Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Միջազգային գիտաժողով «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և դատապարտումը» խորագրով


2010 թվականի դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեց «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով:

Խորհրդաժողովը մեկնարկվեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, որին հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման վերաբերյալ ելույթը. «Այսօր, առավել քան երբևէ, ցեղասպանությունների կանխարգելման համար լուրջ նախաձեռնություններ իրականացնելու և գործուն մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու, կանխարգելման համապատասխան և համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ լրջագույն մարտահրավերների, դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ:

Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում»:

Աշխարհի ավելի քան 20 երկրից ժամանած նշանավոր ցեղասպանագետները մասնակցեցին այս գիտաժողովին. Իվ Տերնոն (Ֆրանսիա), Լեանդրո Դեսպուի (Արգենտինա), Իսրայել Չառնի (Իսրայել), Դոննա-Լի Ֆրիզ (Ավստրալիա), Վիլյամ Շաբաս (Իռլանդիա), Ֆրանսուա Ռոլան դյու Վիվիե (Բելգիա), Թաներ Աքչամ (ԱՄՆ-Գերմանիա), Ռիչարդ Հովհաննիսյան (ԱՄՆ), Թեսսա Հոֆման (Գերմանիա), Այման Աբդել Ազիզ Սալամա (Եգիպտոս), Ֆրենք Չոք (Կանադա), Մաթիաս Բյորնլանդ (Դանիա), Մոհամմեդ Ռիֆաթ (Եգիպտոս), Թեոֆանիս Մալկիդիս (Հունաստան), Ռուբեն Սաֆրաստյան (Հայաստան), Էնցո Մարիա Լե Ֆեվր (Իտալիա/Հունգարիա), Տեցուշի Օգատա (Ճապոնիա), Տիգրան Կույումջյան (ԱՄՆ-Ֆրանսիա), Էնթոնի Հոլսլախ (Նիդերլանդներ), Արմեն Մարսուբյան (ԱՄՆ), Փիթեր Բալաքյան (ԱՄՆ), Վաիլ Նիկոլաս Կեյր (Լիբանան), Սեդա Պարսամյան (Հայաստան):

Խորհրդաժողովը կազմված էր չորս նիստից, որը վարում էին Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Նիկոլայ Հովհանիսյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վլադիմիր Վարդանյանը:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am