Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՅԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ 1915-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

13.11.2019


Նոյեմբերի 8-ին ՀՑԹԻ կազմակերպած «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը:

ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում կարևորեց հայերի կողմից հայերի փրկման պատմությունները վեր հանելու, հայկակական գործոնի շեշտադրման, դրանց մասին խոսելու, հպարտանալու անհրաժեշտության մասին. «Մենք միշտ շեշտել ենք օտարների մասնակցությունը, օտարների ձեռնարկումները, ինչը շատ կարևոր է ու մենք երախտապարտ ենք նրանց, բայց վաղուց ժամանակն է գնահատել հայերի փրկության գործում հենց հայության դերակատարումը»:



ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը ցուցադրության կազմակերպումը հնարավոր դարձնելու համար շնորհակալություն հայտնեց և՛ հիմնական հովանավոր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը, և՛ աշխատակիցներին, և՛ ՀՑԹԻ գործընկեր-կազմակերպություններին. «Նյութն անսպառ է, կան բազմաթիվ տեղեկություններ, փաստեր, պատմական իրադարձություններ, որոնք կարիք ունեն լուրջ ուսումնասիրության: Այս ցուցադրությունն այդ հսկայածավալ նյութի ընդամենը մի փոքր մասն է: Մերձավոր Արևելքում ծավալված հայերի կողմից հայերի փրկության կազմակերպումը միասնականության բացառիկ դրսևորում է, որն, իհարկե արժանի է ըստ արժանվույն հանրայնացվելու»:

Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Տասը հիմնական և երկու ընդարձակ, վիճակագրական տվյալներ պարունակող խորագրերից կազմված ցուցադրության միջոցով հանրայնացվելու են գիտական նեղ շրջանակներին հայտնի տեղեկություններ, եզակի արխիվային նյութեր:

Ցուցադրության հիմնական խորագրերն են՝ Միասնության ուժը. հանուն հայության բեկորների փրկություն, Որբախնամ գործը Հայաստանի Հանրապետությունում (1918-1920) և Խորհրդային Հայաստանում (1920-1923), Կովկասի հայկական կազմակերպությունների գործունեությունը, Հայ որբախնամ ընկերություն, Հայկական կարմիր խաչ, Միջագետքի հայ տարագրելոց հանձնախումբ, Հայ ազգային միություն, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ ավետարանական համայնքի գործունեությունը, Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը, Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի գործունեությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը:

Սրահում ցուցադրվում է նաև «Անապատի ագռավներ. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» փաստավավերագրական ֆիլմից մի հատված՝ հիմնված Լևոն Յոթնեղբարյանի հուշերի վրա: Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր՝ Մարթա Հաուզկի: Ֆիլմը նկարահանվել է որբախույզ Լևոն Յոթնեղբարյանի թոռան՝ Լևոն Փարյանի նախաձեռնությամբ:

Ցուցադրության շրջանակներում ներկայացված է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում:

Առանձին խորագրերով լուսաբանված են հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացված են նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:

Ընդարձակ խորագրով ներկայացված են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արևմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով:

Ինչպես նշեցինք, ցուցադրությունը հագեցած է արխիվային բացառիկ նյութերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ` հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պատմության թանգարանի և ՀՑԹԻ-ի աշխատակից Միհրան Մինասեանի հավաքածուներից:

Ցուցադրությունն ընդգրկում է նաև որբերի թվաքանակի հետ կապված վիճակագրական տվյալներ: Ցուցադրված են որբանոցային հուշեր, մինչ այս շրջանառության մեջ չդրված լուսանկարներ, ինչպես նաև գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արված ասեղնագործություններ:

«Ցուցադրության նպատակն է վեր հանել այն կարևոր դերակատարումը, որը դրսևորեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին: Փրկության գործն իրական դարձավ հայության համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ` վերականգնելով ազգային ինքնությունը, որը և հիմք դրեց ազգային վերածննդի»,- նշում է ցուցադրության համադրող, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը։

Ցուցադրության հովանավորն է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը: Ցուցադրությունը գործելու է մինչև 2020 թ. ապրիլ ամիսը:


ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am