Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿԼԱՐԱ ԲԱՐՏՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից

16.11.2016


Ամերիկյան «Կարմիր խաչի» ներկայացուցիչները 1896 թվականին Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում ճախարակներ են բաժանում հայ կանանց:

Լուսանկարն արվել է 1896 թ. համիդյան կոտորածներից տուժած հայերին օգնություն ցուցաբերելու նպատակով Օսմանյան կայսրություն ժամանած ամերիկյան «Կարմիր խաչի» արշավախմբի անդամ Էռնեստ Մեյսոնի կողմից: Այն առաջին անգամ տպագրվել է 1896 թ. վերջին Վաշինգգտոնում լույս տեսած՝ Կլարա Բարտոնի հեղինակած «Ամերիկյան «Կարմիր խաչի» նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիա» զեկուցման մեջ:

1896 թ. փետրվարին ամերիկյան «Կարմիր խաչի» հիմնադիր և նախագահ 74-ամյա Կլարա Բարտոնը ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս՝ կազմակերպելու և ղեկավարելու 1894-1896 թթ. համիդյան կոտորածներից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու աշխատանքները: Չունենալով ափ դուրս •ալու թույլտվություն` տեղ հասնելուն պես Կլարա Բարտոնը կարողացավ համոզել օսմանյան պաշտոնյաներին, որպեսզի թույլատրեն ամերիկյան «Կարմիր խաչի» մարդասիրական առաքելության իրականացումը:

Ամերիկյան «Կարմիր խաչը» չորս արշավախումբ գործուղեց Օսմանյան կայսրություն՝ Միջերկրական ծովից մինչև Սև ծով ընկած տարածքները՝ հասցնելով անհրաժեշտ օգնություն, վերանորոգելով տներ և վերաբնակեցնելով ողջ մնացածներին: Արշավախմբի անդամներն ամերիկացի միսիոներների մասնակցությամբ վեց ամիս շարունակ օգնեցին կոտորածներից փրկվածներին` ապահովելով նրանց սննդամթերքով, դեղորայքով, հագուստով, սերմնահատիկով, գյուղատնտեսական գործիքներով: Սակայն, օսմանյան կառավարության ստեղծած խոչընդոտների պատճառով Կլարա Բարտոնի արշավախումբը վերադարձավ ԱՄՆ:

«Հարյուրավոր մարդիկ մահանում էին. չկար օգնություն, դեղորայք, անհրաժեշտ հմտություն... սնունդը քիչ էր, իսկ բամբակի վերջին մնացորդներն օգտագործվում էին հիվանդների և մեռնող մարդկանց մարմինները ծածկելու համար»:

Կլարա Բարտոն
Ամերիկյան «Կարմիր խաչի» հիմնադիր

Լուսանկարի աղբյուրը` America's Relief Expedition to Asia Minor under the Red Cross, Washington, 1896.




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am