Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ



Մայիսի 6-ին Երևան քաղաքում՝ Զեյթուն թաղամասում, բացվեց գերմանացի հայասեր Յոհաննես Լեփսիուսի անվան պուրակ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, «Lepsiushaus»-ի՝ Պոտսդամում Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, Յոհաննես Լեփսիուսի թոռ Մանֆրեդ Աշեկը տիկնոջ հետ, պատմաբան Աշոտ Հայրունին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ և այլն:

Պուրակում տեղադրվեց նաև հուշաքար ի հիշատակ մեծ հայասեր ու հումանիստ Յոհաննես Լեփսիուսի. «Նա իր կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և հետապնդվող հայերի փրկությանը»,- գրված է հուշաքարին:

Ո՞վ էր Լեփսիուսը և ինչու՞ է հայ ժողովուրդը նրան երախտագիտությամբ հիշում:

1914 թվականի ամռանը գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբանության դոկտոր, արևելագետ և մեծ հայասեր Յոհաննես Լեփսիուսի (1858- 1926 թթ.) նախաձեռնությամբ հիմնադրվում է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը:

Երկար տարիներ զբաղվելով Հայկական հարցով` Յոհաննես Լեփսիուսը միջոցներ է հավաքում Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար: Հենց նրա անվան հետ է կապված Գերմանա-հայկական ընկերության գործունեությունը, որի նախագահն էր մինչև իր մահը:

1914 թվականի հունիսին Բեռլինում տեղի է ունենում ընկերության առաջին նիստը, որտեղ ընկերության նախագահ Յոհաննես Լեփսիուսը իր տեղակալներ՝ Պաուլ Ռորբախի և Ջեյմս Գրինֆիլդի, գործավարներ՝ Է. Շտիրի և Ա. Իսահակյանի հետ միասին քննարկում են Գերմանա-հայկական ըներության խնդիրները:

Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց, երբ Օսմանյան կայսրության ղեկավարները սկսեցին հայերի կոտորածներն ու տեղահանությունը, ընկերության նախագահ Յոհանես Լեփսիուսը մեկնեց Կ. Պոլիս, ուր հանդիպեց էնվեր փաշայի հետ, պահանջեց անհապաղ դադարեցնել հայերի զանգվածային կոտորածները, սակայն ստացավ մերժում։ Վերադառնալով Բեռլին՝ 1915 թվականի հոկտեմբերի 9-ին Գերմանա-հայկական ըներության ժողովում հաղորդում տվեց արևմտահայության ցեղասպանության և տեղահանության մասին։ Ժողովի մասնակիցները նամակ հղեցին Գերմանիայի կանցլերին՝ խնդրելով կանխարգելել հայության նկատմամբ կիրառվող վայրագությունները։ Սակայն խնդրանքը մնաց անպատասխան, գերմանական կառավարությունը որևէ միջոց չձեռնարկեց։ 1918 թվականի ապրիլի 22-ին ընկերությունը դիմում հղեց ռայխստագին՝ պահանջելով ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ հայերի ցեղասպանությանը վերջ տալու համար։ Այս դիմումը ևս մնաց անհետևանք։

Լեփսիուսին և նրա համախոհներին ստեղծված իրավիճակում ոչինչ չէր մնում անել, քան ձեռնամուխ լինել Եղեռնից փրկված հայ կանանց և երեխաների խնամքի կազմակերպմանը: «Ներկայումս միայն մեր հիմնական աշխատանքային դաշտում հավաքվել են 2700 երեխաներ, որոնք իրենց փոքրիկ բերանները բաց են արել հաց ստանալու համար և առանց սննդի սովամահ կլինեն: ...Մեր օգնության նպատակն է հնարավորին չափ շատ աղետյալների, առանձնապես երեխաների փրկել», -իր զեկույցներից մեկում հայտնում էր Լեփսիուսը:

Լեփսիուսը ջանք ու եռանդ չէր խնայում նաև գերմանական հասարակության շրջանակներում Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի ճշգրիտ պատկերը ներկայացնելու համար: Գերմանական մամուլը գտնվում էր խիստ գրաքննության տակ, լույս էին տեսնում բացառապես թուրքամետ և իրականությունից շատ հեռու հրապարակումներ: Ուստի Լեփսիուսը դիմեց համարձակ քայլի` հավաքել ձեռքի տակ ունեցած տեղեկությունները և հրատարակել առանձին գրքով:

Խիստ գաղտնիության պայմաններում և բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով, ընկերությունը հրատարակում է հայ ժողովրդի մեծ ողբերգությունը պատկերող փաստաթղթերի ժողովածուներ` Գերմանիան և Հայաստանը 1914-1918, 1919թթ., Հայ ժողովրդի բնաջնջումը, 1919թ., որոնք մերկացնում են երիտթուրքերի կանխամտածված կազմակերպված և իրականացրած հայերի ցեղասպանության փաստը:

1919 թվականին Լեփսիուսը հրատարակում է «Հայ ժողովրդի մահը» գիրքը, ինչի հետևանքով տարագրվում է չեզոք երկիր` Հոլանդիա:

Հարկ է նշել նաև, որ չնայած Գերմանա-հայկական ընկերության որդեգրած հայանպաստ և մարդասիրական գործունեությանը, ընկերությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրք-գերմանական դաշնակցության պայմաններում, զերծ չմնաց քաղաքական քարոզչությունից, սակայն այն մեծ ներդրում ունեցավ հայության բեկորներին անխոսափելի մահվանից փրկելու և ապրուստ հայթայթելու գործում:

Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ կլինի մեծ մարդասերին` նրա հայապաշտպան գործունեությանը: Յոհաննես Լեփսիուսի գերեզմանից բերված հողն ամփոփված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կենտրոնական ճեմուղու ձախ կողմում գտնվող Հուշապատի մեջ: 2008 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը կազմակերպեց Յոհաննես Լեփսիուսի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և անվանական փոստային բացիկ թողարկեց: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառունների շրջանակներում 2013 թվականին «Հայփոստը» թողարկեց «Յոհաննես Լեփսիուս» նամականիշ:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am