Նորություններ |
ՀՈԼԻՎՈՒԴԻ ԱՍՏՂ ՋԵՔԻ ԿՈՒԳԱՆԸ ՇՈՐԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից
11.02.2015
Լուսանկարում Հոլիվուդի հայտնի կինոդերասան Ջեքի Կուգանն է կարիքավոր հայերին հագուստ հանձնելու կայանում: Նրան դիմավորում է ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցը, ում հագին այդ կազմակերպության համազգեստն է:
Այդպիսի կայաններ ստեղծվեցին Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում:
Դեռևս մանուկ հասակում Ջեքի Կուգանը հայտնի դարձավ հատկապես Չառլի Չապլինի հետ «Փոքրիկը» համր ֆիլմի նկարահանումից հետո: Հաշվի առնելով նրա հռչակը՝ արդեն ճանաչված մանկահասակ դերասանին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ներգրավեց տարածաշրջանի հազարավոր որբերին օգնելություն ցուցաբերելու գործում:
Ջեքի Կուգանի մասնակցությամբ ողջ Միացյալ Նահանգներով մեկ ստեղծվեցի «Նեստլե» կաթնամթերքի և Հագուստ հանձնելու կայաններ, ուր Ջ. Կուգանի կոչով հազարավոր ամերիկացի երեխաներ հանձնում էին հագուստ և կաթնամթերք: Կուգանն ինքը 1925-ին մարդասիրական օգնությամբ բեռնված նավով հասավ Հունաստան, որտեղ հաստատվել էին հազարավոր հայ երեխաներ, և անձամբ բաշխեց այդ օգնությունը հայ և հույն որբերին: Այս քայլի համար Ջեքի Կուգանը պետական պարգևների արժանացավ Հունաստանի կառավարության կողմից, իսկ հայ որբերը նրա և «Նեստլեի» պատվին նույնիսկ երգ հորինեցին:
«Դուք հրաշալի մի նամակ էիք գրել ինձ... Ես մինչ օրս հիշում եմ, թե ինչպես ճանապարհորդելով Ամերիկայով` պատմում էի բոլորին որբերի և Հունաստանում հաստատված սովյալ երեխաների մասին: Ուրախ եմ, որ Ձեզ դուր է եկել «Nestle»-ն: Որպես պապիկ ես պարտավոր եմ իմ թոռներին պատմել այն երգի մասին, որ դուք ձոնել էիք ինձ, և Ձեր առաջարկի մասինª նրանց այդ երգը ունկնդրելու հնարավորություն ընձեռել: Դա շատ հուզիչ գաղափար է...»:
Հատված Ջեքի Կուգանի` Հունաստանում հաստատված հայ որբուհի Վերժինե Եղիայանին հասցեագրած նամակից
Լուսանկարի աղբյուրը՝ Կալիֆոռնիայի համալսարանի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|