Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

10.10.2015


Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ ներկայացրեց նոր ժամանակավոր ցուցադրություն: Բացմանը ներկա գտնվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքի տոնի առթիվ Հայաստան եկած օտարերկրյա պատվիրակներ:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պատրաստված և «Երախտագիտություն» խորագիրը կրող այս ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի քաղաքների և քաղաքագլուխների հայանպաստ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին` ընդհուպ մինչև 1920-ական թթ.: Ներկայացվող մոտ 25 քաղաքում այդ տարիներին աջակցել են հայ գաղթականններին, տրամադրել սնունդ, հագուստ, կացարան: Լոնդոնում, Մոսկվայում, Պետրոգրադում, Սամարայում, Ռիգայում, Տոմսկում հանգանակություն իրականացնելու նպատակով թողարկվել են նամականիշներ, կրծքանշաններ, մեդալներ և այլն: Դրանց վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է հայ գաղթականների կարիքները հոգալու համար: Որոշ քաղաքապետեր անձամբ մասնակցել են հայասիրական հանրահավաքներին ու հանգանակություններին:

Ցուցադրությանը ներկայացված են պաստառներ, այդ տարիների բացառիկ ցուցանմուշներ ու հազվագյուտ փաստաթղթեր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը կարևորեց այս նյոթի մատուցման նոր ձևաչափը: Երկար պրպտումների և հետազոտության արդյունքում ի մի են բերվել այն նյութերը, որոնք առնչվում են քաղաքապետերի գործունեությանը հայոց ցեղասպանության տարիներին:

«Սա առանց չափազանցության յուրահատուկ դրվագ է համաշխարհային պատմության և քաղաքների պատմության մեջ, բացառիկ մի դրվագ մեր պատմության համար՝ հայոց ցեղասպանության փաստերը ներկայացնելու համար: Բայց ամենակարևորը՝ այս աշխարհագրությունը, ընդգրկունությունը ոչ ուղղակիորեն ներկայացնում է նաև տեղի ունեցած ողբերգության մասշտաբայնությունը, դրա հետևանքները վերացնելուն ուղղված ջանքերի համամարդկային բնույթը: Ինչ-որ տեղ նաև պիտի հպարտ լինենք, որ աշխարհի խոշոր քաղաքներն ու քաղաքապետերը առանց որևէ շահադիտության հասկացել են ու գիտակցել մարդկայինի և հումանիզմի կաևորությունը, երբ օգնության ձեռք են մեկնել, նաև օրինակ են հանդիսացել, թե ինչպես պետք է օգնել հազարավոր մղոններ հեռու գտվող ժողովրդին պատուհասած ողբերգության հետևանքները վերացնելու համար», - ասաց Հայկ Դեմոյանը:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ցուցադրությունը բացառիկ համարեց:

«Այս բարեսրտությունը, այս գթասրտությունը դրսևորվեցին նաև այլ կերպ, երբ աշխարհի տարբեր քաղաքների քաղաքային խորհուրդները իրենց հայտարարություններով ու որոշումներով դատապարտեցին հայոց ցեղասպանությունը, ճանաչեցին հայոց ցեղասպանությունը: Այսօր Երևանի քաղաքապետը իր խորին երախտագիտութւոնն է հայտնում այս ցուցահանդեսով բոլոր ժամանակների այն մարդկանց ու քաղաքային իշխանություններին, ովքեր մեր ժողովրդի հանդեպ դրսևորեցին մեծագույն գթասրտություն և մարդկային վերաբերմունք:» , - ասաց փոխքաղաքապետը:

Ողջյունի խոսքով ելույթ ունեցավ Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի Մուգենշթուրմ քաղաքի քաղաքապետ Դիթմար Շփեթը: Նա և իր գործընկերները Երևանի տոնին ներկայացնում են գերմանական քաղաքները: «Ինչպես Գերմանիայի Դաշնության մեր նախագահը այս տարվա ապրիլին ասեց, ես նույնպես իմ քաղաքի անունից կցանկանայի ասել այդ բառը՝ ցեղասպանություն, դա է հատկանշական 1915թվականին տեղի ունեցած ոճրին: Իմ և մեր տարածաշրջանի բոլոր համայնքների անունից կցանկանայի երաշխավորել, որ այսուհետ ամեն ինչ արվելու է, որպեսզի այդ ոճիրը որպես ցեղասպանություն ճանաչվի: Իսկ իմ կողմից հայերին կցանկանայի մաղթել միայն ամենալավը», - հայտարարեց պարոն Դիթմար Շփեթը:

Ցուցադրությունը կգործի երկու օր՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին:







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am