Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏՆ ՈՒ ՊԱՏՄԱԲԱՆԸ



«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ողջ անձնակազմը խորը ցավով տեղեկացավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի (Arman Kirakossian) անժամանակ մահվան մասին: Այսօր՝ հուլիսի 9-ին մեկնարկած «Ամառային դպրոց ուսուցիչների համար» միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արման Կիրակոսյանի:

Հայոց նորագույն ժամանակաշրջանի լավագույն դիվանագետներից պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը նաև եզակի պատմաբան, ցեղասպանագետ էր, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ 1992 թ. սկսած Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական դպրոցի կայացմանը ծառայելուն զուգընթաց նա մեծ ներդրում է ունեցել նաև Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման, հանրայնացման, նրա միջազգային ճանաչման գործում:

Պարոն Կիրակոսյանը երկար տարիներ եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, մշտապես աջակցել է ինչպես ՀՑԹԻ երիտասարդ գիտաշխատողներին, այնպես էլ նպաստել է ՀՑԹԻ գործունեությանը՝ արտերկրում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպում, հանդիպում-քննարկումներ տարբեր երկրների լսարանների հետ և այլն:

Նա մեծ պատրաստակամությամբ մասնակցել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջոցառումներին՝ միջազգային գիտաժողովներ, գրքի շնորհանդեսներ, հուշ-երեկույթներ և այլն:

ՀՑԹԻ աշխատակիցների, մասնավորապես գիտաշխատողների համար նրա գիտական աշխատանքները, հրապարակումները, հարցազրույցները դարձել են ուղեցույց, նոր գիտական ուսումնասիրությունների հիմնաքար:

Արման Կիրակոսյանը մշտապես անդրադառնում էր 20-րդ դարում իրագործված բազմաթիվ ցեղասպանություններին և մարդկության դեմ կատարված ոճրագործություններին՝ առանձնահատուկ շեշտելով նաև մեր օրերին ազգային ու կրոնական պատկանելիության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Նա հատուկ ընդգծում էր Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցների իրավահաջորդներ հանդիսացող այդ երկրների կողմից սեփական պատմությանն առերեսվելու կարևորությանը:

Դիվանագետ-պատմաբանը կարևորում էր ցեղասպանագիտական կրթությունն ու միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը՝ կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնությունն ապագայում:

Արման Կիրակոսյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ու միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդ ունենալու համար 2015 թ. ՀՑԹԻ տնօրինության կողմից պարգևատրվել է «Հենրի Մորգենթաու» ոսկե հուշամեդալով: ՀՑԹԻ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում պարոն Կիրակոսյանի ընտանիքին, ընկերներին և համախոհներին:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am