Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի,արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է


08.11.2017


Lemkin

Ռաֆայել Լեմկին
(1900-1959)
Իրավագետ Ռաֆայել Լեմկինը մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Լեմկինին է վերապահվում ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և մասնակցությունը 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլ նաև պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունների հիմնավոր ուսումնասիրությունը:

Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանության իրագործման խնդրի ուսումնասիրությանը` այն պահելով ուշադրության կենտրոնում իր ողջ գործունեության ընթացքում:

Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Հայերի նկատմամբ իրագործված այդ ոճրագործությունների մասին հիշողությունները մնացին նրա գիտակցության մեջ, և նա, երբ արդեն 21 տարեկան էր ու լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ, և նա քրեական իրավունքի պրոֆեսորի ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա: Պրոֆեսորը նրան պատասխանում է, որ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին կարելի լինի հանձնել արդարադատությանը: Ուստի Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու և այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնաուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին:

1933 թ. Մադրիդում գումարված միջազգային քրեական իրավունքի կանոնակարգման հինգերորդ կոնֆերանսում Լեմկինն առաջին անգամ առաջարկեց ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն: Լեմկինը սահմանում էր «բարբարոսություն» հանցագործությունը` որպես գործողություն, որը կատարվում է մարդու կյանքի դեմ` մտադրություն ունենալով ոչնչացնել որոշակի ազգային, կրոնական կամ սոցիալական խմբին և «Վանդալիզմ» հանցագործությունը, որն իրենից ենթադրում էր արվեստի և մշակույթի գործերի ոչնչացումը: Չնայած իրավաբանի այս առաջարկները մերժվեցին, սակայն նա չդադարեցրեց իր ուսումնասիրությունը միջազգային քրեական իրավունքի ոլորտում:

1939 թ. սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը և Լեհաստանի բաժանումը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև շրջադարձային եղան Լեմկինի կյանքում: Նա մտադիր էր նոր եզրույթ ստեղծել, որով կբնորոշեր ազգային, կրոնական և ռասայական խմբերի սպանությունները: Նոր եզրույթ ընտրելու գործում Լեմկինը մերժում է գոյություն ունեցող մի շարք առկա հնարավոր տարբերակները: 1944 թ. նոյեմբերին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակեց «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» աշխատությունը, որում Լեմկինը լինելով լեզվաբան փորձեց կարճ և սարսափեցնող «ցեղասպանություն» եզրույթով ցնցել ունկնդիրներին, որն ավելի մեծ ազդեցություն կունենար, քան նախկին` վանդալիզմի և բարբարոսության հանցագործությունները: «Ցեղասպանություն» եզրույթի ստեղծման համար հիմք էր ծառայել 1915թ. հայերի ոչնչացումը:

1946 թ. «American Scholar» ամսագրում հրապարակված «Ցեղասպանություն» (Genocide) վերնագրով և ցեղասպանության հանցագործության խնդրի հետազոտությանը նվիրված իր հոդվածում Ռաֆայել Լեմկինն, անդրադառնալով նացիստների կողմից Եվրոպայում հրեաների և մյուս ազգերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը, առաջին անգամ ներկայացրեց Հին աշխարհի պատմությունից սկսած տեղի ունեցած ցեղասպանության օրինակները, որոնք իրենց գագաթնակետին հասան Հայոց ցեղասպանության տեսքով:

Ցեղասպանությունը կանխարգելող միջազգային մեխանիզմների ստեղծմանն ուղղված Լեմկինի պայքարը հող նախապատրաստեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվեցիայի ընդունման համար: Վերջինս կոնվենցիայի անհրաժեշտությունը պայմանավորում էր ցեղապանության այնպիսի լայնածավալ գործողությունների անարգել իրականացման հետ, ինչպիսին են հրեաների Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը, երբ հանցագործների կողմից առկա էր հայերին և հրեաներին` որպես առանձին մարդկային խմբերի, ոչնչացման մտադրությունը: Կոնվենցիան, որի նախագիծը կազմելու գործում մեծ դեր է ունեցել Ռաֆայել Լեմկինը, սահմանում էր ցեղասպանությունը` որպես միջազգային հանցագործություն, իսկ կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված` ցեղասպանության իրագործման համար հիմք հանդիսացող բոլոր 5 գործողությունները առկա էին Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ, ինչը փաստում է այն մասին, որ կոնվենցիան կազմելիս ցեղասպանության դասական օրինակ է դիտարկվել հենց Հայոց ցեղասպանությունը:

Լեմկինի թողած գիտական ժառանգության մեջ պահպանվել են գիտական հետազոտություններ, գրառումներ, որոնք վերաբերում են ցեղասպանության պատմությանը: Նա նախատեսել էր հրապարակել իր երեք հատորանոց «Ցեղասպանության պատմությունը»: Առաջին հատորը նվիրված էր լինելու ցեղասպանության տեսությանը, իսկ մյուս երեք հատորներում համակարգված քննարկվելու էին անտիկ շրջանում, միջնադարում և ժամանակակից փուլում ցեղասպանության 62 պատմական դեպքեր: Երրորդ հատորի 39-րդ գլուխը լինելու էր Հայոց ցեղասպանության մասին, սակայն նրա այս նախաձեռնությունը մնաց անավարտ: Այդուհանդերձ, Նյու Յորքում գործող Ամերիկայի հրեական պատմական ընկերակցության (ԱՀՊԸ, անգլ.` American Jewish Historical Society (AJHS)) արխիվում պահվող նյութերից Լեմկինի երկու ձեռագրերը` «Հայերի կոտորածների մասին գրքաչափ ձեռագիրը» և «Հայերի կոտորածների մասին համառոտ ձեռագիրը» Մեծ եղեռնի վերաբերյալ Ռ. Լեմկինի գիտական վերլուծությունների ամենաէական արդյունքներն են:


Նարեկ Պողոսյան, ՀՑԹԻ գիտաշխատող


_________________________________________________________________
Այլ հրապարակումներ այս թեմայով.
http://genocide-museum.am/arm/un.php
http://genocide-museum.am/arm/Lemkin-2018.php





Պատերազմական վարչության նույնականացման քարտ, 1946 թ. Մայիսի 22
Ռաֆայել Լեմկինի հավաքածու


Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նույնականացման քարտ, 1948 թ.
Ռաֆայել Լեմկինի հավաքածու








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am