Նորություններ |
Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, հիփ-հոփ կատարող, թերապիստ Մարկ Թուրեյն իր մայրիկի հետ վերջերս այցելել էր ՀՑԹԻ և փոխանցել իր գերդաստանի պատմությունը
09.08.2024
Վերջերս Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ էր այցելել ամերիկաբնակ ծագումով հայ հայտնի հիփ-հոփ կատարող, թերապիստ Մարկ Թուրեյն (Marc Toureille) իր մայրիկի՝ Դայան Քուփելյանի հետ, որը արմատներով մարաշցի է: Նրանք ՀՑԹԻ-ի «Փոխանցիր հիշողությունդ» նախաձեռնության շրջանակներում իրենց գերդաստանի պատմությունը, որը բանավոր կերպով սերնդեսերունդ փոխանցվել էր իրենց, տեսաձայնագրման միջոցով ներկայացրեցին ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանին: Զրույցի ընթացքում տիկին Դայան Քուփելյանը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց 1930-ական թթ. «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորման փորձի մասին, որը, ցավոք, այդ ժամանակ կյանքի չկոչվեց, և նշեց, որ իր մայրը, որը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող էր, 1934 թ. ընդգրկված է եղել ամերիկյան Մետրո Գոլդվին Մայեր ընկերության կողմից ֆիլմի ստեղծման նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական խմբում: Այդ ժամանակ, սակայն, տեղի տալով թուրքական ճնշումներին՝ ամերիկյան կողմը հրաժարվել է ֆիլմի նկարահանումներից, որը հավակնում էր դառնալ Հոլիվուդում Հայոց ցեղասպանության մասին երկրորդ ֆիլմը՝ 1919 թ. էկրան բարձրացած Հայոց ցեղասպանության ականատես տասնչորսամյա Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյանի) կյանքի մասին պատմող «Հոգիների աճուրդ» ֆիլմից հետո:
Մինչ իրենց գերդաստանի պատմությունը ներկայացնելը հյուրերը ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ եղել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և անմար կրակի մոտ հարգանքի տուրք էին մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, շրջել էին թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին տրամադրում է հարթակ՝ կիսվելու սեփական ընտանիքի՝ ցեղասպանությանը վերաբերող պատմություններով: Կարող եք կիսվել թե՛ բանավոր, թե՛ գրավոր փոխանցված պատմություններով, Եղեռնը վերապրած նախնիների լուսանկարներով ու այդ օրերից մնացած մասունք-պատառիկներով:
Ձեր փոխանցած հիշողությունը խիստ կարևոր է. բոլոր պատմությունները կուսումնասիրվեն, կհանրայնացվեն, իսկ ցանկության դեպքում մեզ տրամադրած հուշագրություններն ու լուսանկարները կպահվեն ՀՑԹԻ-ի գիտական ֆոնդերում:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|