Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄԵԶՐԵՑԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ




Մկրտչյանների ընտանիքը Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Մեզրե քաղաքից էր: Թովմաս և Եսթեր Մկրտչյաններն ունեին վեց զավակ՝ Երվանդը, Զենոբը, Արսենը, Արաքսին, Արմինեն և Ալիսը: Ընտանիքի հայրը՝ Թովմաս Մկրտչյանը, բողոքական հովիվ էր, 1896 թվականից աշխատում էր Եգիպտոսի Բրիտանական Արևելյան հյուպատոսության ծառայությունում, ինչի շնորհիվ էլ կարողանում է խուսափել ձերբակալությունից ու աքսորից:

1915 թ. հունիսին եղավ Խարբերդի հայության տեղահանության հրամանը: Զենք հայտնաբերելու պատրվակով սկսվում են համատարած խուզարկությունները, ձերբակալությունները, թալանն ու խոշտանգումները: Եսթերին իր զավակների հետ հաջողվում է ապաստան գտնել տեղի ամերիկյան միսիոներության շենքում: Մի օր էլ Մկրտչյանների տան վրա փակցվում է «աքսոր»-ի թուղթը: Եսթերը հիշում է, թե ինչպես էին ոստիկաններն ու հարևան թուրք կանայք անխնա թալանում տարիներով ստեղծած իրենց ունեցվածքը: Նա օգնության հույսով դիմում է Խարբերդում գերմանական հյուպատոսության ներկայացուցչին, սակայն մերժում ստանալով՝ հուսահատ դիմում է կայմակամին: Վերջինիս կրոնափոխ լինելու պահանջը կտրականապես մերժվում է Եսթերի կողմից: Նրան հաջողվում է համոզել կայմակամի կնոջը միջնորդել ամուսնուն, որ հավատափոխ լինելու պահանջը փոխարինվի գումարով: Միսիոներների օգնությամբ անհրաժեշտ գումարը հավաքվում է: Քրդական հագուստով կերպարանափոխվելով՝ Արսենի, Ալիսի ու փոքրիկ Արմինեի հետ Եսթերը թաքնվում է Մեզրեի հիվանդանոցում, իսկ Երվանդն ու Զենոբը փակվում են իրենց տան երկուսուկես մետր խորությամբ գետնափորում: Շուտով թուրք ոստիկանները հայեր գտնելու պատրվակով պաշարում են հիվանդանոցի շենքը, խուզարկում այն: Այստեղ թաքնված հայ կանայք ու երեխաներ կային, որոնցից շատերին հիվանդանոցի բժիշկներից մեկը ապաստան է տալիս իր տանը՝ նախապես տեղեկանալով թուրքերի մտադրության մասին: Եսթերին, սակայն չի հաջողվում թաքնվել. նա ձերբակալվում է, սակայն շուտով ամերիկյան հյուպատոսի միջնորդությամբ ազատ է արձակվում:

Բազում փորձություններ հաղթահարելով, այդ թվում և տիֆի համաճարակը, (որով հիվանդացել էին Արաքսին ու Զենոբը) Եսթերը զավակների հետ հասնում է Դերսիմ, ապա՝ Էրզրում, որտեղից գաղթում է Թիֆլիս: Զրկված լինելով տարրական կենսապայմաններից՝ Եսթերը երեխաներին ժամանակավորապես հանձնում է որբանոցի խնամքին, ինքը փորձում գումար հայթայթել: Որոշ ժամանակ անց նավով անցնում են Մեծ Բրիտանիա (Լիվերպուլ), որտեղից էլ՝ ԱՄՆ: Ցեղասպանությունից հրաշքով փրկված Մկրտչյանների ընտանիքը 1919 թ. վերջնականապես հաստատվում է Միացյալ Նահանգներում, ուր այժմ էլ ապրում են նրանց ժառանգները:

1918 թ. Լոնդոնում հայերենից թարգմանությամբ լույս է տեսնում Եսթեր Մկրտչյանի «From Turkish Toils: The Narrative of an Armenian Family’s Escape» վերնագրով գիրքը («Թուրքիոյ Գեհենէն. hայ ընտանիքի մը հրաշալի փախուստը», Աղեքսանդրիա, 1918 թ.), որը սկզբնաղբյուրային նշանակություն ունի Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների վերաբերյալ:

Եսթեր Մկրտչյանը գրում է. «Ընդհանուր առմամբ երեք հազարից ավել ընտրյալներ ձերբակալվեցին, որոնք խարբերդի հայության սերուցքն էին։ Այդ մարդկանց մեջ էր նաև Խարբերդի նահանգի Հայոց առաջնորդ Պսակ վարդապետը։ Ճանապարհին` Պագր-Մատենի մոտ, այդ անիծյալ օձապտույտ ձորի մեջ, բոլորին սպանեցին։ Ոմանց վրա քարյուղ լցնելով` ողջ-ողջ այրեցին, ուրիշներին գնդակով, սուրով, կացնով և քարերով սպանեցին ու ջախջախեցին։ Ետ դառնալով՝ իրենց բոլոր ոճիրների մասին են պատմել նրանց ուղեկցող ոստիկանները։ Նրանք մեծ զվարճությամբ պատմել էին նաև առաջնորդ Պսակ վարդապետի սպանությունը, ում ոտքերից կախելով ծառից` քերթել և մորթազերծ էին արել»։

Եսթեր Մկրտչյանը վկայում է, որ իր ընտանիքը միակն էր ողջ Խարբերդում, որին հաջողվեց անկորուստ վերապրել ցեղասպանությունը:








Թովմաս և Եսթեր Մկրտչյանների երեք որդիները (ձախից աջ)՝ Զենոբ, Երվանդ, Արսեն, 1906 թ.
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





Եսթեր Մկրտչյան, «From Turkish Toils: The Narrative of an Armenian Family’s Escape», Լոնդոն, 1918





Եսթեր Մկրտչյանը և նրա երեխաները քրդական հագուստով










ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am