Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ



ԱՐԱՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ. ԶԱՐԳԱՆԱԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ






Արևմտահայ իրականության մեջ առանձնակի ուշադրություն է դարձվել կրթության զարգացմանը և կրթամշակութային հաստատությունների ստեղծմանը:

Մինչև XIX դ. առաջին քառորդը Սեբաստիայի հայաբնակ վայրերում դպրոցներ չկային: Դպրոցների փոխարեն եկեղեցիներին կից գործում էին դպրատներ, որտեղ դասավանդում էին տիրացուներ և սովորեցնում գրել-կարդալ՝ նպատակ ունենալով աշակերտներին պատրաստել քահաններ:

Աշակերտները գրաճանաչ դառնալուց հետո սովորում էին Սաղմոս և Նարեկ: Լավագույն դեպքում սովորեցնում էին թվաբանության չորս գործողությունները, կրոնական գիտելիքներ և եկեղեցական երաժշտություն:

1860 թվականին Ազգային սահմանադրությունը նոր զարկ տվեց կրթության զարթոնքին:

Իր գործունեությամբ է առանձնանում Սեբաստիայի Արամյան վարժարանը: 1889 թվականին սկսվում է Արամյան վարժարանի կառուցումը: Սկզբում որոշվել էր դպրոցը անվանել «Արարատյան»՝ ի պատիվ արևելահայերի, որոնք նյութական օժանդակություն էին հատկացրել վարժարանը կառուցելու համար: Սակայն, թուրքերի մեջ նոր թշնամանք չսերմանելու նկատառումով, որոշվեց այն անվանել «Արամյան»:

1893-1894 թթ. ավարտվում է վարժարանի կառուցումը:

1895 թ. սկսվում են դասերը, որտեղ ուսանում էին 500 երկսեռ աշակերտներ: 1910 թվականի «Անդրանիկ» օրաթերթում նշվում է. «Սեբաստիան ունեցաւ փառաւոր դղեակ մը՝ ընդարձակ բակի մէջ, երկճիւղ սանդուղներով եւ լուսաժպիտ սենեակներով»:

Երկհարկանի շենքի առաջին հարկը զբաղեցնում էին Հռիփսիմյան վարժարանի սանուհինեը:

Արամյան վարժարանի ուսումնական տևողություն 9 տարի էր՝ միջնակարգ և բարձրագույն: Մինչև 3-րդ դասարանը համարվում էր միջնակարգ, իսկ 4-րդ դասարանից սկսած՝ բարձրագույն:

Վարժարանի ուսումնական ծրագիրը բազմապիսի էր: Առաջին դասարանից մինչև հինգերորդ դասարան սովորում էին հայոց լեզու, թվաբանություն՝ դրանից հետո գրաբար:

Հինգերորդ դասարանից սկսած ծրագիրն ընդգրկում էր տարրաբանություն, բնագիտություն, հայոց պատմություն, կրոն, եկեղեցու պատմություն: Վեցերորդ դասարանում սովորում էին հանրահաշիվ, յոթերորդ դասարանում՝ ֆրանսերեն, թուրքերեն, երկրա¬չափություն ու տիեզերագիտություն նաև առողջապահություն, տնտեսագիտություն և գծագրություն: Այս բոլոր առարկաներից զատ սովորում էին նաև երգեցողություն ըստ ցանկության:

Արամյան վարժարանի տնօրեններն են եղել Հովհաննես Թորիկյանը (1896-1903), Կարապետ Խաչատրյանը (1903-1906), Արտաշես Այվազյանը (1906-1908), Շավարշ Վարդապետ Սահակյանը (1908-1915):

1909 թվականի սեպտեմբերին Շավարշ Վարդապետ Սահակյանի հրավերով՝ Դանիել Վարուժանին հրավիրել են Արամյան վարժարան՝ ֆրանսերեն և հայերեն դասավանդելու նպատակով: Մեծանուն մտավորականի կողքին էին պատմության և աշխարհագրության ուսուցիչ, հայագետ, բանաստեղծ Միհրան Իսպիրյանը, ֆրանսերենի ուսուցիչ Կարպետ Գապիկյանը, թվաբանության ուսուցիչ Միհրան Չուգազյանը և այլք:

Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Արամյան վարժարանի առաջին հարկում սկսեցին զարկ տալ թատերական աշխատանքներին:

Բեմադրվեցին Րաֆֆու «Սամվել»-ը, Վարդանանց տոնին ընդառաջ՝ «Ավարայրի Արծիվը»:

1903 թվականին վարժարանն որպես նախակրթարան պետք է տարեվերջին տար իր առաջին ավարտականները, սակայն ուսումնական խորհուրդը դպրոցի կրթական մակարդակն ավելի բարձրացնելու համար կարևորեց մեկ տարի ևս անցնել ուսումնական շրջան:

Ի վերջո, 1904 թվականին Արամյան վարժարանն ունեցավ իր առաջին շրջանավարտները: Ավարտական հանդեսը տեղի ունեցավ Մայր եկեղեցու բակում: Շրջանավարտների նշանաբան էր՝ «ԶԱՐԳԱՆԱԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ», որը գրված էր իրենց ավարտական լուսանկարի վրա:

Արամյան վարժարանի կրթական մակարդակը շատ բարձր էր և լավագույն շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում էին Պոլսի բժշկական, իրավաբանական և զինվորական դպրոցները, իսկ ոմանք հաճախում էին քոլեջներ և համալսարաններ:

Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության մաս էր կազմում հայկական կրթօջախների ոչնչացումը և հայ մտավորականության հալածանքներն ու սպանդը: 1915 թվականին թուրքական կառավարության ջարդարար գործողություններից անմասն չմնաց նաև Արամյան վարժարանը:

Արամյան վարժարանի սաներից են եղել Ռուբեն Գրիգորի Տելի-Ղազարյանը, Հովհաննես Գրիգորի Տելի-Ղազարյանը, ովքեր 1915 թվականին ձերբակալվել և սպանվել են թուրքերի կողմից:


Քրիստինե Նաջարյան
Կրթական ծրագրերի բաժնի վարիչ





Սեբաստիայի «Արամյան» վարժարանը


Սեբաստիայի «Արամյան» վարժարանի շրջանավարտների խմբանկար, 1906 թ.


Սեբաստիայի «Արամյան» վարժարանի շրջանավարտները և ուսուցիչները, 1907 թ.


«Արամյան» վարժարանի դասախոսները, Սեբաստիա, 1909 թ.


Սեբաստիայի Արամյան վարժարանի խնամակալները, ուսուցիչներն ու շրջանավարտները, 1909 թ.


«Արամյան» վարժարանի նախակրթարանի սաները, Սեբաստիա


Դանիել Վարուժանը և Կրպ. Պարսամյանը, Սեբաստիա, 1910 թ.


«Արամյան» վարժարանի շրջանավարտները, 1910 թ.
Ա. ԿԱՐԳ ձախէն՝ ուսուցիչներ Գ. Կիրակոսեան, Ն. Աւազ, Կ. Գաբիկեան,
Հ. Բալուցեան, Շաւարշ Ծ. վրդ. Սահակեան (տեսուչ), Դ. Վարուժան,
Խ. Կրտոտեան, Ն. Խորիկեան, Լ. Գասարճեան:
Բ. ԿԱՐԳ Մ. Չատրճեան, Յ. Սարայտարեան, Ո. Եկանեան, Տ. Փոլատեան,
Յ. Չեքեմեան, Ա. Պատրիարքեան (Ա. Պատրիկ), Ա. Չուգասըզեան:
Գ. ԿԱՐԳ Խ. Պտկճեան, Ե. Աբգարեան, Տ. Մազմանեան, Լ. Մինասեան, Ա. Կոտոշեան:


«Արամյան» վարժարանի ուսուցիչները և շրջանավարտները՝ «Զարգանալ, սիրել, նվիրել» կարգախոսով, 1912 թ.


Սեբաստիայի «Արամյան» վարժարանի նվագախումբը, 1913 թ.


«Արամյան» վարժարանի շրջանավարտները, Սեբաստիա, 1914 թ.


Սեբաստիայի «Արամյան» վարժարանի արհեստանոցը


Սեբաստիայի «Արամյան» վարժարանի 12 ուսուցիչները և 17 շրջանավարտները








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am