Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հորինելով անցյալը․ Զիյա Բունիաթովն ու տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտելու ադրբեջանական միտումները


12.08.2022


2019 թ. հոկտեմբերին Ամստերդամի համալսարանում Սառա Քրոմբախը հաջողությամբ պաշտպանում է ատենախոսություն Ziia Buniiatov and the Invention of an Azerbaijani Past [1] (Զիյա Բունիաթովն ու ադրբեջանական անցյալի հորինումը) վերնագրով։ Պաշտպանության հաջորդ օրը հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադառնում են այս աշխատանքին ։ Հայկականները մատնանշում էին, որ հոլանդացի գիտնականը բացահայտել է ադրբեջանական կեղծարարությունները, իսկ ադրբեջանական մեդիան փորձում էր նսեմացնել աշխատանքի արժեքը։ Անշուշտ առաջին դեպքը չէ, որ օտարազգի որևէ գիտնականի աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում։ Քրոմբախն իր աշխատանքում նպատակ էր դրել ոչ թե որևէ կերպ այս կամ այն կողմի խոսույթին նպաստելու, այլ ցույց տալու, թե ինչպես էր խորհրդային համակարգում ձևավորվել ադրբեջանական պատմագրությունը։ Դրանով հանդերձ, սակայն, Քրոմբախն աշխատանքի մի շարք հատվածներում ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում պատմությունը՝ դրա վերաշարադրումը դարձնելով պետական քաղաքանության անբաժան մաս։

Այն, որ Ադրբեջանը հարավկովկասյան տարածաշրջանում հայկական ներկայությունը ժխտում է, գաղտնիք չէ։ Սակայն չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես են նրանք հասել դրան։ Քրոմբախի գիրքն օգնում է այս տեսակետից։

Ադրբեջանական նորագույն պատմագրության հայր Զիյա Բունիաթովը պատմության վերաշարադրման գործում մեծ դեր է ունեցել։ Նրան բազմիցս քննադատել են հեղինակավոր մի շարք հայ պատմաբաններ, ինչպիսիք էին Արամ Տեր-Ղևոնդյանը[2] և Պարույր Մուրադյանը[3]:

Զիյա Բունիաթովը Բաքվում արդեն 1950-ականների վերջին սկսում է գրել աշխատանքներ, որոնք, մեղմ ասած, հակասական էին և լի կեղծիքով։ Դրանք ունեին պատմության կեղծման երկու մոտեցում։ Առաջինի նպատակն էր ցույց տալ, որ ոչ միայն Արցախը, այլև ներկայիս Հայաստանի տարածքն Աղվանքի մաս են կազմել, և հետևաբար դրանք պատմական Ադրբեջանի մաս են, քանի որ Ադրբեջանը ներկայացվում է որպես Աղվանքի ժառանգ պետություն։ Ինչպես նշում է Սառա Քրոմբախը, այս ուղին Բունիաթովը սկսել է «Շաքիի ամրոցի տեղորոշման վերաբերյալ նոր նյութեր» հոդվածով: Նա այս հոդվածում նշում էր, որ գոյություն է ունեցել երկու Շաքի, և դրանցից մեկը, որի մասին խոսում են նաև հայկական պատմական աղբյուրները, գտնվում է Սիսիանում[4]:

Այս անմեղ փաստը Բունիաթովին թույլ էր տալու պնդել, որ Սիսիանը ևս Աղվանքի մաս է կազմել: Սա էլ իր հերթին կապվելու էր ժամանակակից Ադրբեջանի այն թեզի հետ, թե իբր Ադրբեջանն Աղվանքի անմիջական ժառանգն է, և հետևաբար Սիսիանը պատմական Ադրբեջանի մասն է եղել[5]:Բունիաթովի՝ պատմական որևէ հիմք ու հիմնավորում չունեցող այս ենթադրությունը հետագայում պաշտոնական Բաքվի շահերին էր ծառայեցվելու: Խորհրդային տարիներին դա հնարավոր է դառնում «կորենիզացիայի» (բնիկայնացման) քաղաքականության պայմաններում, երբ Մոսկվան թույլատրում է Բունիաթովի համախոհներին նման կեղծարարությամբ զբաղվել, ինչն անշուշտ ձեռնտու էր Բաքվին հայկական տարածքները յուրացնելու ձգտման քաղաքականության համատեքստում:

Հետագայում Բունիաթովը պետք է շարունակեր այս մոտեցումը և էլ ավելի զարգացներ պատմական իրողությունների խեղաթյուրման իր գործունեությունը: Այս նպատակին հասնելու համար նա մշակում է երկրորդ մոտեցումը՝ պատմական աղբյուրներից հայկական ներկայության ջնջումը։ Դա հատկապես ակնհայտ է հայկական սկզբնաղբյուրների իր կատարած խեղված թարգմանությունների մեջ։ Գրեթե բոլոր այն դեպքերում, երբ բնօրինակում նշված էր լինում «հայկական» բառը, Բունիաթովը կամ չէր գրում, կամ էլ այն դարձնում էր «աղվանական»։ Այս երևույթը միտված էր հայկական ներկայությունը ժխտելու և հայերին պատմական աղբյուրների միջից ջնջելու։ Բունիաթովի մշակած սկզբունքները հետագայում պետք է տեղ գտնեին ադրբեջանական պատմագրության մեջ, և նրա հաջորդները շարունակեին նման կեղծարարությունները։ Այս մասին առավել մանրամասն ու հստակ օրինակներով է խոսում Հրաչ Չիլինկիրեանն իր «Քրիստոնեությունը Ղարաբաղում․ պատմությունը վերաշարադրելու ադրբեջանական փորձերը նոր չեն» հոդվածում։ Ինչպես Քրոմբախը, Չիլինկիրեանը ևս նշում է, որ այս քաղաքականությունը հնարավոր է դառնում իրականացնել, քանի որ խորհրդային կորենիզացիայի քաղաքականության պայմանները թույլ էին տալիս «ազգային պատմություններ» ստեղծել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական պատմագրությունը որոշում է կեղծել հայկական պատմությունը՝ հաճախ ստեղծելով չեղածը՝ ադրբեջանականը։ Օրինակ, ինչպես նշում է Չիլինկիրեանը, Միրզա Ջամալ Ջավանշիրի Tarix-e Qarabağ (Ղարաբաղի պատմություն) աշխատության նոր տպագրության մեջ ադրբեջանցիները ջնջել են «հնագույն ժամանակներում Ղարաբաղը բնակեցված էր հայերով և այլ ոչ մուսուլմաններով» արտահայտությունը և Արցախում հայկական ներկայությունը վկայող մի շարք այլ դրվագներ[6]:Այս մոտեցումն էլ հետագայում զարգացնելու էին ադրբեջանցի պատմաբանները․ դա այն անհեթեթ պնդման հիմքն էր դառնալու, թե իբր հայերը եկվոր են Հարավային Կովկասում։

Ահա ադրբեջանական պատմագրության այն երկու մոտեցումները, որոնց հիմքերը դնում է Զիյա Բունիաթովը, և որոնցից օգտվում են ադրբեջանցի պատմաբանները՝ ա․ Հայաստանը և Արցախը ադրբեջանական պատմական տարածքներ են, բ․ հայերը Հարավային Կովկասում եկվորներ են։ Սրանք ակտիվորեն կիրառում են Բաքվի իշխանություններն արցախահայության էթնիկ զտումներն արդարացնելու, Արցախի հայկականությունը ժխտելու, Ալիևի իշխանության ծավալապաշտական մոտեցումներն արդարացնելու և լեգիտիմացնելու համար

Նաիրա Սահակյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող


Ծանոթագրություններ

[1] Голландская ученая разоблачила «историю» Азербайджана: там видят руку армян, http: https://rusarminfo.ru/2019/11/04/gollandskaya-uchenaya-razoblachila-istoriyu-azerbajdzhana-tam-vidyat-ruku-armyan/;
Defense of Doctoral thesis on "Ziia Buniiatov and the Invention of an Azerbaijani Past" takes place in Amsterdam http: https://novosti-armenia.com/eng/32/44399-defense-of-doctoral-thesis-on-ziia-buniiatov-and-the-invention-of-an-azerbaijani-past-takes-place-in-amsterdam.html ;
Sara Crombach who humiliated Ziia Buniiatov talked – Exclusive http: https://en.axar.az/news/interview/419789.html:

[2] Арам Тер-Гевондян, Об очередных «размышлениях» 3. М. Буниятова, – «Լրաբեր հասարակական գիտությունների», 1978, № 5, էջ 95-104։

[3] Паруйр Мурадян․ История – память поколений. Проблемы истории Нагорного Карабаха, Ереван, “Айастан”, 1990.

[4] Sara Crombach. Ziia Buniiatov and the Invention of an Azerbaijani Past. Amsterdam, 2019.

[5] Ibid. P. 70.

[6] Hratch Tchilingirian. “Christianity in Karabakh: Azerbaijani Efforts at Rewriting History Are Not New.” EVN Reports, http: https://evnreport.com/spotlight-karabakh/christianity-in-karabakh-azerbaijani-efforts-at-rewriting-history-are-not-new/#:~:text=Christianity%20in%20Karabakh%3A%20Azerbaijani%20Efforts%20At%20Rewriting%20History%20Are%20Not%20New,-Hratch%20Tchilingirian&text=Long%20before%20the%20start%20of,%2C%20archaeologists%2C%20researchers%20and%20bureaucrats; Garabaghnamälär, Baku 1989.







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am