Home Map E-mail
 
Eng  |  Հայ |  Türk  |  Рус  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Լեմկինի կրթաթոշակ նոր
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն  նոր
Հիշատակի բացիկներ  նոր
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Գրադարան
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
The Armenian Genocide
Armenian News
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
qahana




Նորություններ

Երիտթուրքերը և ճշմարտությունն Ադանայի հոլոքոստի մասին

11.12.2009

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակեց Ֆերրիման Դակետի` «Երիտթուրքերը և ճշմարտությունը Փոքր Ասիայում` Ադանայում, 1909 թվականի ապրիլին տեղի ունեցած հոլոքոստի մասին» աշխատությունը: Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1913 թվականին: Այս գիրքն արժեքավոր աղբյուր է 1909 թվականի Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին, որը կարծես ազդարարում էր Օսմանյան թուրքերրի կողմից կազմակերպվելիք ցեղասպանությունը: Այս գիրքը մանրամասն նկարագրությունն է արյունոտ ջարդերի` կազմակերպված թուրքական իշխանությունների կողմից` Ադանա նահանգի թուրք բնակչության ակտիվ մասնակցությամբ:

Այդ արյունալի իրադարձությունները և բռնությունները ստացան հոլոքոստ (Ողջակիզում) անվանումը, քանի որ բազմաթիվ զոհեր ողջ-ողջ այրվել են: Ադանա քաղաքը և շրջակա հայկական քաղաքներն ու գյուղերը նույնպես հրի են մատնվել:

Ֆ. Դակետը գրքի ամենասկզբում գրում է.

«Ես լսել էի 1894-1896 թվականներին Կ. Պոլսում և Հայաստանում հայերի դեմ իրականացված կոտորածների մասին և ինչպես շատերը, ես վերագրել էի դրանք հայերի կողմից կազմակերպված անխոհեմ հեղափոխական շարժմանը, բայց լինելով Ադանայում 1908 թվականի Կիլիկիայի կոտորածների ժամանակ, ես ականատեսն եղա աննկարագրելի ջարդի, դաժանության և հրեշավոր տառապանքների, որոնց ենթարկվում էին հայերը: Ես չէի կարող հասկանալ պատճառը, քանի որ ես չէի տեսել ոչ մի հեղափոխական շարժում, ոչ մի քաղաքական խռովություն` բարձրացված դժբախտ զոհերի` հայերի կողմից: Չնայած իմ խոր զգացմունքներին և զզվանքին, ես ձեռնպահ մնացի իմ տեսած և լսած մոնղոլական դաժանությունների մասին (որոնք անպատվություն են ամբողջ մտածող մարդկության հանդեպ) նյութերի անմիջական հրատարակման գաղափարից: Ես բավարարվեցի գրառումներ անելով այն մասին, թե ինչ եմ տեսել, կամ լսել այլ ականատեսներից, հյուպատոսների զեկույցներից և հավատ ներշնչող թղթակիցներից, հետո ես հետևեցի Օսմանյան կառավարության վերաբերմունքին, խորհրդարանական հանձնաժողովի բարեխիղճ հետաքննություններին և ռազմական դատարանների անարդար դատաքննություններին:

Հայերի անմեղությունն անկասկած ապացուցվեց, և թուրքերի բարբարոսություններն ինչպես հարկն է հաստատվեցին: 1909 թվականի ապրիլի 23-ի և օգոստոսի 8-ի արտաքին գործերի նախարարի և Մեծ Վեզիրի պաշտոնական հաղորդագրություններն արտահայտեցին մեր տեսակետը: Եթե իրական ոճրագործների արդարացի պատիժը հետևել էր կառավարության պաշտոնական հրամանագրերին, ապա ես պետք է վերագրեի այս բոլոր դաժանություններն անտեղյակությանը և մոլեռանդությանը և չպետք է մեղադրեի կառավարությանն իր տարօրինակ պահվածքի համար, բայց արդարությունը գործեց սխալ ուղղությամբ` միանգամայն անտեսելով Մեծ վեզիրի կողմից լույս տեսած շրջաբերականը: Այսինքն, մեծ ոճիրն իրականացրած գլխավոր հեղինակների և պաշտպանների փոխարեն, նրանք պատժեցին որպես գործիք ծառայած մի քանի անտեղյակ մարդկանց և շատ անմեղ հայերի, որոնք ստիպված էին պաշտպանել իրենց. նրանցից յոթն իրականում ոչ մի կերպ կապված չի եղել անկարգությունների հետ, քանի որ նրանք որոշ ժամանակ թաքնված են եղել օտար երկրների հյուպատոսություններում և այլ հաստատություններում, և դրա համար չեն օգտագործել ոչ մի զենք, ինչն ապացուցվել է խիստ հետաքննության միջոցով: Այս բոլոր անհամաձայնությունները և անարդար գործընթացներն ինձ ավելի ու ավելի շփոթեցրին և ես որոշեցի որոնել մեղավոր և պատասխանատու անձանց: Ես արեցի դա, և հիմա, երբ ես գիտեմ ամեն ինչ, ես մեղադրում եմ կառավարությանը և Երիտթուրքերի կոմիտեին, ովքեր իրենց ձեռքում էին պահում երկրի ճակատագիրը և այս ամենն ես պատրաստվում եմ ցույց տալ այս փոքրիկ գրքում»:

Նախքան ամփոփելը Ադանայի ջարդերը և նշելը չարագործների անուները, հեղինակը գրել է. «Թուրքերին մեկ անգամ ևս հաջողվեց մնալ անպատիժ քրիստոնյա և քաղաքկիրթ Եվրոպայի հենց քթի տակ, որից հետո նրանք շրջվեցին և ծիծաղացին: Ամո´թ քաղաքկիրթ Եվրոպային, ամո´թ 20-րդ դարի մարդկությանը»:

Այս բառերը գրվել են 1913 թվականին` 1915 թվականից ընդամենը երկու տարի առաջ, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց հայկական հարցի վերջնական լուծումը` ցեղասպանության իրագործումը:



Վիրտուալ թանգարան

Միջազգային գիտաժողով

genocide
2010թ. ապրիլին ՀՑԹԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Ուշադրության կենտրոնում լինելու է հայկական մշակութային ժառանգության ցեղասպանությունը Թուրքիայում:

Ժամանակավոր ցուցադրություն

ner
2010թ. ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացում է ժամանակավոր ցուցադրոթյուն «Հայոց ցեղասպանությունը մամուլի առաջին էջերում» խորագրով: Ցուցադրվելու են հազվագյուտ հին օրաթերթեր և ամսագրեր, որոնք իրենց շապիկին և առաջին էջերին անդրադարձել են հայոց ցեղասպանությանը:

Հիշի՛ր

remember
Շահեն Ատոմ, ծնվել է 1875թ. Ակն քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան Ակնից, Հայոց ցեղասպանության զոհ:

Լեմկինի կրթաթոշակ   նոր

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2010 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am