Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Համագործակցություն Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի հետ


08.05.2021


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցում է hայաստանյան տարբեր թանգարանների հետ: Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի հետ ՀՑԹԻ համագործակցությունն երկար պատմություն ունի: Դեռ 2016 թ. Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը ՀՑԹԻ-ին ժամանակավոր ի պահ էր հանձնել իր ֆոնդերի ավելի քան 1200 միավոր թանգարանային առարկաներ, որոնց վերաբերյալ կազմվել էին էլեկտրոնային ցուցակներ: Թվայնացվել էին շուրջ 700 բնօրինակ լուսանկարներ, փաստաթղթեր, Հայոց ցեղասպանության և Հաճընի 1920 թ. հերոսամարտի ականատես վերապրողների վկայություններ և այլն: Թվայնացված միավորները պահպանվում են ինչպես Կիլիկիայի հայերի պատմության թանգարանում, այնպես էլ ՀՑԹԻ-ում:

Երկու թանգարանների միջև սերտ համագործակցություն է արձանագրվել մասնավորապես 2020-2021 թթ. ժամանակավոր ցուցադրություների կազմակերպման ընթացքում: 2020 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպեց Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին նվիրված «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի համար Կիլիկիայի հայերի պատմության թանգարանն իր թանգարանային հավաքածուից տրամադրեց բացառիկ ցուցանմուշներ և լուսանկարներ (տե´ս՝ http://genocide-museum.am/arm/Kilikia100-TempExh.php)։

Ս. թ. ապրիլի 23-ին Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցավ Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի նոր ցուցադրության հանդիսավոր բացումը՝ նվիրված Հաճընի 1920 թ. հերոսամարտի 100-րդ տարելիցին: Ի նշան երախտագիտության և համագործակցության՝ Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը Հաճընի հերոսամարտի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված հուշամեդալ շնորհեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:




























ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am