Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Վալթեր Ռյոսլեր
Ծննդյան 150-ամյակ


10.12.2021


Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակից պետությունների, հատկապես Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերը, հաղորդումները, հուշերը և նամակները, սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համար: Նրանցից մեկի՝ Վալթեր Ռյոսլերի նամակագրությունը հատկանշական է մի շարք առումներով:

Ռյոսլերը ծնվել է 1871 թ. հոկտեմբերին Բեռլինում, դասախոս և բարձրագույն դիվանագիտական աշխատակից Կոնստանտին Ռյոսլերի ընտանիքում: Դիվանագիտական կրթություն ստանալուց հետո նրա առաջին ծառայությունը Զանզիբարում էր 1903 թ., որին հետևում են Յաֆֆան և Կանտոնը (ներկայիս՝ Գուանչժոու, ՉԺՀ): 1908 թ. հոկտեմբերին հանձնելով հյուպատոսական քննությունը, Ռյոսլերը նշանակվում է կայզերական Գերմանիայի հյուպատոս Օսմանյան կայսրության Հալեպ քաղաքում: Թեև նա արդեն դիվանագիտական ծառայություն էր ունեցել Օսմանյան Պաղեստինում, կայսրությունում իրավիճակը արմատապես փոխվել էր:

Զբաղեցնելով Հալեպում գերմանական հյուպատոսի պաշտոնը 1910-1918 թթ., Ռյոսլերն ականատես է դառնում Միություն և առաջադիմություն կոմիտեի կողմից միակուսակցական կառավարության հաստատմանը և Օսմանյան կայսրությունը միատարր թուրքական պետության վերածելու պետական բռնի քաղաքականությանը: Օսմանյան հայ բնակչության ցեղասպանությունն այդ քաղաքականության առանցքային մասն էր կազմում:

1915 թ. ամռանը և աշնանը Օսմանյան կայսրության ողջ տարածքից հայ բնակչությունից կազմված քարավանները թուրք զինվորների ուղեկցությամբ քշվեցին դեպի Օսմանյան Հալեպի նահանգ՝ որպես վերջնակետ ունենալով Միջագետքի անապատները: Ռյոսլերը հայտնվեց դեպքերի կիզակետում: Տեղահանությունների «անմարդկային ձևերը», թուրքական կառավարության թողտվությունը և առանձին պաշտոնյաների կամայականությունները սկսեցին հայտնվել Կ. Պոսլի դեսպանություն և կայզերական կանցլերին ուղղված նրա զեկուցագրերում. «Գյուղերում մեռած հայերի չեն թողնում թաղել… ճանապարհին բազմաթիվ կանայք ծննդաբերել են և տառապել՝ նաև ուղեկցող զինվորների վերաբերմունքի պատճառով: Բոլոր կողմերից տեղեկացնում են, որ նորածին և փոքր երեխաներին լքում են ճանապարհներին… Դեր Զորով անցնող մի խմբի մեջ բռնկվել է ծաղիկը: Հիվանդները տառապում են արևի այրող ճառագայթների ներքո: Նրանց օգնելու համար ոչինչ չի արվում…. Հալեպում փախստականների շրջանում մոլեգնում է տիֆը»: [1]

Ռյոսլերի նամակագրությունն այս առումով կարելի է բաժանել երկու փուլի: Մինչև 1915 թ. նոյեմբեր-դեկտեմբեր զեկուցագրերն առավել վերաբերում են տեղահանության արդյունքում առաջացած հումանիտար աղետին (սով, համաճարակներ), իսկ արդեն 1916 թ. զեկուցագրերում խոսվում է կոտորածենրի կանխամտածված բնույթի, առանձին թուրք ոճրագործենրի, այդ ամենում Գերմանիայի ունեցած դերի և միջազգային հավանական բացասական արձագանքի մասին: Բացի ընդհանրական այս մոտեցումից, զեկուցագրերը հարուստ նյութ են պարունակում Հալեպում և շրջակայքում գտնվող տեղահանված հայերի վիճակի, Բաբի, Մեսքենեի, Դեր Զորի, Ռաս ուլ-Այնի համակենտրոնացման ճամբարների, Հալեպում կուտակված տարագրյալների մասին, ինչպես նաև տրամադրում թվային տվյալներ Հալեպ հասնող և անցնող քարավանների[2], Բաղդադի երկաթուղով տեղափոխվողների մասին[3]:

Ռյոսլերի զեկույցները միայն վիճակագրական և նկարագրողական բնույթի չունեն: 1915 թ. հունիսի 6-ին դեսպանին ուղղված նամակում Ռյոսլերը գրում է. «Խորին հարգանքով կրկին խնդրում եմ ինձ թույլ տալ բողոքարկել: Հայ տեղահանվածների մեծ մասը կանայք են: Տեղահանության ողջ ընթացքում և գյուղերում նրանք անպաշտպան են, ենթարկվում են անարգանքի: Մի՞թե հնարավոր չէր արտաքսել միայն տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին թողնել Հալեպում: Բազմաթիվ երեխաներ արդեն տեղահանությունների զոհ են դարձել»[4]:

Ռյոսլերը հերքում էր նաև թուրքական զեղծարարությունները: Անդրադառնալով հայերի դիմադրության թուրքական խեղաթյուրումներին, մասնավորապես Ուրֆայում կազմակերպված ինքնապաշտպանությանը, Ռյոսլերը գրում է. «Չկա որևէ ապացույց, որ շրջանը նախկինում խորհել է ապստամբության մասին: Առավել հավանական է, որ մոտալուտ բռնագաղթն է դրդել նրանց դիմադրության»[5]:

Գերմանական «Frankfurter Zeitung» թերթի հոկտեմբերի 12-ի համարում տպագրված երկու հոդված ստիպում են Ռյոսլերին եզրակացնել, որ գերմանական հանրույթն անտեղյակ է և՛ Հայկական հարցից, և՛ թուրքական կառավարության առաջ քաշած լուծումներից: 1915 թ. դեկտեմբերի 20-ին կանցլերին ուղղված զեկուցագրում հյուպատոսը, անդրադառնալով այդ հոդվածներին, մանրամասնում է. «Ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված տեղահանությունների հանձնակատարը այստեղ բացահայտորեն հայտարարել էր՝ «մենք ուզում ենք Հայաստան առանց հայերի»: Սա է այն սկզբունքը, որով կառավարությունը գործել և գործում է, որի իրականացման արդյունքում ողջ հայ բնակչության 4/5-ը, ներառյալ կանայք և երեխաներ, տեղահանվեցին Փոքր Ասիայի իրենց բնակավայրերից և ոտքով ուղարկվեցին Միջագետք և Սիրիա»[6]:

Թեև Ռյոսլերը բազմաթիվ անգամներ իր զեկուցագրերում որպես փաստարկ օգտագործում է շրջանում գործող եվրոպացի, մասնավորապես գերմանական միսիոներական գործիչների նամակները, հայ տեղահանվածների պատմությունները, ինչպես նաև այլ աղբյուրներ, դրանք նաև հյուպատոսի անձնական փորձառության արտացոլումն են. «Վերջերս հնարավորություն ունեցա տեսնել այն ճանապարհը, որը տարագիրներն են օգտագործում: Հոկտեմբերի 21-ին Աֆրինի և Հալեպի միջև, մոտ 60 կմ ձգվող ճանապարհին, տեսա չորս դիակ հենց ճանապարհին, երկուսը՝ արդեն հոշոտված գիշատիչների կողմից: Առաջին դին տեսնելուց հետո, ես գնացի առաջին իսկ պատահած իջևանատունը և պահանջեցի տիրոջից, որ որևէ մեկին ուղարկի վարձի դիմաց նրանց թաղելու: Նա ժպտաց, բայց արեց այն, ինչ ցանկանում էի: Երբ հարցրի, թե ինչու էր ժպտում, նա պատասխանեց. «Եթե ցանկանում եք, կթաղեմ այս դին, բայց ինչո՞ւ եք այսքան արժևորում հենց այս մեկին: Եթե միայն իմանայիք, թե քանիսն են պառկած այստեղ յուրաքանչյուր ձորում… »[7]:

Ռյոսլերն ընդգծում է տեղահանությունը որպես սպանության մեթոդ՝ մարդկանց սովի, եղանակային պայմաններին և համաճարակներին մատնելու միջոցով: Նա նաև հաստատում է հայերի վկայություններն առ այն, որ տեղահանվածների քարավանները դիտավորյալ կերպով քշվում են առաջ և ետ, նրանց ավելի արագ մահվան հասցնելու նպատակով. «Ուրֆայից տեղահանվածների մի խմբի ստիպել են քայլել այս ճանապարհով. Ուրֆայից Թել-Աբիադ, Թել-Աբիադից՝ Ռաքքա, Ռաքքայից՝ Թել-Աբիադ, Թել-Աբիադից՝ Ռաքքա: Թել-Աբիադից Ռաքքա տարածությունը ուղիղ գծով 90 կմ է»[8]:

1916 թ. ապրիլի 27-ին Ռյոսլերը գրում է կանցլեր Բեթման-Հոլվեգին. «Վերջին անգամ կայզերական դեսպանությանը զեկուցել եմ հայերի տեղահանությունների, հետևանքների և կողմնակի ազդեցությունների մասին փետրվարի 9-ին… այդ ժամանակից ի վեր մարդիկ շարունակում են մահանալ»[9]: Անկախ բրիտանական և որոշ հայկական թերթերում անձնապես նրա դեմ ուղղված մեղադրանքներին, նա ոչ միայն արձանագրում էր հայ ժողովրդի համակարգված ոչնչացման փաստը, այլև ակտիվորեն մասնակցում էր Հալեպում կազմակերպված մարդասիրական առաքելությանը, անձնապես ֆինանսավորում կամ դիվանագիտական փոստով ստացված դրամական հատկացումները փոխանցում այդ առաքելության մեջ ներգրավված անձանց:

Հայերին և հայկական հարցին Ռյոսլերն առնչվել է նաև պատերազմի ավարտից հետո, 1921 թ., Էգերում աշխատելու ընթացքում: 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին, ներքին գործերի նախարար, այնուհետև՝ Մեծ վեզիր Մեհմեդ Թալաաթին: Թեհլիրյանի դատապաշտպանները որոշեցին դատարանում օգտագործել գոյություն ունեցող միակ փաստաթղթային ապացույցը՝ հայ պատմաբան և լրագրող Արամ Անտոնյանի «Մեծ ոճիրը. հայկական վերջին կոտորածները եւ Թալէադ փաշա» աշխատությունը (առաջին տպագրությունը հայերենով՝ 1919 թ.): Վերջինս Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության և անձնապես Թալաաթի կողմից տրված տեղահանության և հայերի ոչնչացման վերաբերյալ վերծանված ծածկագիր-հեռագրերի հավաքածու էր: Դատարանում օգտագործելու համար պետք էր փաստել դրանց վավերականությունը: 1921 թ. հունիսի 10-ին, դատապաշտպանների հետ առաջին հանդիպման ժամանակ, Անտոնյանը նրանց տրամադրել է կարճ հուշագիր` փաստաթղթերի սկզբնաղբյուրների վերաբերյալ: Սակայն փաստաթղթերը փորձագիտական քննության համար ուղարկվում են նաև Վ. Ռյոսլերին, որպես Գերմանիայի ԱԳՆ աշխատակից և նախկին հյուպատոս Հալեպում:

Ռյոսլերը պատասխանում է հարցմանը 1921 թ. ապրիլի 25-ին: Անտոնյանին ոչ օբյեկտիվ լինելու և Գերմանիայի մեղսակցությունը ուռճացնելու մեջ մեղադրելուց հետո, Ռյոսլերն անցնում է փաստաթղթերի թվագրության, անձնանունների և տեղանունների քննությանը, եզրահանգելով, որ դրանք իսկական են[10]: Նամակը դատապաշտպաններին հասել է միայն նույն թվականի հունիսի 12-13-ին, քանի որ որպես դիվանագիտական ներկայացուցիչ, այն ուղարկվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարին: Վերջինս թույլատրում է օգտագործել Ռյոսլերի կարծիքը միայն դատապաշտպաններին համոզելու, բայց ոչ դատարանում օգտագործելու կամ հանրայնացնելու համար:

Բողոքական միսիոներ, արևելագետ, հայասեր Յոհաննես Լեփսիուսը դիմում է նաև Ռյոսլերին որպես վկա դատարան կանչելու համար: 1921 թ. մայիսի 30-ին որպես վկա քննվելու վերաբերյալ Ռյոսլերը պարզաբանում է հղում Գերմանիայի ԱԳՆ. «Եթե Գերմանիայի արտաքին գերատեսչությունը թույլատրի ինձ հարցաքննվելու որպես վկա Թալաաթ փաշային սպանողի դատավարության ընթացքում, ապա ես պետք է ազատվեմ պաշտոնական գաղտնապահությունից և պարտավորված լինեմ որպես վկա տված երդմամբ պատասխանելու դատավորի բոլոր հարցերին: Ես չեմ կարողանալու չարտահայտել իմ համոզմունքը, որ Թալաաթ փաշան փաստացիորեն այն թուրք պետական գործիչներից էր, որ ցանկացել է հայերի բնաջնջումը և ծրագրավորված իրականացրել դա»[11]: Ռյոսլերին արգելվում է դատարանում վկայությամբ հանդես գալ:

Գրքի տպագրությունից տարիներ անց՝ 1937 թ., անձնական նամակներից մեկում Արամ Անտոնյանը արձանագրում է. «Ռյոսլերն արդար խաղաց»[10]: Կաշկանդված լինելով դիվանագիտական գաղտնիության պարտավորություններով և կայզերական Գերմանիա -Օսմանյան կայսրություն դաշնակցությամբ ստեղծված քաղաքական իրավիճակով, Ռյոսլերը հնարավորինս իրազեկել է Գերմանիայի ղեկավար մարմիններին թուրքական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ, փորձել է բողոքել և բոյկոտել թուրք պաշտոնյաների կամայականությունները և մասնակցել հայ վերապրողների փրկության գործին: Նրա զեկուցագրերը սկզբնաղբյուրային նշանակություն ունեն ինչպես Հայոց ցեղասպանության առանձին դրվագների, այնպես էլ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության ամբողջական պատկերը հասկանալու համար:





Հայ տարագիրների վրանատեղին Ռաս ուլ-Այնի մոտ
Հայաստանի ազգային արխիվի հավաքածու




Հայկական ճամբարը Ռաքքայում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու


Ռեգինա Գալուստյան
ՀՑԹԻ կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] The Armenian Genocide: Evidence from the German Foreign Office Archives, 1915-1916, ed. Wolfgang Gust (New York, Oxford: Berghahn, 2014), 260-261.

[2] Նույն տեղում, 276, 305, 384:

[3] Նույն տեղում, 346:

[4] Նույն տեղում, 204:

[5] Նույն տեղում, 442:

[6] Նույն տեղում, 496:

[7] Նույն տեղում, 444:

[8] Նույն տեղում, 523:

[9] Նույն տեղում, 580:

[10] Taner Akçam, Killing Orders: Talat Pasha’s Telegrams and the Armenian Genocide (Palgrave Macmillan, 2018), 239-242.

[11] The Armenian Genocide, 768.

[12] Akçam, Killing Orders, 233.





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am