոցական երեխաներին անվճար տոմսեր էին բաժանում՝ այդկերպ փորձելով բարձրացնել երեխաների շրջանում տեղեկացվածության մակարդակը, որն էլ կհանգեցներ ավելի մեծ ծավալի հանգանակությունների (7):

Ֆիլմի նկարահանումներից հետո տիկին Դյուրիեյը որդեգրում է Էսթերին և իր հետ տանում Նյու Յորք: Կոստանդնուպոսլի Հրեական ազգային մանկատունը և Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի հոգաբարձուների խորհուրդը (8) հետևողական եղան, որպեսզի Էսթերը, այժմ արդեն Ալիսա Դյուրիեյը, մեծանա հրեական ավանդույթներով և դաստիարակվի հրեական ոգով: Էսթերի մասնակցությամբ ֆիլմի և Էսթերի ճակատագրի մասին հոդվածներ լույս տեսան The New Near East պարբերականում և The New York Times թերթի համարներում (10): Էսթերի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո տիկին Դյուրիեյը շարունակեց իր հայանպաստ գործունեությունը: Նրանք միասին ճամփորդում էին ԱՄՆ Արևելյան ափին տարբեր քաղաքներում ֆիլմի պրեմիերաներին մասնակցելու համար և հանդիսատեսի հետ հանդիպելու և Մերձավոր արևելքի որբերի վիճակը ներկայացնելու համար (11): Նրանք կազմակերպում էին արևելյան տոնավաճառներ, որտեղ վաճառվում էին Կոմիտեի որբանոցների սաների և գաղթականների ձեռքի աշխատանքներ: Միայն 1931 թ. գաղթականների ձեռքի աշխատանքների վաճառքից նրանք հավաքեցին 100 000 ԱՄՆ դոլար (12):

Էսթերի մասնակցությամբ «Ալիսան սովյալների աշխարհում» ֆիլմի ցուցադրությունից ստացված ողջ հասույթն ուղղվեց ավելի քան 130000 կենսապահովման գործին: Ցավոք, ֆիմից որևէ հատված դեռևս չի հայտնաբերվել: Մոտ մեկ դար անց՝ 2010 թ. Near East Foundation կազմակերպությունը ֆիլմում Ալիսայի կերպարը մարմնավորած Էսթեր Ռեյզոնին պարգևատրեց Պատվո մեդալով՝ Մերձավոր Արևելքի որբերի համար կատարած աշխատանքի համար (13):

Էսթեր Ռեյզոնը մահացել է 2015 թ. նոյեմբերի 15-ին ԱՄՆ Բյութ քաղաքում, 103 տարեկան հասակում (14):


Լուսինե Աբրահամյան, ՀՑԹԻ գիտաշխատող


_________________________________________________________________

1. http://www.armenian-genocide.org/Affirmation.228/current_category.7/offset.50/affirmation_detail.html.
2. «Ալիսան սովյալների աշխարհում» վերնագիրը պատահական չէր ընտրված: Ինչպես «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքում, այնպես էլ ֆիլմում Ալիսան ճամփորդելու էր և այդ ընթացքում ականատեսը դառնալու այնպիսի երևույթների, որոնք ազդելու էին նրա հուզական աշխարհի և մանկական հոգեբանության վրա: Ինչպես գրքում, այնպես էլ ֆիլմում, Ալիսան տեսնելու էր մարդկանց, ովքեր պայքարում էին հանգամանքների դեմ հանուն իրենց գոյության, և փորձելու էր անել հնարավոր ամեն բան նրանց օգնելու համար:
3. Մերձավոր Արևելքի նպաստամատույցը համագործակցում էր Կոստանդնուպոլսի հրեական համայնքի հետ և նյութական օժանդակություն ցույց տալիս համայնքի ջանքերով ստեղծված Օրթաքյոյի և Հասքյոյ որբանոցներին:
4. “Alice in Hungerland,” The New Near East, no. 7, November 1921, p. 4.
5. Նույն տեղում:
6. “Are They a Worthy People?” The New Near East 7, no. 4, February 1922, p. 16.
7. “The Power of Children,” The New Near East 7, no. 2, December 1921, p. 14.
8. Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն չէր խրախուսում կոմիտեի կին աժխատակիցներին որդեգրել և իրենց հետ ԱՄՆ տեղափոխել Մերձավոր Արևելքի որբերին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ամերիկյան իշխանությունները դժկամություն էին դրսևորում, իսկ որդեգրող կանայք մեծամասամբ միայնակ էին:
9. http://search.archives.jdc.org/multimedia/Documents/NY_AR2132/436-442/NY_AR2132_00663.pdf.
10. http://query.nytimes.com/mem/archive-free/pdf?res=9C06E0D81E3CE533A2575BC2A9629C946395D6CF.
11. https://www.newspapers.com/clip/10006404/florence_spencer_duryea_1922/.
12. https://www.newspapers.com/clip/10006825/florence_spencer_duryea_1931/.
13. http://mtstandard.com/news/local/obituaries/alice-duryea-kinney/article_3a72e875-b153-50f7-be7b-a37a2a55e7ff.html.
14. Նույն տեղում:





Ալիսան հացի պատառներ է բաժանում անօթևան որբերին: Կադր «Ալիսան Սովյալների աշխարհում» ֆիլմից, The New Near East, November 1921, p. 5.


Ֆլորենս Սփենսեր Դյուրիեյ (1884-1966)


Էսթեր Ռեյզոնը ԱՄՆ տեղափոխվելուց հետո, 1920-ականներ


Ֆլորենս և Ալիսա Դյուրիեյները ԱՄՆ տեղափոխվելուց հետո, 1920-ականներ


«Ներկայացվել են Մերձավոր Արևելքի նպաստամատույցի կարիքները. տիկին Ֆլորենս Սփենսեր Դյուրիեյը հանդիպում է ունեցել մինեապոլիսցիների հետ, ովքեր ցանկանում են օգնել»
Star Tribune, Minneapolis, Nov. 26, 1919, p. 11


«Նպաստամատույց Կոմիտեի աշխատակիցը խնդրում է.«Փրկե՛ք Մերձավոր Արևելքի երեխաների կյանքը»
The Winona Times, Winona, March 3, 1922, p. 6


Ֆլորենս Սփենսեր Դյուրիեյը Մերձավոր Արևելքի որբերի և գաղթականների ձեռքի աշխատանքների տոնավաճառում:
Վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու էր Մերձավոր Արևելքի որբերի կենսապահովմանը: 29 հունիսի, 1935 թ.
Աղբյուրը՝ https://en.wikipedia.org/wiki/File:NER_sale.jpg






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Մուրադ Կյուրիկյան, Սեբաստիայի հայտնի հնչակյան գործիչներից: 1915 թ. ձերբակալվել է: 40 օր բանտում անասելի չարչարանքների է ենթարկվել և դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայաստան, Երևան, 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2016 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am