Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ
Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.

07.11.2019


2019 թ. նոյեմբերի 8-9-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը կազմակերպում է միջազգային երկօրյա գիտաժողով`«Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի կունենա ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանված հայության բեկորների ճակատագրերը, լուսաբանել հայկական և միջազգային այն կազմակերպությունների, անհատների գործունեությունը, որոնք զբաղվել են հայ գաղթականների, մասնավորապես, երեխաների ու կանանց փրկության հարցերով:

Գիտաժողովին զեկույցով հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ժամանած 23 գիտնականներ, որոնք անդրադառնալու են ցեղասպանությունը վերապրած հայերի փրկության գործին առնչվող մանրամասներին: Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են առավելապես հայկական, մասամբ նաև միջազգային կազմակերպությունների ունեցած դերակատարությունը, ինչպես նաև հայկական հոգևոր կառույցների, ազգապահպան կազմակերպությունների` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Միջագետքի հայկական կազմակերպությունների գործունեությունը: Մասնագետները ներկայացնելու են Արևմտյան Հայաստանի նահանգներում իրականացված հայահավաք ձեռնարկումները, անդրադարձ է կատարվելու նաև առանձին որբանոցների գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում վեր են հանվելու նաև այն խնդիրները, որոնք առկա էին փրկության առաքելության իրականացման ընթացքում: Քննարկվելու են ինքնօգնության դրսևորումներին, որբերի թվական տվյալներին, միջազգային իրավունքի զարգացման համատեքստում հայ կանանց ու երեխաների փրկությանը, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք հարցեր: Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու անգլերենն են: Գիտաժողովի շրջանակներում` նոյեմբերի 8-ին, ժամը 10:00-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա նաև «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը: Ցուցադրության շրջանակներում ներկայացվելու է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվելու են հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվելու են նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:

Ընդարձակ խորագրով ներկայացվելու են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արևմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով: Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային նյութերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ` հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պատմության թանգարանի և ՀՑԹԻ-ի աշխատակից Միհրան Մինասեանի հավաքածուներից: Ներկայացվելու են նաև որբերի թվաքանակի հետ կապված վիճակագրական տվյալներ: Ցուցադրվելու են որբանոցային հուշեր, մինչ այս շրջանառության մեջ չդրված լուսանկարներ, ինչպես նաև գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արված ասեղնագործություններ: Ցուցադրության նպատակն է վեր հանել այն կարևոր դերակատարումը, որը դրսևորեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին: Փրկության գործն իրական դարձավ հայության համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ` վերականգնելով ազգային ինքնությունը, որը և հիմք դրեց ազգային վերածննդի։

Գիտաժողովի և ցուցադրության կազմակերպիչ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Գիտաժողովի համագործակից` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Գիտաժողովի և ցուցադրության հովանավոր` Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն
Գիտաժողովի և ցուցադրության համադրող` պ.գ.թ. Նարինե Մարգարյան (ՀՑԹԻ գիտնական քարտուղար)



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am