Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ - ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

10.11.2014


Այսօր Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական և հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երևանի բոլոր դպրոցները։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին տեղեկացրեց, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, և ընդգծեց, որ նորոգվող սրահներից մեկը 2015 թվականի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, որտեղ դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման։

«Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զուտ սգալու կամ փաստեր տեսնելու համար չէ։ Ամենակարևորն, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու առհասարակ պետք է դպրոցականներին ուսանել՝ 2015-ն ամփոփիչ տարի չէ, այլ մեկնարկի, վերահաշվարկի սկիզբ է։ Թանգարանը բավականին գործուն է լինելու նաև գրահրատարակչական ասպարեզում։ Մեր գիտաշխատողները, աշխատակիցները պատրաստակամ են աջակից լինել ձեր նախաձեռնություններին»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ապա ներկայացրեց իր հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ ծավալուն աշխատությունը, որը տպագրվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։ Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, այս հրատարակության տպաքանակի կեսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաև Սփյուռքի հայկական դպրոցների համար։

«Զարգացող, փոփոխվող, իրադարձությունների արագ անցումների ժամանակներում լուրջ մարտահրավերների ենք հանդիպում. դրանք մարտահրավերներ են հասարակության դեմ, պետականության դեմ: Պետականություն, միասնականություն, հավաքականություն խորհրդանշող այս խորհրդանիշները պետք է ուսուցանելուց բացի ոգևորեն մեր պատանիներին, աղջնակներին՝ քաղաքացիական գիտակցության ձևավորմամբ ու կայունացմամբ»,- նշեց գրքի հեղինակը և մեկական օրինակ տրամադրեց բոլոր ներկաներին` Երևանի դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին։

Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով թանգարանի նախաձեռնությունը, նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է կրթական այս և նման նախաձեռնությունների աջակիցը լինել։

«Վստահ եմ, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն էլ զինվորի պատրաստակամությամբ են տրամադրված ծրագրին»,- նշեց Գայանե Սողոմոնյանը։

«Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահը ևս պատրաստակամություն հայտնեց աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին։

Հանդիպման ավարտին ներկաներին հանձնվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան-կրծքանշան անմոռուկներ։







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am