Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը կօժանդակի Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը նորվեգերենից անգլերեն թարգմանելուն


06.07.2024


Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի (համատեղությամբ նաև Հայաստանի) դեսպանատան փոքր դրամաշնորհներ 2024 ծրագրի շրջանակներում կֆինանսավորի Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը և նամակները (շուրջ 1000, հիմնականում ձեռագիր էջ) նորվեգերենից անգլերեն թարգմանությունը և հրատարակությունը:

Բոլորովին վերջերս ՀՑԹԻ-ն նորվեգական կողմին տեղեկացրել էր ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահպանվող Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի անձնական արխիվի առկայության մասին, որը տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանին էր հանձնել նրա թոռը Յուսի Բյոռնը, և առաջարկել համագործակցել արխիվում առկա նորվեգերեն հուշերը անգլերեն թարգմանելու և հրատարակելու հարցում: Ընդառաջելով առաջարկին Նորվեգիայի ԱԳ նախարարությունը համաձայնեց օժանդակել ծրագրին:

Բոդիլ Բյոռնի հուշերը ոչ միայն սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար, այլև հայ և նորվեգացի ժողովուրդների դարավոր բարեկամության յուրօրինակ ցուցիչ են:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում նորվեգական կողմին արագ արձագանքի և օժանդակության համար:

Պատմական ակնարկ

Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնը ծնվել է 1871թ. հունվարի 27-ին` Նորվեգիայի Կրագերո քաղաքում:

1905 թ. «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության կողմից ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Համագործակցելով գերմանական միսիոներական կազմակերպության հետ` Բոդիլը սկզբնական շրջանում մարդասիրական գործունեություն է ծավալում Մեզրեում (Խարբերդի նահանգ), ապա մեկնում է Մուշ: Նա ականատես է լինում 1915թ. Մուշի կոտորածներին` տեսնելով, թե ինչպես են հայ հոգևորականների, ուսուցիչների և իր օգնականների կողքին նահատակվում նաև իր որբանոցի սաները: Այստեղ Բոդիլը խնամում և ստույգ մահից է փրկում հարյուրավոր անօթևան երեխաների, կանանց:

Բյոռնը նաև լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` որպես ականատես դրանց կցելով փոքրիկ վկայություններ: Նա նաև գրառումներ է կատարել իր հուշատետրերում, որոնք արժեքավոր վկայություններ են պարունակում Հայոց ցեղասպանության մասին:

1917թ. Բոդիլ Բյոռնը որդեգրում է 1915թ. ծնված և սպանդից փրկված Ռաֆայել անունով մի հայ տղայի: 1917 թ. վերադառնալով Նորվեգիա` կնքում է երեխային` նրան տալով մեծ մարդասեր մեկ այլ նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենի անունը: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը դառնում է նրա միակ զավակը, քանի որ Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում:

Վերադառնալով Մերձավոր Արևելք` Բոդիլը Սիրիայի, Լիբանանի, Պոլսի որբանոցներում շարունակում է զբաղվել հայ որբերի խնամքով: 7-ամյա Ֆրիտյոֆին թողնելով Բեյրութի ֆրանսիական դպրոցում` 1922 թ. անցնում է Խորհրդային Հայաստան, Ալեքսանդրապոլում հիմնում որբանոց: Բյոռնի խնամքի տակ գտնվող «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում 33 որբուկների համար անսահման բարի այդ կինը դարձել էր բոլորի կողմից սիրված «Կատարինե մայրիկ»:

Բյոռնի որբախնամ գործունեությունը կասեցվում է 1924 թ.` Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից. նրա փոքրիկ որբանոցը լուծարվում է, որբերը տեղափոխվում են Ամերկոմի որբանոցներ:

Մինչև 1935 թ. Բոդիլ Բյոռնը շարունակում է աշխատել Սիրիայի հայ գաղթօջախի որբախնամ հաստատություններում: Առաքելության ավարտից հետո նա վերադառնում է Օսլո, ապրում Ֆրիտյոֆի և իր թոռների հետ: Մինչև իր մահը` 1960 թ., նա չի դադարում խոսել և վկայել Հայոց ցեղասպանության մասին:




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am