Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ


14.09.2022


Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը. «Այսօր, ադրբեջանական անթաքույց ագրեսիայի օրերին, մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված 100 տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ՝ թուրքական ագրեսիայի հետևանքներին: 100 տարի առաջ զոհվում էին հազարավոր անմեղ քաղաքացիներ, այսօր՝ իրենց մարտական դիրքերում Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող հայ զինվորներ։ Մեր այսպես կոչված հարևանների ագրեսիվ պահվածքը չի փոխվել. նրանք այսօր էլ դավանում են նույն «արժեքները», ինչ 100 տարի առաջ։ Ու դա մենք պետք է հստակ գիտակցենք մեր հարաբերությունները կառուցելիս»,– նշեց նա: Հարություն Մարությանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:

Ներկաներին տեսակապով ողջունեց Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոնի պրոֆեսոր Կիրիակոս Խացիկիրիակիդիսը. «Հայերի և հույների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Այս գիտաժողովը մեկ անգամ ևս փաստում է այդ հանգամանքը»: Ապա ավելացրեց, որ ինչպես 1922 թ. Զմյուռնիայում, այնպես էլ այս օրերին երկու ժողովուրդների ընդհանուր թշնամի Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր, Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը և նշեց, որ մարդկությունը պետք է ճանաչի անցյալը ոչ միայն հարստությամբ և բարիքներով, այլև աղետներով: Այս գիտաժողովը, Վեր. Փոլ Հայդոսթյանի համոզմամբ, վեր կհանի Զմյուռնիայի գրական, պատմական, եկեղեցական, քաղաքական և տնտեսական կյանքը: ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Զմյուռնիայի հայ գաղթավայրի ուսումնասիրման ոլորտում ունեցած ներդրման համար գիտաժողովի առաջին օրվա հիմնական զեկուցող Ալբերտ Խառատյանին, ինչպես նաև հույն հետազոտող Ջորջ Պուլիմենոսին պարգևատրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով:

Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:

Հարություն Մարությանը և ժամանակավոր ցուցադրության հեղինակ, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը ներկայացրեցին ցուցադրության հիմնական դրույթները:

Թեհմինե Մարտոյանն իր խոսքում ընդգծեց. «Զմյուռնիան, որ միջնադարում արժանացել է «Արևելքի աստղ», «Արևելքի փոքր Փարիզ», «Հոնիական ծովի թագուհի» և այլ կոչումների, մեծ հռչակ վայելող քաղաք էր: Ժամանակավոր ցուցադրությունն ինքնին հերքում է այն վարկածներից մեկը, որ շահարկում է թուրքական ժխտողական պատմագրությունը, թե իբր հայերն ու հույներն են հրկիզել քաղաքը»։ Ցուցադրության բացմանը ներկա էին ականատես-վերապրողների ժառանգները: Ավետյան ընտանիքի անդամները Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեցին Բրուսայի շերամաբուծական վարժարանի ավարտական վկայականի կրկնօրինակը՝ տրված իրենց մեծ հորը՝ Մկրտիչ Ավետյանին:

Տասներեք պաստառից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի, Հայաստանի ազգային արխիվի, Նուբարյան գրադարանի, «Արմենիկա» ամսագրի արխիվի, Սվազլյան, Ավետյան, Բերբերյան, Բարթիկյան, Ղազերյան ընտանիքների արխիվների շուրջ երեք տասնյակ բնօրինակ փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, վերապրողների, օտարերկրացի միսիոներիների անձնական իրեր:

Ներկայացված բնօրինակ ցուցանմուշներում կարևոր տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի փաստագրական հարուստ նյութը, որ քեմալական վարչակարգի հանցագործ քաղաքականության փաստացի վկայությունն է:

Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայկական բարեգործական ընդհանուր միության մեկենասությամբ:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2023 թ. ապրիլի 20-ը:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am