Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Քեյթ Ռոյստերի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը» գրքի շնորհանդեսը Դանիայում

06.11.2013

Դանիացի գրող Քեյթ Ռոյստերը «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գրքի շնորհանդեսը, տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը՝ նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը դանիացի մարդասեր և «հայ որբերի մայրիկե Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր և այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր ՀՑԹԻ կազմակերպած «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:

Դեսպանն իր խոսքում հիշատակեց, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաև իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրեց, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել և նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:

Քեյթ Ռոյստերն, իր հերթին պատմեց, որ, լինելով Սիրիայում, տեղեկացել է Կարեն Յեփփեի գերեզմանի մասին, սակայն չի հասցրել այցելել նրա շիրիմին և այդ նպատակով երկրորդ անգամ է մեկնել Սիրիա: Նա սկսել է ուսումնասիրել Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը, այցելել է նրա ծննդավայր` Գյուլինգ և ծանոթացել տեղական արխիվի, ինչպես նաև Դանիայի Թագավորական գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերին: Գրողը մեկնել է նաև Գերմանիա` Յոհանես Լեփսիուսի և Կարեն Յեփփեի միջև նամակագրական նյութերն ուսումնասիրելու համար:

«Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գիրքը տպագրվել է 2013թ. մայիսին դանիերեն լեզվով: Այն պատմում է Կարեն Յեփփեի կյանքի և գործունեության մասին: Նախորդ դարասկզբում Դանիայում գործող «Հայերի դանիացի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից լսելով սահմռկեցուցիչ պատմություններ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին՝ Կարեն Յեփփեն որոշում է գնալ և օգնել կոտորածներից ողջ մնացածներին: 1903թ. Կարեն Յեփփեն ժամանում է Ուրֆա և զբաղվում որբ երեխաների խնամքով և ուսուցմամբ: Նա մնում է Ուրֆայում և Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա տեղափոխվում է Հալեպ` Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաներին խնամելու և գերության մեջ գտնվող կանանց ազատագրելու համար և այնտեղ է մնում մինչև իր կյանքի վերջը: Հալեպում Կարեն Յեփփեի հիմնած և իր անունը կրող ազգային ճեմարանում ուսում են ստացել հազարավոր հայորդիներ:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության
մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչություն




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am