Նորություններ |
ԵԹՈՎՊԻԱՅԻ՝ ՀԱՅ ՈՐԲԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԱՐՔՈՒՆԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագծից
16.12.2015
Եթովպիայի կայսեր նվագախումբը՝ կազմված Մեծ եղեռնը վերապրած հայ որբ պատանիներից:
Լուսանկարն արվել է Ադիս Աբեբայում 1925 թվականին:
Դեպի Եթովպիա հայերի մեծ հոսքն սկսվեց 1915 թվականի ահավոր կոտորածից հետո: Բազմաթիվ հայեր Եթովպիա գաղթեցին իրենց բարեկամների աջակցությամբ: Նրանց թիվը հասավ հազար հինգ հարյուրի: Ավելի ուշ` 1924 թվականին, Եթովպիայի գահաժառանգ իշխան Րաս Թաֆարի Մաքոննենը (հետագայում՝ կայսր Թեֆերի Հայլե Սելասիե Առաջին) մեկնում էր Շվեցարիա՝ Ազգերի լիգայում Եթովպիան ներկայացնելու համար: Այդ ճանապարհին Երուսաղեմի հայոց պատրիարքի աջակցությամբ այցելում է Երուսաղեմ: Այստեղ տեղեկանում է կոտորածից փրկված 40 հայ որբերի մասին, ովքեր փողային նվագախումբ էին ստեղծել: Կայսրը, ոգևորված նրանց գործունեությամբ, որդեգրում է բոլոր 40 որբերին և նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանին, հրավիրում նրանց Եթովպիա և տեղ տալիս իր պալատում: Արդյունքում նրանք ձևավորում են Եթովպիայի առաջին կայսերական նվագախումբը, որն անվանվում է «Աբպա լիճոճե» («Քառասուն մանկունք»):
Հայ որբերից կազմված այս նվագախումբը գործում է հաջողությամբ, արժանանում է կայսերական օժանդակության և կազմում է արքունի նվագախմբի կորիզը:
1925-ին Ամանորի կապակցությամբ Եթովպիայի նվագախմբի՝ Ադիս Աբեբայում կազմակերպած երեկույթի ողջ հասույթը փոխանցվեց Հայ բարեգործական ընդհանուր միության որբանոցների սաներին:
«Ձեր ցուցաբերած բացառիկ լոյալությունը երկրի նկատմամբ խորապես հուզել է ինձ: Ես հպարտ եմ, որ հայասեր եմ: Դա մեր ընտանեկան մոտեցումն է. hայրս նույնպես հայասեր էր: Ես ձեզ սիրում եմ ոչ միայն որպես այս երկրի քաղաքացիների, իմ ենթակաների, այլև` նրա համար, որ հայերը միշտ ջերմ են վերաբերվել Եթովպիային: Այսօր դուք լիովին ցուցաբերում եք Ձեր ջերմությունը, ինչպես հարիր է միևնույն ժողովրդի զավակներին»:
Հայլե Սելասիե I
Եթովպիայի կայսր
Լուսանկարի աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|