Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ՊԱՏՄԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆՈՎ

Տոնելյան գերդաստանի սերունդների շարունակության մասին ոչ մի տեղ ոչինչ չի գրվել:
ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահվում է նրանց գերդաստանի մասին հայատառ թուրքերենով ձեռագիր անտիպ հուշագրությունը:






Հատված թուրքերենով ձեռագիր հուշերից
Վահան Տոնելյանը Տոնելյան գերդաստանի ներկայացուցիչներից էր՝ Գևորգ և Մաքրուհի Տոնելյանների որդին: Նա ծնվել է 1896թ. Աֆիոն-Քարահիսար (1) քաղաքում (2): Ութ տարեկան հասակից գնացել է սովորելու տեղի ծխական դպրոցում, ապա 11 տարեկանից՝ երեք տարի տևողությամբ ուսումը շարունակել տեղի ազգային վարժարանում՝ սովորելով Ավետիս Կոստանյան ուսուցչի մոտ: Չէր հասցրել ավարտել, երբ 1914 թ. սկսում է Առաջին համաշխարհային պատերազմը, իսկ 1915 թ. նրանց քաղաքից հայերին տեղահանում են (3):

Աշնան սկզբին 17 տարեկանից բարձր բոլոր ամուրի երեխաներին, այդ թվում՝ նրան և եղբորը, միասին՝ թվով 120 հոգի, մեկ օրվա մեջ հավաքագրելով՝ աքսորում են անհայտ ուղղությամբ: Սկսած իրենց քաղաքից՝ թե՛ գնացքով, թե՛ սայլով, թե՛ ոտքով քայլելով հասնում են Հալեպ քաղաքի մոտակայքում գտնվող Քաթմա գյուղ: Այդ ամբողջ «ճամփորդությունը» տևում է հինգ երկար ամիսներ:

Այդ ուղղությամբ էին աքսորել նաև Տաճկաստանի (նույնը, թե՝ Օսմանյան կայսրություն) հայերի զգալի զանգվածին: Այն, ինչ տեղի ունեցավ ճանապարհին, ցեղասպանություն էր, բռնաբարություն, մորթ, ջարդ. «Ամեն ինչին ականատես եմ եղել, եթե դեպքերը պատմելու լինեմ, կլինի մի տանջալից վեպ....այդ ամբողջ կոտորածը, թալանը տեսել եմ իմ աչքերով, սակայն չեմ ուզում խորանալ, ձեռքս առաջ չի գնում գրելու...», - գրել է նա:

Վերջապես հինգ ամիս անցկացնում են աքսորավայրում, որից հետո 15 երիտասարդի ընտրում և ուղարկում են Դամասկոս քաղաքի շրջանները: Դամասկոսի ճանապարհին նա հանդիպում է իր Հարություն հորեղբոր ընտանիքին և միասին գնում են մինչև Դամասկոս, չհասած՝ երկու կայարան այս կողմ, գիշերը՝ ժամը 2-ին, իրենց վագոններից ուժով իջեցնում են՝ տանելով մի ամայի տեղ, որտեղ պահում են մեկ ամիս՝ իբրև կարանտին, ինչպես նաև փշալարերով շրջապատում են նրանց:

Կարանտինը «ավարտելով»՝ վերջապես հասնում են Դամասկոս: Նրա եղբայր Հայկը, նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, աշխատել էր Աֆիոն քաղաքի Բանկ Օթոմանում: Դիմելով Դամասկոսի այդ բանկին պատկանող մասնաճյուղին՝ աշխատանք են խնդրում. վերջիններս չեն մերժում: Թեև Վահանն օրինապես չէր ձևակերպված այդտեղ, այդ բանկի աշխատողների համար նրանց տներից կեսօրվա ճաշերն էր բերում, իսկ երեկոյան ամաններն էր տանում նրանց տները: Դրա համար իրեն առանձին վճարում էին: Այդպես շարունակվեց շուրջ երեք տարի: Վերջապես եղբայրն ու ինքը, իրենց հետ նաև վեց հայ որոշում են Դամասկոսից փախչել դեպի Եգիպտոս: Ուղտերով երեք օր ու գիշեր առանց կանգ առնելու գնում են՝ հասնելով արաբական մի փոքրիկ ավանի և կանգ են առնում հանգստանալու: Այդտեղից 10 օրվա ճանապարհ էր մնում հասնելու մինչև Եգիպտոս: Սակայն այդտեղ ստիպված են լինում մնալ վեց օր, քանի որ ասացին, թե ճանապարհը փակ է: Սակայն նրան նոր անակնկալ էր սպասվում: Այդ ավանը կարծես սահման էր, և մարդիկ կային, որ պետք է նրանց անցկացնեին սահմանը՝ ամեն մեկից վերցնելով հինգ ոսկի: Իսկ իր և եղբոր մոտ միասին ընդամենը յոթ ոսկի կար: Նրանցից միայն մեկը պետք է մնար: Վահանը պնդում է, որ ինքը մնա, իսկ եղբայրը շարունակում է ճանապարհը՝ հասնելով Եգիպտոս: Իսկ նա վերադառնում է Դամասկոս: Երբ անգլիացիները գրավում են Դամասկոսը, մեկ ամիս հետո ճանապարհները բացվում են, և նա, Բեյրութից նավ նստելով, հասնում է թուրքական Մերսին քաղաքը, այնտեղից էլ Ադանայով գալիս է իր ծննդավայր՝ Աֆիոն: 1920 թվականն էր: Այդ ժամանակ սկսում է հույն-թուրքական պատերազմը. նորից աքսոր: Թուրքերն այս անգամ 20 տարեկանից մինչև 40 տարեկան տղամարդկանց աքսորում են Կոնիա քաղաքի շրջանը՝ Աղ լիճ: Այդ լիճն անցնելով գնում են Քոչհիսար անունով գյուղ՝ մնալով այնտեղ չորս ամիս: Որքան հույն բանակը մոտենում էր Անկարա, նրանց այնքան հեռացնում էին այդ տեղանքից: Վերջապես հույն բանակը շուրջ երեք ամսից հետո սկսում է նահանջել, նրան կրկին աքսորում են Անկարայի կողմը, այնտեղ շուրջ մեկ տարի առանց վարձատրվելու աշխատում է մի հարուստի մոտ:

1922 թ. հույն բանակը ջախջախված փախչում է հետ, նա էլ դեկտեմբեր ամսին խնդրելով, մի քիչ էլ կաշառք տալով մի կերպ Անկարայից դուրս է գալիս՝ հասնելով Պոլիս: Պոլսում մեկ շաբաթ մնալով՝ հանդիպում է իրենց փեսա Գևորգ Թազեյանին և միասին Սամսունի ճանապարհով անցնում են Հունաստան: Այստեղից որոշ ժամանակ անց կարողանում է նավով հասնել Սալոնիկ՝ իր ծնողների մոտ. համաքաղաքացիներից իմացել էր, որ ծնողները գտնվում են Սալոնիկում: Տասը տարի ապրում են Սալոնիկում:

1929 թ. ամուսնանում է, ունենում է երեք երեխա՝ Խաչատուր, Ավետիս, Մաքրուհի: 1932 թ. վերջապես ներգաղթում են Սովետական Հայաստան: Այստեղ անմիջապես ընդունվում է դեղատնային վարչություն՝ աշխատելով մինչև 1956 թ.: Այդ տարիքում էլ անցնում է կենսաթոշակի:

Մահացել է 1969 թ. մայիսի 24-ին:


Էլինա Միրզոյան
բան. գիտ. թեկնածու
ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող





Աֆիոն-Քարահիսարի Սև ժայռի՝ Կալեի ընդհանուր տեսքը


Աֆիոն-Քարահիսարի լուսաբացիկ


Աֆիոնցիների բազմանդամ ընդանիք, 1909 թ.


Աֆինոցի կինը ձավար աղալիս


Աքսորի ճանապարհին արաբի կողմից առևանգված, հետագայում փրկված և Հունաստանում նոր ընտանիք կազմած Անիկը (ետնաշարքում)


Քաղաքի հայկական եկեղեցին









1. Տեղանունը՝ Աֆիոն-Քարահիսար, գտնվում է սև փրփրաքարային ժայռի՝ Կալեի (200 մ) ստորոտում, այդ պատճառով էլ կոչվել է «Քարահիսար»՝ «Սև պարիսպ/ամրոց»(թուրք՝ քարա/սև, սիհար/ամրոց, պարիսպ)։ Որպեսզի տարբերվեր մյուս Քարահիսարներից, այն երկբաղադրիչ՝ Աֆիոն-Քարահիսար անվանումն է ստացել՝ քաղաքի շրջակայքում աֆիոնի(ափիոնի) մշակութային և մեծագնման կենտրոն լինելու պատճառով:

2. Աֆիոնցի հայերը լուսավորչական քրիստոնյաներ էին: Քաղաքում գործում էին երկու առաքելական (Ս. Աստվածածին, Ս. Թորոս) և մեկ բողոքական եկեղեցի, հայկական վեց վարժարան և մեկ մանկապարտեզ։ Ս. Թորոս եկեղեցին այրվել է 1902 թ. հրդեհի ժամանակ:
Կրթվածության մակարդակը շատ ցածր է եղել, արհեստավորությունն է զարգացած եղել, իսկ գրեթե բոլոր արհեստավորները հայեր էին, ի տարբերություն թուրքերի, որոնք հիմնականում անասնապահներ էին:
Հայերը քաղաքաբնակ էին՝ հիմնականում արհեստավորներ կամ առևտրականներ, շրջակա գյուղերում հայեր չէին ապրում։

3.Մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը հայերի թիվն այստեղ հասնում էր շուրջ 10.000-ի, ապրել են ավելի քան երեք դար այստեղ: Նրանց շատերը զոհվել և սպանվել են Մեծ եղեռնի օրերին: Իսկ ողջ մնացածները, թողնելով հայրենի քաղաքը, ցրվեցին աշխարհով մեկ. զգալի մասը հայրենադարձության առաջին իսկ օրերից՝ 1924 թ., ներգաղթում է Սովետական Հայաստան՝ ակտիվ մասնակցելով նրա նոր կառուցման գործին:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am