Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ


11.04.2019
Ս.թ. մարտի 22-23-ը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը Ստամբուլում մասնակցեց միջազգային գիտաժողովի: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված գիտաժողովը կրում էր «Հիշողության վայրեր, հիշողության ուղիներ դեպի այլ ապագա» խորագիրը:

ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը ելույթ ունեցավ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետ-հարյուրամյակային ժամանակաշրջանում» (The Armenian Genocide Memorial and Museum in Post-centenary Period) զեկույցով։ Վերջինս ներկայացրեց հուշահամալիրի կառուցման նախադրյալներն ու գործընթացը, հուշահամալիրի կազմությունը, հանգամանորեն (20 րոպե, ավելի քան հինգ տասնյակ լուսանկարներ) անդրադարձավ նրա տարրերից յուրաքանչյուրին, թանգարան-ինստիտուտի նպատակին ու խնդիրներին, կառուցվածքին, նախատեսվող երեք մեծ ծրագրերին (Ցեղասպանության զոհերի ու վերապրողների տվյալների շտեմարան, Ցեղասպանությունը վերապրողների տեսաձայնագրությունների շտեմարան, Հուշագրությունների շտեմարան)։ Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, որ թանգարանի թեմատիկ ցուցադրության մեջ փորձ է արվելու շեշտադրումներ առաջարկել, հաշվի առնելով այն իրողությունը, որ Ցեղասպանության տարիներին հայերը բազմաթիվ բնակավայրերում կազմակերպել են դիմադրություններ։ Նկատվեց, որ ժամանակն է, որ քայլեր ձեռք առնվեն վերաբանաձևելու ապրիլի 24-ի խորհուրդը, առաջարկելով նոր ձևակերպում՝ «Հայոց ցեղասպանության զոհերի և ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր»։

Ընդհանուր առմամբ ներկայացվել են 24 զեկուցումներ։ Դրանց զգալի մասը նվիրված էր հուշային թանգարաններին, դրանց գործառույթներին, ցուցադրության կազմակերպման խնդիրներին, տարվող քաղաքականությանը:

«Գիտաժողովի օրերին հնարավորություն եղավ ձեռք բերել գոնե նախնական պայմանավորվածություններ։ Ես քննարկեցի ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրության կազմակերպման հնարավորության հարցը Լեհաստանի, Ռուանդայի և Կամբոջայի թանգարանների ներկայացուցիչների հետ։ Կան նախնական համաձայնություններ։ Ժամանակը և մեր ու մյուս կողմի հետևողականությունը ցույց կտա, թե որքանով են դրանք իրատեսական»,- նշում է ՀՑԹԻ տնօրենը։

Գիտաժողովի կազմակերպիչները, նաև Հրանտ Դինքի այրին ու դուստրը, իրենց երախտագիտությունն են հայտնել Հարություն Մարությանի՝ գիտաժողովին մասնակցելու փաստի առթիվ։ «Այս կամ այն կերպ շեշտվում էր, որ առաջին անգամն է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ նման կարգավիճակով, ժամանել է Թուրքիա և մասնակցում է գիտաժողովի։ Ունկնդիրների թվում էին մի քանի հայեր, որոնք մոտեցան, ներկայացան, ծանոթացան։ Գիտաժողովի ավարտին, այցելություն կազմակերպվեց Հրանտ Դինքի հուշային կենտրոն։ Այն մեր պատկերացմամբ զգալի չափով տուն-թանգարան է լինելու։ Դա «Ակոս» պարբերականի խմբագրության նախկին շինությունն է, որի առջև սպանվեց Հրանտ Դինքը։ Նախատեսվում է, որ կենտրոնը կլինի մի վայր, ուր հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն հայ և թուրք մարդկանց, այդ թվում և մտավորականների, հետազոտողների միջև։ Կենտրոնում տարվող նորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս»,- ամփոփում է պարոն Մարությանը։

Նշենք, որ գիտաժողովը բաց էր, այսինքն ունկնդիրները նախօրոք գրանցվել էին համապատասխան կայքում։ Հրավիրված էին հիշողության հարցերով զբաղվող մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Հունգարիայից, Հունաստանից, Լիբանանից, Ռուանդայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Շրի Լանկայից, Կամբոջայից, Հայաստանից։







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
դասընթացները պրոցեսի մեջ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am