Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Շարուրցի Արիստակեսը
Շարուրի կարոտը միշտ էլ տանջել է ինձ…


10.02.2022


ՀՑԹԻ ֆոնդերում ի պահ դրված ձեռագիր հուշագրություններից 99 ֆհ թվակիր հուշագրությունը կարևոր սկզբնաղբյուրային նյութ է ցեղասպանագիտությամբ, առհասարակ՝ հայագիտությամբ զբաղվող հետազոտողների համար: Թեև հուշերն ամփոփված են ընդամենը 40 էջանոց տետրակում, սակայն այն լեցուն և խիտ է տեղեկատվական ծանրությամբ, ինչպես նաև հուշագրի կյանքի պատկերավոր դրվագներով: Գրի առնող հուշագիր-վերապրողը Արիստակես Գրիգորյանն է, որը ծնվել է 1900 թ. մարտի 10-ին Շարուրի շրջանի[1] Խանուխլար/Խանլուխլար գյուղում՝ 5 հոգանոց բազմանդամ ընտանիքում՝ ծնողներ, մեկ դուստր և երկու զավակ, որոնցից մեկն էլ Արիստակեսն էր:

Արիստակեսը 12 տարեկանից օգնում է հորը գյուղում բամբակ քաղհանելու գործում, ապա՝ արդեն 15 տարեկանից՝ զբաղվում հողագործությամբ: Թեև ծանր մանկություն է ունեցել, քանի որ ընդամենը հինգ տարեկան էր, երբ «1905 թ. պատերազմ ծագեց հայերի և տեղացի թուրքերի մեջ», սակայն նա գրի է առել նաև իր կյանքի գեղեցիկ և լուսավոր դրվագները, որոնք կարևոր են ազգագրության տեսանկյունից:

Նրա հայրը՝ Դավիթը, վերոնշյալ ժամանակահատվածում աշխատում էր ուրյադնիկի[2] մոտ: Թեև հայրը չքավոր էր և չէր կարող որդուն տալ տեղի ռուսական դպրոց սովորելու, սակայն մորական կողմի պապը հարուստ և ազդեցիկ մարդ էր գյուղում. վերջինիս միջամտությամբ Արիստակեսը սովորում է ոչ թե ծխական, այլ տեղի ռուսական դպրոցում, որտեղ սովորում էին միայն ժամանակի հարուստների երեխաները:

Հուշագրության մեջ առանցքային տարեթվեր են 1905 թ., 1918-1919թթ.՝ Նախիջևանում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունները: Հուշագրությունում նաև անդրադարձ է արվում Առաջին համաշխարհային պատերազմին, ներկայացվում են գաղթականին բնորոշ կյանքի փուլերը, այդ թվում՝ որպես վերջնական հանգրվանի՝ Հայաստանում հաստատված կյանքի ուրվագծին:

Առանձնակի շեշտադրմամբ ներկայացվում են կանանց առևանգման տեսարանները, պաշտպանական հնարամտությունների մանրամասները, մատնանշվում են այն հայերի անունները, այդ թվում՝ իր հոր, որոնք աննահանջ շարունակել են իրենց պայքարը:

Առանձնակի անդրադառնում է Անդրանիկից թուրքերի վախի դրսևորման դրվագներին: Դրվագներից մեկում ներակայացվում է, որ մի օր թուրք ասքյարներից մեկը, գիշերը բղավելով վեր է թռել քնից, հարցին, թե ինչ է պատահել, պատասխանել է, որ երազում Անդրանիկին է տեսել և վախից արթնացել: Նաև պատմում է, որ հայերի մեջ տարածված էր այն կարծիքը, թե Անդրանիկի մարմնի վրա մսից խաչ կար, դրա համար նրան գնդակ չէր դիպչում:

Հուշագրությունը ներկայացնում է նաև գյուղի կոտորածների և բռնագաղթի հանգրվանների ուղին: Դժվարություններից հետո վերջապես ընտանիքով հասել են Հայաստան, որտեղ Արիստակեսն ընտանիք է կազմել: Ինչ-որ մի ժամանակ մտածում են լքել Հայաստանը, որպեսզի կարողանան ապրել, սակայն հասկանում են, որ օտար ափերում չկա ապագա, Սարատովից վերադառնում են Հայաստան՝ վերջնական բնակություն հաստատելով Չարբախում: Ինչպես հեղինակն է ասում, Չարբախի ուսյալն է եղել, զբաղվել է գլխավոր հաշվապահությամբ, ինչպես նաև զարկ է տվել հողագործական աշխատանքներին:

Արիստակես Գրիգորյանը մահացել է 1987 թ.:





Նորաշեն (Շարուր) գյուղի համայնապատկերը



Նորաշենի (Շարուր) Սուրբ Աստվածածին եկեղեցին


Էլինա Միրզոյան
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, բ.գ.թ.


Ծանոթագրություններ

[1] Նախիջևանի խորհրդայնացումից և 1924 թ. այն որպես ինքնավար հանրապետություն կազմավորվելուց հետո՝ մինչև 1930 թ., պատմական գավառի տարածքը 1316 կմ2 մակերեսով կոչվել է Շարուրի շրջան, 1930-1966 թթ.՝ Նորաշենի շրջան, իսկ 1966 թ.՝ այն վերանվանվել է Իլյիչի շրջան, http://armenianhouse.org/aivazyan-a/nakhichevan/sharur.html:

[2] Գավառական ոստիկանության ստորադաս պաշտոնյա:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am