Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի հուշագրությունը



04.08

Արաբկիր քաղաքի համայնապատկերը
կենտրոնում Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցին է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հովհաննես Գրիգորի Ջաղացպանյանը ծնվել է 1880 թ. մարտի 17-ին Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքում ատաղձագործ Գրիգորի ընտանիքում։ Ընտանիքի երեխաներից ավագն էր, ուներ երեք եղբայր և մեկ քույր: Ականատես է եղել ինչպես համիդյան, այնպես էլ 1915 թ. կոտորածներին։ Որոշ ժամանակ եղել է բանտարկված, ապա հաստատվել Սիրիայում, տեղափոխվել Ֆրանսիա՝ Մարսել, և ի վերջո հանգրվանել Խորհրդային Հայաստանում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արաբկիրում ողբերգական իրադարձությունները սկսվում են 1915 թ. ապրիլի վերջին, երբ թուրքական իշխանությունները ձերբակալում են տեղի հայ երիտասարդներին և հեղինակություն ունեցող մարդկանց։ Դրան հետևում է մնացած տղամարդկանց ձերբակալությունը, ինչպես նաև անպաշտպան մնացածների նկատմամբ բռնությունները։ Բազմաթիվ մարդկանց խումբ-խումբ տեղահանելով՝ կոտորում են։ Թուրքական իշխանությունները մնացած բնակչությանը՝ կազմված կանանցից ու երեխաներից, տարագրում են հուլիսին[1]:

Այս մասին Հովհաննես Ջաղացպանյանը գրում է. «Առաոտին շատ կաննուխ մի ծայրից սկսած էին տներից դուրս հանիլով տանիլ հաւաքիլ կառավարութիան դրսի բակը, և այնտեղից մահուան դատապարտիալնիրն քշիլով կը տանին լեռնիրից լեռնիր՝ չարաչար միռցնիլու համար, խիղճ կանայք և մանկտիք, արթէն տղամարդ չէր մնացիր, բոլորը հաւաքած էին առաջուց և, տառվածնիրից այլևս յոյս չկար: Բանտերի խցիկները լեցուցած օևըստօրէ միռցնում էին, ոմանք ոչխարի նման պառկէցնիլով կը մորթիին և շատերն ալ քիշերները տանիլով քաղաքից դուրս ձորիրի մէջ սպաննում էին»[2]: Պատերազմի ավարտից հետո, բազմաթիվ վերապրող արաբկիրցիներ վերադառնում են իրենց հայրենի բնակավայրը։ Սակայն վերահաս քեմալական շարժումը ստիպում է արաբկիրցիներին ևս մեկ անգամ լքել հայրենիքը՝ տեղափոխվելով Սիրիա ու Լիբանան, իսկ այնտեղից Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ ու Հարավային Ամերիկա[3]: Շատ արաբկիրցիներ հաստատվում են Խորհրդային Հայաստանում։

Հուշագրությունը սկսել է շարադրել 1936 թվականից։ Ձեռագիրը դժվարընթեռնելի է, հուշագրության մեջ առկա են հայատառ թուրքերենով գրված նախադասություններ, իսկ տեքստի տարբեր հատվածներում դեպքերը նկարագրվում են առանց դրանց թվականը նշելու, ինչը հաճախ է պատահում ուշ գրի առնված հուշերում։ Հուշագրությունը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում Արաբկիրում տեղի ունեցած տեղահանությունների ու կոտորածների մասին։ Ուշագրավ է հուշագրության՝ Համիդյան կոտորածներին վերաբերող հատվածը, որտեղ հեղինակը նկարագրում է քրդերի կողմից հայկական թաղամասի վրա հարձակման դրվագները։ Հետաքրքրություն են ներկայացնում նաև հուշագրի հեղինակած բանաստեղծությունները։ Աշխատանքն արժեքավոր է այն առումով, որ վերապրողի տեսանկյունից է ներկայացվում հայոց պատմական հայրենիքի այս հատվածում տեղի ունեցած ողբերգությունը։ Այն կարող է հետաքրքիր լինել Հայոց ցեղասպանությունը տարբեր գիտակարգերով ուսումնասիրողների համար։

Արաբկիրցի Հովհաննես Ջաղացպանյանի հուշագրությունը պահվում է ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում: Այն 2019 թ. ՀՑԹԻ-ին է հանձնել Գրիգոր Ջանիկյանը:













Նարինե Հակոբյան
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի կրտսեր գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] Ավելի մանրամասն տե՛ս Raymond Kevorkian, The Armenian Genocide: A Complete History (London: I. B. Tauris, 2011), 402-406.

[2] Հուշագրությունից այս հատվածը մեջբերվում է նույնությամբ և առանց որևէ միջամտության: Հովհաննես Ջաղացպանյան, ՀՑԹԻ, Ձեռագիր հուշագրությունների բաժին, ֆհ. 472, 48:

[3] Տե՛ս Անդրանիկ Լ. Փոլատեան, Պատմութիւն Հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969, 711-714։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am