Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆՈՐ ԳԻՐՔ. «ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»


12.04.2023


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ընթերցող հասարակությանն է ներկայացնում վերջերս հրատարակած ՀՑԹԻ գիտաշխատողների «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը:

Գրքի հետազոտական առանցքը Հայոց ցեղասպանության համատեքստում հայ երեխաների բռնի տեղափոխման թեման է՝ ներկայացված իրավական, կրոնական, գաղափարախոսական, պատմական գիտակարգերով: Կոլեկտիվ մենագրությունը հիմնված է ինչպես արդեն շրջանառված, այնպես էլ նոր շրջանառվող հարուստ աղբյուրների ուսումնասիրության վրա:

Գրքի գիտական նախաբանի հեղինակն է պ.գ.թ Նարինե Մարգարյանը:

Առաջին՝ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐ» գլխում հեղինակ պ.գ.թ Էդիտա Գզոյանը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխման խնդրի իրավական ասպեկտները՝ միջազգային իրավունքի համատեքստում քննելով թեմային առնչվող իրավական հարցերը, ներկայացնելով պատմական հիմքերը, վերլուծելով բռնի տեղափոխման վերաբերյալ ազգային և միջազգային ատյաններում արծարծված քննարկումներն ու որոշումները:

Երկրորդ՝ «ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» խորագրով գլխում հեղինակ Ռեգինա Գալուստյանն անդրադառնում է «Միություն և առաջադիմություն» կոմիտեի ազգայնականության ռասայական ասպեկտներին, դրանց ակունքներին՝ վերլուծելով երեխաների բռնի տեղափոխման ու ձուլման երիտթուրքական ծրագրերը գաղափարական այդ համատեքստում:

Երրորդ գլխում՝ «ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ (ԹՈՒՐՔԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)», հեղինակ պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության համատեքստում երեխաների բռնի տեղափոխման կրոնագաղափարական կողմը՝ համադրելով երիտթուրքական կառավարության ծրագիրը և արդեն գործնական հարթության մեջ ներկայացնելով երեխաների բռնի տեղափոխումից հետո նրանց դեմ գործադրվող թուրքացման քաղաքականությունը:

Չորրորդ՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՎԱԾՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԸ. ՉԵԶՈՔ ՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» գլխում համահեղինակներ Էդիտա Գզոյանը, Շուշան Խաչատրյանն ու Ռեգինա Գալուստյանն անդրադառնում են երեխաների ինքնության վերադարձի գործընթացներին Մուդրոսի զինադադարից հետո:

Կոլեկտիվ մենագրության հինգերորդ՝ վերջին գլխում՝ «ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵԶԵՐ ԵՒ ՀԱԿԱԹԵԶԵՐ» հեղինակ բ.գ.թ. Էլինա Միրզոյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության համատեքստում երեխաների բռնի տեղափոխման վերաբերյալ թուրք հեղինակների ժխտողական թեզերը, տեսություններն ու հակաթեզերը, որոնք, ըստ հեղինակի, ունեն պետական ուղղորդված քաղաքականություն և նպատակ են հետապնդում դրանք տարածելու, զարգացնելու և միջազգային գիտական հանրույթում շրջանառելու ուղղությամբ:

Գրքի վերջում ներկայացված են հավելվածներ (լուսանկարներ, աղյուսակներ, սխեմաներ, վկայություններ):



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am