Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅԱՍՏԱՆ. ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ»

ԱՌԱՋԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՀՑԹԻ-ՈՒՄ

12.07.2016


Հուլիսի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նստաշրջանը:

Նիստին մասնակցեց երիտասարդական հավաքի «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խումբը: Թեման էր՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց»:

Նստաշրջանը բացվեց ՀՑԹԻ տնօրենի ելույթով: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և գիտական ուսումնասիրության նոր հանգրվաններին ու հեռանկարներին: Խոսելով Հայոց ցեղասպանության գիտահետազոտական ուսումնասիրության ոլորտի մասին՝ Հայկ Դեմոյանը հիշատակեց Սփյուռքում և Հայաստանում անընդհատ հրատարակվող գիտական, գիտահանրամատչելի հրատարակությունները, արձանագրեց ՀՑԹԻ եզակի առաքելությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միակ կառույցն է աշխարհում, որտեղ հավաքվում, գիտականորեն ուսումնասիրվում, պահպանվում և ցուցադրվում են փաստերն ու տեղեկությունները, փաստաթղթերը և իրեղեն նյութերը:

Խոսելով միջազգային ճանաչման հետևանքներից՝ պարոն Դեմոյանը նշեց. «Գիտահետազոտական ոլորտում թուրքական ժխտողականությունը պարտություն է կրել: Դա նշանակում է՝ չի կարող լինել նոր ցնցող ուսումնասիրություն, նորահայտ փաստաթուղթ, նոր գիտական մոտեցում, որոնց հիման վրա կապացուցվեր, որ տեղի ունեցածը ցեղասպանություն չէր: Երեսուն-քառասուն տարի առաջ դրա մասին չէինք կարող խոսել, բայց այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ թուրքական պաշտոնական ժխտողական քաղաքականությունը ակադեմիական դաշտում պարտություն է կրել: Սա չի նշանակում, որ մենք անելիքներ չունենք, պետք է ձևակերպենք մեր հետագա անելիքները պետք է հղկվեն և հստակեցվեն ամեն ճանաչումից հետո: Յուրաքանչյուր սերունդ պարտք ունի վերցնել նախորդ սերնդից և շարունակել ընդհանուր գործը, իսկ գործակցությունը պետք է լինի համատեղ Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում»

«Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքը մեկնարկել է հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ: «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ գիտնականներին, աշխարհի առաջնակարգ համալսարաններում սովորող հայ ուսանողներին՝ Հայաստանի իրենց գործընկերների հետ քննարկելու և մշակելու գործակցության նոր մոտեցումներ, առաջարկելու համագործակցության ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

Հավաքին մասնակցում է 90 երիտասարդ Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից, Շվեդիայից, ՌԴ-ից, Մոլդովայից, Սինգապու¬րից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Հայաստանից:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am