Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՈԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

11.04.2015


Ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և ՀԿՀ Շոա հիմնադրամի տնօրեն Ստեֆան Սմիթը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը ճանապարհ է հարթում երկու կազմակերպությունների միջև ապագա համագործակցության համար:

ՀԿՀ Շոա հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության նոր հավաքածուի առաջին 60 հարցազրույցները 2015-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կինդեքսավորվեն և հասանելի կդառնան Պատմության վիզուալ արխիվում: Հարցազրույցները հայկական Ֆիլմ հիմնադրամի՝ 400 հարցազրույց Հայոց ցեղասպանության ականատեսների և վերապրողների հետ հավաքածուի մի մասն են, որոնք նկարահանել է կինոռեժիսոր Ժ. Միքայել Հակոբյանը սկսած 1970-ականներից:

ՀՑԹԻ-ի և ՀԿՀ Շոայի միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը ՀՑԹԻ-ի համար լիակատար հասանելիություն կապահովի Պատմության վիզուալ արխիվի նյութերին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այցելուներն ու գիտնականները կկարողանան դիտել բոլոր 52,000 վկայությունները, այդ թվում՝ Հոլոքոստի, Ռուանդայի ցեղասպանության և Հայոց ցեղասպանության հավաքածուները: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Շոա հիմնադրամի հետ կհամագործակցի նաև կրթական և հետազոտական ծրագրերում, ինչպես նաև կուսումնասիրվի Հայոց ցեղասպանության հավաքածուն նոր կամ արդեն գոյություն ունեցող վկայություններով հարստացնելու հնարավորությունը:

Սույն համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ուրբաթ առավոտյան ՀԿՀ համալսարանական ակումբում կազմակերպված ընդունելության ժամանակ: Շոա հիմնադրամի տնօրեն Ստեֆան Սմիթն իր խոսքում նշեց, որ ՀՑԹԻ-ն հսկայական նշանակություն ունի հիմնադրամի համար, քանի որ թանգարանը կապահովի Պատմության վիզուալ արխիվի կենսունակությունը Երևանում:

Պարոն Դեմոյանն իր խոսքում նշեց, որ սա յուրահատուկ առիթ է իր և թանգարանի համար: «Գերզբաղված այս ամսում, երբ պատրաստվում ենք նոր թանգարանային ցուցադրության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նպատակով ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպումն աշխարհի տարբեր երկրներում, շատ կարևոր է այս համաձայնագրի ստորագրումը և Շոա հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցություն սկսելը»:

Դեմոյանն ասաց. «Այս հուշագիրը թղթի վրա չի մնա: Մեր ստորագրությունները զարկ են տալիս կարևոր նշանակություն ունեցող գործընթացների՝ հետազոտությունների, ուսումնասիրությունների, հիշողության պահպանման և համագործակցության»:

Իր հերթին Ս. Սմիթը հայտարարեց. «Մենք մեծապես ցանկանում ենք ապահովել, որ Ժ. Միքայել Հակոբյանի կողմից հավաքված այս վկայությունները տասնամյակներ անց լսելի դառնան աշխարհին: Չկա ավելի հարմար տեղ այս գործն իրականացնելու համար, քան Երևանը: Այն հիշողության վայր է, մի վայր որտեղից բխում է պատմությունը, վայր, որը Ձեր ղեկավարությամբ, ապահովում է, որ հետազոտությունն ու կրթությունը, որոնք նաև մեր ինստիտուտի հիմքերն են, իսկապես արմատավորեն այս վկայություններն աշխարհում»:








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am