Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված Սրբուհի Հովակյանի հուշագրությունը




Սույն թվականի ապրիլ ամսին Ֆրանսիայի ազգային գրադարանը անգլերեն և ֆրանսերեն լույս է ընծայել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սրբուհի Հովակյանի «Միայն Երկիրը կարող է օգնել մեզ» (անգլ.՝ “The Earth Alone Can Help Us”) օրագրություն-հուշագրությունը՝ Ռայմոնդ Գևորգյանի և Մաքսիմիլիան Ժիրարի խմբագրությամբ: Մայիսի 11-ին Ֆրանսիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որի ժամանակ ներածական խոսոքվ հանդես են եկել Ռայմոնդ Գևորգյանը, Մաքսիմիլիան Ժիրարը և Աննի Ռոմանը՝ Սրբուհու թոռնուհին:

Սրբուհի Հովակյանի հուշագրությունը բացառիկ է նրանով, որ գրվել է հայերի դեմ Օսմանյան պետության իրագործած ցեղասպանության օրերին: Ականատեսի վկայությունները նկարագրում են 1915-1918 թթ. իրադարձությունները: Նա այն եզակի հայերից է, որ ականատես լինելով Հայոց ցեղասպանության թերևս ամենասարսափելի դրվագներից մեկին՝ Քեմախի կիրճի սպանդին, կարողացել է փրկվել: Օրագրությունը սկսվում է հայերենով, շարունակվում ֆրանսերենով. կան նաև հունարեն հատվածներ: Գրքում զետեղված են ինչպես հուշագրության, այնպես էլ ընտանեկան փաստաթղթերի և նկարների լուսապատճեններ:

Հեղինակը՝ Սրբուհին, ծնվել է 1893 թ. Տրապիզոնում։ Հայրը՝ Հակոբը, աշխատել է երկաթուղային շինանարարություն իրականացնող ընկերությունում, որը կառուցում էր Կոստանդնուպոլսից մինչև Բաղդադ և Պաղեստին ձգվող երկաթուղին: Այդ պատճառով Հովակյանների ընտանիքը մինչը 1906 թ.՝ Հակոբ Հովակյանի մահը, ապրել է հիմնականում Պաղեստինում և Բաղդադում: Հենց այս տարիներին էլ Սրբուհին փայլուն ֆրանսերեն է սովորել: Հոր մահից հետո Սրբուհին մոր՝ Անի Խաչատուրյանի, եղբոր՝ Գուրգենի, երկու քույրերի՝ Վասկանուշի և Վարդանուշի հետ վերադարձել է Տրապիզոն:

1909 թ. Սրբուհին ամուսնացել է տրապիզոնցի ծխախոտավաճառ Գառնիկ Քափամաջյանի հետ. նա գործի բերումով հաճախակի էր լինում Եվրոպայում: Սրբուհին ընտանիքի հետ Տրապիզոնում է մնացել մինչև չարաբաստիկ 1915-ը:

1915 թ. հունիսին, երբ սկսվել է Տրապիզոնի հայերի տեղահանությունը, Սրբուհին ընտանիքի հետ գաղթի ճանապարհն է բռնել դեպի Երզնկա: Ամուսինը Եվրոպայից շտապ վերադառձել է Տրապիզոն, բայց ընդամենը մի քանի օր անց ձերբակալվել ու սպանվել է:

Հաղթահարելով բազում դժվարություններ՝ քսաներկուամյա Սրբուհին փախչել է տարագրվածներին ուղեկցող պահակախմբից, որն արդեն հասել էր Սև ծովի ափին՝ Կիրասոն: Մինչ այդ նա ստիպված էր եղել բաժանվել իր չորսամյա որդուց՝ Ժիրայրից: Գաղթի ճանապարհին կորցրել է նաև դստերը՝ Աիդային, որին հետագայում այդպես էլ չի կարողացել գտնել: Այնուհետև անընդհատ բնակավայրերը փոխելով՝ նա ընդհատակյա կյանք է վարել Տրապիզոնում և Կիրասոնում՝ միշտ պահելով օրագիրը, որտեղ իր փորձառությունն ու ականատեսի վկայություններն է արձանագրել:

Ահա թե ինչ է գրել Սրբուհին Երզնկայի ճանապարհին. «6 ժամ օրը կը քալէինք անօթի ծարաւ առանց նպատակի: Ճամբայ մը քալէ եւ քալէ մինչեւ որ կեանքիդ վերջ տաս, չարչարանք մը որ աննկարագրելի է…. Եփրատ գետը միշտ քովերնիս կ’անցնէր ամէն վայրկեան կը սպասէինք որ գետը նետեն մեզի: Երկու կառք փոքրիկ տղայքներ ամբողջ տարին գետը նետեցին: Ո՛հ ինչ սոսկալի էր այդ տեսարանը դեռ աչքիս առաջն է այդ տեսարանը եւ բնաւ միտքէս չելլաւ կարծեմ որ յաւիտենական չպիտի ելլայ: Երբ այդ տղոցը մարմինները ջուրին մէջ տեսայ եւ դեռ անդամները կը շարժէին եւ այդկէ սոսկալի աւելի ազդուեցայ երբ տեսայ այդ հրէշները կը դիտէին հեգնական ժպիտով մը: Ով Աստուած իմ միայն կ’աղաչեմ որ այս խեղճերուն վրէժը լուծելը տեսնամ»:

Մուդրոսի զինադադարից հետո Սրբուհին սկսել է ակտիվորեն փնտրել որդուն: Նրան օգնել է Ռուսաստանում բնակվող իր մորեղբայրը: Նա տեղեկացել է, որ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն բազմաթիվ հայ և հույն որբերի է հավաքել Տրապիզոնից, որոնք ռուսական զորքերի հետ հասել են Վրաստան: Սրբուհու ուղարկած ամուսնական լուսանկարը ձեռքին՝ շրջել է որբանոցներով՝ փորձելով գտնել իր զարմիկին: Բաթումի որբանոցում փոքրիկ Ժիրայրը, տեսնելով լուսանկարը, ճանաչել է ծնողներին: Տարիներ անց հրաշքով փրկված մայր ու որդի հանդիպել են:

1921 թ. Կոստանդնուպոլսում Ֆրանսիական գերագույն կոմիսարությունը Սրբուհուն անձնագիր է տվել և որդու հետ տեղափոխել Ֆրանսիա, որտեղ էլ շարունակել է ապրել իր հետագա կյանքը:

Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործող Հայ յուշագրութեան ազգային կեդրոնը 2018 թ. կազմակերպում է «Սրբուհի Հովակյանի ոդիսականը» խորագրով ցուցադրություն:

2019 թ. Երևանում հայերեն և ֆրանսերեն լույս է տեսնում Սրբուհի Հովակյանի «Հայաստանցի մեծ մայրիկս» վերնագրով հուշը, որ հրատարակության էր պատրաստել թոռնուհին՝ Աննի Ռոմանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը իր երախտագիտությունն է հայտնում Ֆրանսիայի ազգային գրադարանին այս հույժ կարևոր հրատարակության համար՝ կարևորելով հուշագրությունների դերը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և տարածման գործում:

Հիշեցնենք, որ ՀՑԹԻ նախաձեռնել է իր ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշագրությունների մատենաշարի ստեղծման գործը, որի շրջանակներում անցյալ տարի տպագրվել են առաջին չորս պրակները: Այս տարի ևս նախատեսվում է հրատարակել մի քանի հուշագրություն:








Հովակյանների ընտանիքը. կենտրոնում նստած՝ Անի և Հակոբ Հովակյաններ, մեջտեղում նրանց կրտսեր դուստրը՝ Վարդանուշը, կանգնած ձախից՝ նրանց մյուս երեխաները՝ Վասկանուշը, Գուրգենը և Սրբուհին





Սրբուհի Հովակյանը որդու՝ Ժիրայրի հետ





Կոստանդնուպոլսում Ֆրանսիական գերագույն կոմիսարության կողմից Սրբուհի Հովակյանին տրված անձնագիր, 28 հունվար, 1921 թ.










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am