Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ՑԵՂԱՍՊԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՁԱԽՈՂՄԱՆ



Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու մասնակցությամբ, Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեց պատերազմական լայնածավալ գործողություններ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը, ավելին՝ վերջիններիս դեմ կիրառելով արգելված զինատեսակներ։ Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրագործվող ագրեսիային մասնակցում են հազարավոր վարձկաններ, ահաբեկչական տարբեր խմբավորումների անդամներ:

Չդատապարտված ցեղասպանությունները, միջազգային հանրության լռությունն ու անտարբերությունը, ինչպես նաև անպատժելիության հանգամանքն ու ժխտողականությունը միայն նպաստում են մարդկության դեմ ուղղված այս ծանրագույն հանցագործության կրկնությանը:

Օսմանյան կայսրությունում դեռևս 1890-ականներին սկիզբ առած հայերի զանգվածային կոտորածները կրեցին շարունակական բնույթ՝ հանգեցնելով 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության:

20-րդ դարի սկզբներին՝ 1905, 1918-20 թթ․, թուրքերի հրահրմամբ և անմիջական մասնակցությամբ՝ կովկասյան թաթարները (ներկայիս՝ ադրբեջանցիներ) հայերի զանգվածային կոտորածներ իրագործեցին նաև Բաքվում, Շուշիում, Նախիջևանում և հայաբնակ այլ վայրերում, իսկ դարավերջին ադրբեջանցիները հայերի ջարդեր կազմակերպեցին Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում և այլուր՝ այդպիսով մաս կազմելով և գաղափարակից լինելով հայերի դեմ իրագործվող Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը: Ֆիզիկական բնաջնջմանը զուգահեռ տեղի ունեցած մշակութային ժառանգության ոչնչացումը, որը շարունակվում է մինչ օրս, նպատակ ունի հերքելու հայերի պատմական տարածքներում հայկական դարավոր ներկայությունը և տեղաբնիկ լինելու փաստը: Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշնակիցները հետևողականորեն ոչնչացնում են հայկական եկեղեցիները, խաչքարերը, կոթողները, գերեզմանները և, առհասարակ, այն ամենն, ինչը վկայում է հայկական հետքի մասին։

Վանդալիզմի այս քաղաքականությունն այսօր հերթական անգամ դրսևորվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց առաջնորդանիստ եկեղեցու հրետակոծմամբ:

Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր փորձում է կրկնել անցյալի պատմությունը` սպառնալիք ստեղծելով հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ու իր բնօրրանում ապրելու իրավունքի համար։

Այսօր, սակայն, ցեղասպան պետությունների քաղաքականությունը դատապարտված է ձախողման: Հայոց ցեղասպանության նահատակների ու վերապրողների, Արցախի ազատագրական պայքարի և անկախության սերունդներն առավել քան երբևէ զգոն, միասնական ու վճռական են իրենց գոյապայքարում՝ պաշտպանելով ազգային սրբություններն ու արժեքները, հաստատակամ են սեփական հազարամյա հայրենիքում ապրելու և արարելու գործում:

Հաղթել ենք․․․







Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 2-րդ ամենախիտ բնակեցված քաղաք Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Հոկտեմբերի 8, 2020 թ.



Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 2-րդ ամենախիտ բնակեցված քաղաք Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Հոկտեմբերի 8, 2020 թ.



Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կանգուն, մեր օրեր



Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, 1990-ական թթ.








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am