Home Map E-mail
 
Eng  | Հայ |  Türk   

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ԴՐԱՄԱՆ.
ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՊԱՏԿԵՐՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

02.04.2009

Հայոց ցեղասպանությունը վավերագրված է հարյուրավոր լուսանկարներով, որոնք հստակ պատկերացում են տալիս մարդկային ողբերգության ու զրկանքների, նվաստացումների ու կյանքի համար մաքառումների մասին: Դրանք միաժամանակ լուրջ փաստարկ են հանդիսանում թուրքական ժխտողականության դեմ:

Այդ լուսանկարների շարքում առանձնանում են տարբեր տարիների հրատարակություններում ներկայացված այս չորս լուսանկարները: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից վերջերս իրականացված ուսումնասիրության և բացահայտումների արդյունքում հաջողվեց պարզել, որ դրանք արվել են նույն լուսանկարչի կողմից, միևնույն վայրում և ներկայացնում են 1915 թ. բռնագաղթի ենթարկված հայ տարագրյալների հոգեվարքի վերջին դրվագները Միջագետքում: Լուսանկարների բնօրինակները պահպանվում են Վենետիկի Սբ. Ղազար կղզու Մխիթարյան միաբանության պահոցում և առաջին անգամ հրատարակվել են 1919թ. Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացնելու համար պատրաստված “Chemin de la Croix. Quelque tableaux de dernier episode du grand drame” վերնագրով գրքույկում: Իսկ Վենետիկում դրանք հայտնվել էին այն բանից հետո, երբ Հալեպում դրանք առգրավվել են թուրք ռազմագերիներից անգլիացի մի սպայի կողմից և տարվել Եգիպտոս: Այստեղից էլ դրանք հայտնվել են Մխիթարյան միաբանությունում: Առաջին լուսանկարում պատկերված են 6 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են: Նրանցից առանձնանում է գլխաշորով աղջիկը, քանի որ նա ներկա է բոլոր չորս լուսանկարներում, որոնցում և արձանագրված է նրա կյանքի ու մահվան պատմությունը: Նրանից բացի բոլոր չորս լուսանկարներում պատկերված է նաև մի փոքրիկ տղա (առաջին լուսանկարի կենտրոնում):

Առաջին, երկրորդ և չորրորդ լուսանկարների խորապատկերներն ակնհայտորեն նույնն են, ինչը թույլ է տալիս փաստել, որ լուսակարներն արվել են միևնույն վայրում, թերևս միջագետքյան ինչ-որ բնակավայրում: Երկրորդ և չորրորդ լուսանկարներում երևացող բույսը նման է արմավենու, ինչից կարելի է ենթադրել, որ լուսանկարներն արվել են Միջագետքում:

Առաջին լուսանկարում պատկերված են 6 հոգի` ծայրահեղ հյուծված և կիսամերկ վիճակում: Նույն 6 հոգին պատկերված են նաև երկրորդ և երրորդ լուսանկարներում: Տարիքով ամենաավագները հետին պլանում` պատի տակ նստած երկու կանայք են, որոնցից մեկը գլխաշորով է, մյուսը` կիսամերկ: Երեխաներից երկուսը գլխաշորով կնոջ կողքին են նստած, մյուս երկուսը` կիսամերկ կնոջ առջևում:

Երկրորդ լուսանկարում հայտնվում է ինչ-որ տղամարդ` հավանաբար թուրք պաշտոնյա, ով հացի կտորը ձեռքին ծաղրում է հայ սովյալներին: Երևում է, որ ամենահյուծվածը գլխաշորով աղջիկն է, ով պարզում է ձեռքը դեպի հացը` պառկած վիճակում:

Երրորդ լուսանկարում պարսպապատի տակ հանգրվանած հայ տարագրյալները կաթսայի մեջ ինչ-որ բան են եփում: Ակնհայտ է, որ այս լուսանկարում գլխաշորով աղջիկն անկարող է շարժվել և, ամենայն հավանականությամբ, կյանքի վերջին րոպեներն է ապրում:

Չորրորդ լուսանկարում գլխաշորով աղջիկը պառկած է պատգարակին և հավանաբար արդեն մահացած է: Պատգարակը տանող երիտասարդ աղջիկներն ու պատանին այս լուսանկարների շարքում առաջին անգամ են հայտնվում, և դատելով այն հանգամանքից, որ հագուստով են, կարելի ենթադրել, որ նրանք այստեղ հայտնված հայ տարագրյալների նոր խմբից են: Պատգարակը տանող տղայի հետևում երևում է գետնին պառկած ֆեսով փոքրիկ տղան, ով, հավանական է, նույնպես մահացած է: Վերջին լուսանկարում` լուսամուտի տակ նստած շապիկով տղան, թերևս միակ կենդանի մնացածն է առաջին լուսանկարում պատկերված բռնագաղթված հայերի խմբից:


Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

United Nations General Assembly
Ղազարոսյան (Թումաճանյան) Հավաս, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), եղել է վաճառական, 1915թ. սպանվել է թուրքերի կողմից:
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2009 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ : info@genocide-museum.am