Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2020 Թ. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

16.02.2021

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտաժողովների սրահում սույն թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ 2020 թ. ընթացքում ՀՑԹԻ կողմից հրատարակված և վերահրատարակված գրքերի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Նիկոլա Ստանիշը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և այլ հյուրեր:

Բացման խոսքով հյուրերին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ նշելով, որ համագործակցությունների ընդլայնման և աշխատակիցների ջանքերի շնորհիվ 2020 թ. հրատարակությունների առումով բեղմնավոր տարի էր ՀՑԹԻ համար: Հարություն Մարությանը կարևորեց, որ 2020 թ. հիմք է դրվել «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարին, որի նպատակը հուշագրությունները գիտական շրջանառության մեջ դնելն է:

Հարություն Մարությանը հավելեց, որ մատենաշարի շրջանակներում 2020 թ. հրատարակվել են շարքի առաջին չորս գրքերը՝ շարքի խորհրդանշական մեկնարկ ընտրելով Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը»: «Գիրքը ներկայացնում է հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի հայուհու հուշերն իր և իր տարագիր ժողովրդի անցած փորձություններով լի ճանապարհի մասին: Գրքի անգլերեն ու հայերեն տարբերակները հրատարակվել են «Ավրորա» հիմնադրամի աջակցությամբ, իսկ հուշագրության ֆրանսերեն տարբերակը՝ Ֆրանսիայի La Region Auvergne-Rhone-Alpes տարածաշրջանի ղեկավարության տրամադրած միջոցներով: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ հրատարակությունների` նոր հրատարակությունները համալրված են ընդարձակ, մասնագիտական առաջաբանով և ծանոթագրություններով»,- նշեց Հարություն Մարությանը:

Ներկաներին ողջույնի խոսք ուղղեց նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Դեսպանն իր խոսքում նշեց, որ դեռևս երեք տարի առաջ դեսպանի հավատարմագրերն հանձնելուց հետո իր առաջին այցելությունն եղել է հենց Հայոց ցեղասպանության թանգարան և շատ է տպավորվել, ոչ միայն թանգարանի ցուցադրությունից, այլև աշխատակիցների մասնագիտական հմտություններից և մարդկային փորձառությունից: Դեսպանն իր խոսքում կարևորեց համագործակցությունը ՀՑԹԻ հետ և նշեց, որ հենց նմանատիպ համագործակցության արդյունքն է «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» հուշագրության ֆրանսերեն տարբերակի հրատարակումը: Պրն Լաքոթը հավելեց, որ Ֆրանսիայի La Region Auvergne-Rhone-Alpes տարածաշրջանի ղեկավարությունը պատրաստակամություն է ստանձնել նաև շրջանի դպրոցների գրադարաններում ապահովել գրքի առկայությունը՝ նպաստելով հուշագրության և Հայոց ցեղասպանության թեմայի տարածմանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Նիկոլա Ստանիշն իր խոսքում նշեց, որ Ավրորայի պատմությունն իրենց կազմակերպության ոգեշնչումն է: Նա շնորհակալություն հայտնեց ՀՑԹԻ համագործակցության համար և հույս հայտնեց, որ հուշագրության վերահրատարակությունը կնպաստի դրա տարածմանը:

2020 թ. լույս է տեսել նաև ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանի «Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում» մենագրությունը: Աշխատության մեջ հեղինակը համակողմանի հետազոտության է ենթարկել Ռաֆայել Լեմկինի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքները:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ֆինանսավորմամբ 2019 թ. կազմակերպված գիտաժողովին ներկայացված զեկուցումների ժողովածուն լույս է տեսել Հարություն Մարությանի և Նարինե Մարգարյանի խմբագրությամբ՝ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու» վերտառությամբ:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, շնորհակալություն հայտնելով ՀՑԹԻ համագործակցության համար, նշեց. «Այսօր, երբ կարծես կրկնվում է պատմությունը, առավել քան երբևէ կարևոր են նմանատիպ հրատարակությունները»:

ՀՑԹԻ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի 4-րդ գիրքը, որի մեջ ամփոփված են Ռոբերտ Թաթոյանի և Ռեգինա Գալուստյանի կողմից խմբագրված, ծանոթագրված, առաջաբանով ու հավելվածներով հարստացված երկու հուշագրություններ՝ «Արամ Մանթաշյան, Արամը չէր կարող Սեյտո լինել» և «Սոկրատ Մկրտչյան, Հուշեր»: Հատկապես ուշագրավ էր այն, որ գիտաշխատողների ջանքերով հնարավոր էր դարձել գտնել հուշագրությունների հեղինակների՝ Արամ Մանթաշյանի և Սոկրատ Մկրտչյանի ժառանգներին, որոնք ներկա էին գրքերի շնորհանդեսին և հանդես եկան կարճ ելույթներով:

Շնորհանդեսին ներկայացվեցին նաև ՀՑԹԻ կողմից հրատարակված ֆրանսիահայ հայտնի պատմաբան և ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանի “The Armenian Genocide and Its Consequences” նկարազարդ գրքույկը, ինչպես նաև՝ ամերիկահայ պատմաբան, Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանի “Remembering and Understanding the Armenian Genocide” գրքույկի չորրորդ, լրացված հրատարակությունը։ Արփի Վարդանյանը կարևորեց Ռուբեն Ադալյանի գործունեությունը, համագործակցությունը ՀՑԹԻ հետ Հայոց ցեղասպանության ճանաչման և տարածման գործում:

Շնորհանդեսին որպես հյուր մասնակցեց Սոնա Մանուկյանը, ով ներկայացրեց իր հեղինակած գիրքը՝ «Երբ լռում է մարդկությունը։ Փաստավավերագրական վեպեր»: Հեղինակը նշեց, որ գիրքն ի սկզբանե կինոսցենար էր՝ գրված որպես պատասխան մի թուրքական ֆիլմի: Տիկին Մանուկյանը նշեց, որ գիրքն ավարտվում է լավատեսական շեշտով և հույս հայտնեց, որ գիրքը կթարգմանվի տարբեր լեզուներով՝ հասանելի դառնալով օտարազգիներին:

Շնորհանդեսի ավարտին հեղինակները գրքերի ստորագրված օրինակներ նվիրեցին միջոցառման մասնակիցներին:














ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am