Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ», - ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԲԵԼԳԻԱԿԱՆ LA LIBRE-ԻՆ




Այս տարվա մայիսի սկզբներին «La Libre» բելգիական մամուլում լույս տեսավ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հոդված, ուր տեղ են գտել նաև դրվագներ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի հարցազրույցից:

Բելգիացի լրագրող Քրիստոֆ Լամֆալուսին տված հարցազրույցում պարոն Մարությանը նշում է. «Ամեն շաբաթ,մարդիկ մեզ են բերում հուշագրություններ, հիմնականում լուսանկարներ՝ բնօրինակ և ոչ բնօրինակ: Օրինակ, բոլորովին վերջերս ստացել ենք ութսունական թվականներին գրված ցեղասպանությունից փրկվածի հուշերը: Սակայն, պետք է նշեմ, որ [Հայոց ցեղասպանության] պատմագիտական ուսումնասիրությանն նվիրված աշխատանքը ուշացումով է սկսվել, քանի որ Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանը վերահսկող Խորհրդային Միությունը սիրաշահում էր մահմեդական աշխարհին, հատկապես Ադրբեջանին, ում տրվեց Նախիջևանը, և համարում էր, որ Ցեղասպանության հետազոտությունը «խրախուսում էր հայ ազգայնականությունը և, հետևաբար, հակակոմունիստական էր»:

«Հայոց ցեղասպանության թանգարանն ու աշխարհի՝ ներառյալ Միացյալ Նահանգների, տարբեր հաստատություններ, այս կոտորածների մասին կարևոր հիշողություններ են պահպանել»,- նշում է հոդվածագիրը:

«Այսօր ցեղասպանության [լինել-չլինելու] հարցը լիովին ապացուցված է», - հաստատում է Հարություն Մարությանը. «Հարցը հիմա քաղաքական դաշտում է, քանի որ որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը և Իսրայելը, չեն ցանկանում վնասել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները: Այնուամենայնիվ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ երկկողմ առևտուրը չի ազդել այն երկրների վրա, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Հոդվածագիրը մեկնաբանում է. «Անկարայի մտավախություններից մեկն այն է, ինչպես տեղի ունեցավ Գերմանիայի դեպքում, որ եթե նա ճանաչի Ցեղասպանությունը, ստիպված կլինի վճարել հսկայական փոխհատուցումներ, կամ նույնիսկ հրաժարվել իր տարածքի մի մասից»:

«Մենք կորցրեցինք մեր տարածքի 90% -ը»,- ասում է թանգարանի տնօրենը. «Բայց կարևորը արդարությունն է, մենք ուզում ենք արդարություն»:

Հարցազրուցը կայքում հրապարակվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի ունեցող ապրիլքսանչորսյան անցուդարձը պատկերող տեսանյութով. աշակերտները հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելուց և զոհերի հիշատակը հարգելուց հետո երգում են ազգագրական երգեր ու ծածանում են Եռագույնը:









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

donationforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am