Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ցեղասպանությունը և նրա կանխարգելումը թվային դարաշրջանում. 21-րդ դարի մարտահրավերները
ՀՑԹԻ գիտաշխատողները մասնակցեցին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության XV գիտաժողովին




Հուլիսի 19-23-ը կայացավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հերթական գագաթնաժողովը: Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և թույլ է տալիս կազմակերպությանն անդամակցող հարյուրավոր գիտնականներին ներկայացնել իրենց ուսումնասիրությունները և գիտական նվաճումները: Նման գիտաժողովները նաև հնարավորություն են տալիս՝ հասկանալու ցեղասպանագիտության զարգացման հիմնական միտումները: 2015 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության XII գիտաժողովը հյուրընկալել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Այս տարի այն նախատեսվում էր անցկացնել իսպանական Բարսելոնա քաղաքում, սակայն համավարակի պատճառով տեղափոխվեց առցանց հարթակ, ինչը յուրատեսակ խորհուրդ էր պարունակում, քանի որ գիտաժողովն ուներ «Ցեղասպանությունը և նրա կանխարգելումը թվային դարաշրջանում. 21-րդ դարի մարտահրավերները» խորագիրը:

Այս տարի գիտաժողովին Հայաստանից ներկայացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկու գիտաշխատող:

ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյանը հանդես եկավ «Արհեստական բանականության զարգացումը և ցեղասպանության ու զանգվածային սպանությունների իրագործման ռիսկերը» զեկույցով։ Ըստ Պողոսյանի, տեխնոլոգիաների արագ զարգացումը, մասնավորապես` արհեստական բանականության կիրառումը, վերջին տարիներին փորձագետների շրջանում լուրջ անհանգստություն է առաջ բերել. մեքենաների՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու կարողությունն իր դրական կողմերով հանդերձ մարդկության համար բազմաթիվ վտանգներ է ստեղծում: Արհեստական բանականության զարգացումը և ինքնավար զենքերը կարող են օգտագործվել ազգային, կրոնական, ռասայական որոշակի խմբերի թիրախավորման նպատակով, ինչի արդյունքում էլ մեծանում է ցեղասպանության և զանգվածային սպանությունների իրագործման վտանգը:

ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը մասնակցեց «Հայոց ցեղասպանությունը և անդին» (Armenian Genocide and Beyond) պանելի աշխատանքներին և ներկայացրեց «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը թվային դարաշրջանում» զեկույցը:

Հայոց ցեղասպանության աղբյուրները երկար ժամանակ շատ խնդրահարույց էին բազմաթիվ գիտնականների համար: Պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում գործում էր ռազմական գրաքննություն, և հայկական կոտորածների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն արգելված էր: Երիտթուրքերի ղեկավարության հրամաններն ու որոշումները չէին փաստաթղթավորվում, իսկ եթե նույնիսկ ստանում էին գրավոր տեսք՝ ոչնչացվում էին: Հանցագործության գաղտնիությունն ապահովելու համար սահմանափակվել էր նաև օտարերկրացիների մուտքը երկիր: Այնուամենայնիվ, որոշ չափով վկայություններ պահպանվել են տարբեր երկրների՝ Թուրքիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արխիվներում: Որոշ թվով փաստաթղթեր հավաքվել են երիտթուրքերի նկատմամբ Կ.Պոլսում տեղի ունեցած դատավարության առիթով: Բազմաթիվ են Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերը և այդ ժամանակվա հայկական մամուլում պահպանված նյութերը, որոնք սակայն երկար տարիներ անտեսվել են հետազոտողների կողմից:

Նույնիսկ պահպանված պատառիկային սկզբնաղբյուրները սփռված են տարբեր երկրներում, և դրանք ուսումնասիրելու համար հարկավոր էր շրջել աշխարհով մեկ՝ առանց երաշխիքի, որ դրանք մատչելի կլինեն հետազոտողին:

Թվային դարաշրջանը կտրուկ փոխել է իրավիճակը: Աշխարհի տարբեր համայնքներ, արխիվներ և անհատներ սկսել են թվայնացնել դրանց բովանդակությունը՝ նամակներ, հուշեր, լուսանկարներ և վերապրածների հետ որոշ տեսազրույցներ: Համացանցում թվային պահոցների ցանցը գիտնականներին թույլ է տալիս օգտվել հազվագյուտ, եզակի նյութերից և փաստաթղթերից: Ս. Մանուկյանը ներկայացրեց այդ բազմաթիվ շտեմարաններից մի քանիսը, որոնք հասանելի են աշխարհի տարբեր անկյուններից և սպասում են իրենց հետազոտողին:

Ընդհանրապես Հայոց ցեղասպանության թեման բավական շատ էր ներկայացված գիտաժողովի ընթացքում:

Հետաքրքիր քննարկում ծավալվեց նաև «Անդրմեդիայի ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության և դրա ժառանգության մեջ» (Transmedia Engagements with the Armenian Genocide and Its Legacies) պանելի ընթացքում, որում ելույթներ ունեցան Կոլգեյթի համալսարանի դասախոս Փիթեր Բալաքյանը «Ջնջելով պատմությունը. մշակութային ցեղասպանություն, թվային վկայություն և միջազգային իրավունք. Նախիջևանի Ջուլֆա քաղաքի հայկական գերեզմանատունը» (Erasing History: Cultural Genocide, Digital Witnessing, and International Law: The Armenian Cemetery in Djulfa, Nakhichevan), Արմեն Մարսուբյանը «Անձնական արխիվների ուժը վկայության, ուսուցման և տեսողական պատմելու մեջ. հայկական հիշողության նախագիծ» (The Power of Personal Archives in Witnessing, Teaching, and Visual Storytelling: The Armenian Memory Project) և Մանիթոբայի համալսարանի դասախոս Ադամ Մյուլլերը «Վերականգնելով Ջուլֆայի խաչքարերը. Ցեղասպանության ժխտման մարտահրավերը Ադրբեջանում» (Recovering the Khachkars of Djulfa: Challenging Genocide Denial in Azerbaijan) զեկույցներով:

Այս նիստի ընթացքում քննարկվեցին տարբեր մեդիաների կողմից Հայոց ցեղասպանության հիշողությունն ու էությունը փոխանցելու, փոխակերպելու և վերականգնելու տարբեր ասպեկտներ, այդ թվում` հիշողության վայրերի, հուշարձանների վիրտուալ հավելվածների, լուսանկարների և փոդքաստների միջոցով ներկայացնելը: Ադամ Միլլերը, օրինակ, նշեց Ջյուղայի խաչքարերի 3D թվային վերականգման անհրաժեշտության մասին, որը կօգնի պահպանել հիշողությունը և պայքարել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և ժխտողականության դեմ:

Գիտաժողովի շրջանակներում հատուկ բանախոսությամբ հանդես եկավ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը գլխավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության իրողության հետ կապված պատմական արդարության վերականգնմանը և Թուրքիայի ժողովրդավարացման խնդիրներին։

Բավականին հետաքրքիր էր նաև «Թաքցնելով տեղեկատվություն ցեղասպանության և վայրագությունների մասին» (Hiding Information on Genocide and Atrocities) պանելը, որի ընթացվում DataPoint Armenia ընկերության ներկայացուցիչներ Մանանա Հակոբյանը, Թալին Մարդիրոսյանը, Սոֆի Սարգսյանը և Արմեն Հովհաննիսյանն առաջարկեցին օգտագործել տվյալագիտության նվաճումները ցեղասպանությունների վերլուծության և կանխարգելման համար: Նրանք ներկայացրեցին Ադրբեջանի ցեղասպանական հռետորաբանությունը Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և վերջում հավելեցին, որ օգտագործելով թվագիտության վերլուծական գործիքները՝ հնարավոր է բացահայտել սոցիալական մեդիայում տարածվող ատելության խոսքը և հասկանալ կործանարար մտադրությունները, ինչպես նաև օգտագործել այս մոդելը կանխարգելման նպատակով:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հաջորդ գիտաժողովը նախատեսվում է անցկացնել 2023 թ.:

Հայոց ցեղասպանության և Արցախի թեմաներն արծարծվեցին գիտաժողովի հետևյալ զեկույցներում՝

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի համալսարանի դասախոս Դեբորա Մեյերսեն, «Հայկական դիմադրությունը համիդյան կոտորածների ժամանակ» (Armenian Resistance to the Hamidian Massacres),
Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի հիմնադիր-նախագահ Իսրայել Չարնի, «Ճշմարտությունը այն մասին, թե ինչպես է Իսրայել պետության վերաբերվում այլ ժողովուրդների ցեղասպանություններին» (Telling the Truth about how Israel Relates to the Genocides of other Peoples),
Մելբուրնի համալսարանի դասախոս Թեմիսթոքլես Կրիտիկակոս, «Հիշողություն, տրավմա և համագործակցություն. հայերի, հույների և ասորիների կողմից ցեղասպանության ճանաչման և հիշատակման ջանքերն Ավստրալիայում» (Memory, Trauma and Cooperation: An analysis of genocide recognition efforts among Armenians, Greeks and Assyrians in Australia),
Արիզոնայի Պետական Համալսարանի դասախոս Իմգե Օրանլի, «Իմացաբանական անարդարության վարչակարգ. Ցեղասպանության ժխտողականության Թուրքիայի երեք սյուները» (A Regime of Epistemic Injustice: Turkey’s Three Pillars of Genocide Denialism),
Դուբլինի Համալսարանական Քոլեջի դասախոս Մելանի Ալթանյան, «Ցեղասպանության ժխտումը, հավաքական կեղծ հիշողությունը և հերմենևտիկ ճնշումը» (Genocide Denialism, Collective Misremembrance and Hermeneutical Oppression),
Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյան, «Ցեղասպանության ժխտում ու նրա հետևանքները զոհերի և ոճրագործների համար» (Genocide Denial and Its Consequences for Victims and Perpetrators),
Կանադայի Կարլթոնի համալսարանից Սարա Աֆաֆ Սամուել, «Կեղծելով փաստերը. FactCheckArmenia.com օրինակը» (Faking Facts: The Case of FactCheckArmenia.com),
Քլարքի համալսարանից Ասյա Դարբինյան, «Կարո՞ղ են երեխաները խոսել. Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի տեղահանման և գոյատևման նոր հեռանկարներ» (Can Children Speak? New Perspectives on Forced Displacement and Survival during the Armenian Genocide),
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Լորի Փիրինջյան, «Ապագաղութատիրական հատուցումներ. Հայոց ցեղասպանության դեպքը» (Decolonial Reparations: A Case for the Armenian Genocide),
Genocide Watch կազմակերպությունից Սեհնազ Գուվեն, «Պատերազմը թվային դարաշրջանում. կարո՞ղ են սոցիալական մեդիայի լեզուն տարածվել և առաջացնել ցեղասպանական մտադրություն: Լեռնային Ղարաբաղ/Արցախ 2020 թ. ներխուժման դեպքի ուսումնասիրություն» (War in a Digital Age: Can Social Media Language Proliferate and Harbor Genocidal Intent? A Case Study of the Invasion of Nagorno Karabakh/Artsakh in 2020),
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Ռուբինա Փիրումյան, «Վերապրողների հուշերը՝ բազմակողմանի աղբյուր, ցեղասպանագիտության քիչ օգտագործված հետազոտական ոլորտ» (Survivor Memoirs – A Multi-faceted Source, A Less-employed Field of Inquiry for Genocide Studies),
Ժնևի և Նևշատելի համալսարանների գիտաշխատող Սևանե Ղարիբյան, «Ճշմարտության իրավունք, ճշմարտություն(ներ) իրավունքների միջոցով. զանգվածային հանցագործությունների անպատժելիություն և անցումային արդարադատություն (Right to Truth, Truth(s) through Rights: Mass Crimes Impunity and Transitional Justice):





































ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am