Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը


06.09.2024


Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որի անդամ է նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը հայերեն լեզվով.

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը

Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնությունները՝ ներառյալ խոշտանգումները,
Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանավորումը,
Ճանաչելով 2023 թվականի սեպտեմբերին զանգվածային բռնությունների սպառնալիքի ներքո Լեռնային Ղարաբաղից 100,000 հայ բնակիչների վտարումը,
Ճանաչելով հակահայկական ատելության խոսքի և ցեղասպանական մտադրությունների պատմությունը, որն Ադրբեջանի լրատվամիջոցները, քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարներն են տարածել,
Ընդունելով, որ Ադրբեջանը կալանավորել է հայ զինվորականներին և խաղաղ բնակիչներին, որոնցից ոմանց գտնվելու վայրերը դեռ անհայտ են,
Ճանաչելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը,
Ընդունելով 1988-1992 թվականներին Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն՝ միանալու Հայաստանի Հանրապետությանը կամ անկախ պետություն դառնալու նպատակով, որոնք երբեք միջազգային ճանաչում չեն ստացել,
Ընդունելով, որ Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ կանխելով սննդի, վառելիքի և դեղորայքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ, որը հանգեցրել է թերսնման, սովից մահվան և հոգեբանական վնասի,
Հիշեցնելով 2023 թվականի փետրվարի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը,
Հիշեցնելով նաև 2023 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգ վերադարձը,
Ճանաչելով Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և նոյեմբերի որոշումները չկատարելը,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ռմբակոծել է Լեռնային Ղարաբաղը՝ 200-ից ավելի զոհերի և 100,000 հայերի հարկադիր տեղահանման ելքով,
Ընդունելով միջազգային մտահոգությունները Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման վերաբերյալ,
Ընդունելով միջազգային իրավաբանների, ՄԱԿ-ի ներկա և նախկին պաշտոնյաների, այլ կազմակերպությունների ու գիտնականների կարծիքները՝ ցեղասպանության վտանգի և Լեռնային Ղարաբաղի արգելափակումը որպես ցեղասպանություն որակելու վերաբերյալ,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 1948 թ. ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ է,
Ճանաչելով, որ Ադրբեջանը 1949 թ. Ժնևյան չորս կոնվենցիաների, 1954թ. Հաագայի մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի և 2006թ. Բռնի անհետացումների դեմ բոլոր անձանց պաշտպանության կոնվենցիայի անդամ է,
Ճանաչելով, որ Ադրբեջանը Խոշտանգումների դեմ 1984 թ. կոնվենցիայի, ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման 1965թ. կոնվենցիայի, ինչպես նաև մի շարք այլ միջազգային մարդու իրավունքների վերաբերյալ պայմանագրերի անդամ է,
Ճանաչելով, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ին վավերացրել է Հռոմի ստատուտը՝ ընդունելով Միջազգային քրեական դատարանի իրավասությունը:

Հետևաբար՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝

1. Հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
2. Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
3. Հայտարարում է, որ խաղաղ բնակչության ռմբակոծումը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
4. Հայտարարում է, որ հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումը և սպանությունը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
5. Կոչ է անում Ադրբեջանին ազատելու հայ ռազմագերիներին:
6. Կոչ է անում Ադրբեջանին կատարելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
7. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի իրավունքների հետագա խախտումները:
8. Կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը կանխելու հայերի՝ իրենց հայրենիքից հետագա տեղահանությունները և հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
9. Կոչ է անում պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում:
10. Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
11. Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
12. Կոչ է անում ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ գործած հանցագործությունները:
13. Խորհուրդ է տալիս անցումային արդարադատության միջոցներ կիրառել, այդ թվում՝ պատժամիջոցներ, Միջազգային քրեական դատարանի կողմից գործի քննություն:
14. Կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին հետաքննելու հանցագործությունները:
15. Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։

Բանաձևն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին:

Ամբողջական հայտարարությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության կայքում։

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am