Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ. «ՀՑԹԻ-Ն ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԵՏՔ Է ՏԱՐՎԵՆ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»



Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս ամփոփեց իր պաշտոնավարման ամիսներին ՀՑԹԻ ծավալած գործունեությունը:

Հայոց ցեղասպանության թանգարանը շարունակել է իր հիմնական առաքելությունը, ընդունվել են պատվիրակություններ, թանգարանն ունեցել է շուրջ 100 հազար այցելու, որից 79.235-ը` օտարերկրացիներ, և նրանց թվում՝ 316-ը թուրքեր և Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ:

2018-19թթ. ընթացում շարունակվել է նաև գիտահավաքչական աշխատանքը: ՀՑԹԻ-ը ձեռք է բերել հնատիպ գրքեր և ալբոմներ, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ, ձեռագիր հուշեր, ցեղասպանության վերապրողների վերաբերյալ անձնական փաստաթղթեր և կենսագրական տվյալներ, տեսագրություններ: Ձեռք են բերվել հարյուրավոր գրքեր և ալբոմներ (հնատիպ և նորատիպ), հնատիպ ու նորատիպ պարբերական մամուլ, լուսանկարներ և սևանկարներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ նյութեր:

Տնօրեն պարոն Մարությանը նշեց, որ իր հիմնական նպատակն է նախ՝ կարգավորել թանգարան-ինստիտուտի աշխատանքները հինգ հիմնական ուղղություններով՝ գիտական, կրթական, մշակութային, հիշողության, քարոզչական, ապա դրանց նոր լիցք հաղորդել։

«Տեղ են գտել կառուցվածքային փոփոխություններ՝ հստակեցվել են բաժինների գործառույթները, ձևավորվել են նոր բաժիններ։ Ներկայումս թանգարանում առկա է երեք գիտահետազոտական բաժին՝ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության, Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման, Համեմատական ցեղասպանագիտության բաժին, որի կազմում գործում է Այսրկովկասի հայության զանգվածային կոտորածների ուսումնասիրության ծրագիրը», - շեշտադրեց պարոն Մարությանը:

ՀՑԹԻ-ում գործում են նաև այլ բաժիններ:

«Ցեղասպանագիտական հանդես»-ի 2018 թ. մեկ համար հրատարակվեց անցյալ տարեվերջին, ևս մեկը՝ առաջիկա շաբաթների ընթացքում։ Տարվա ընթացքում կհրատարակվի ևս երկու համար հայերեն, առնվազն մեկը՝ անգլերեն։ Փոփոխվել և թարմացվել են ամսագրերի խմբագրական կազմերը, ամսագրերը համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին, աշխատանքներ են տարվում ամսագրերի հասանելիությունն ավելացնելու ուղղությամբ:

«Հաստիքների մասնակիորեն օպտիմիզացման շնորհիվ աշխատանքի ենք ընդունել չորս նոր աշխատակիցների՝ ամեն մեկը 0.5 դրույքի շրջանակներում։ Գիտաշխատողների աշխատանքային պարտականությունների շրջանակը հստակեցվել է ու կանոնակարգվել՝ փորձելու ենք հետևողականորեն հետամուտ լինել դրա իրականացմանը» ,- նոր աշխատակիցներ ընդունելու հարցին պատասխանեց պարոն Մարությանը։

ՀՑԹԻ ունեցել է ակտիվ մասնակցություն հանրապետական և միջազգային նշանակություն ունեցող՝ ի մասնավորի Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի և Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Երրորդ գլոբալ ֆորումի կազմակերպման և անցկացման աշխատանքներին։

«Կարևորում ենք տարեկան առնվազն մեկ միջազգային գիտաժողովի անցկացում, օրինակ աշնանը ֆինանսական խնդիրների բարեհաջող կազմակերպման դեպքում տեղի կունենա «Հայոց փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» միջազգային գիտաժողովը» ,- ասաց պարոն Մարությանը. «Հաջորդ տարի, նույնպես, նախատեսվում է Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ կազմակերպել «Երեխաների բռնի տեղափոխումը որպես ցեղասպանական գործողություն. Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և տեղաբնիկների ցեղասպանության օրինակներով» միջազգային գիտաժողով: Այժմ բանակցում ենք Լեհաստանի Պիլեկի ինստիտուտի հետ որպես համագործակցության երրորդ կողմ»:

ՀՑԹԻ ձեռնամուխ է եղել երեք ծավալուն ծրագրերի իրականացման.

• Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների էլեկտրոնային շտեմարան,
• Հայոց ցեղասպանության վերապրողների տեսաձայնագրությունների շտեմարան,
• Հայոց ցեղասպանությանն առնչվող հուշագրությունների շտեմարան։

ՀՑԹԻ ընթացիկ ակտիվություններից է մեթոդաբանական սեմինարների շարքը։ Արդեն անց է կացվել յոթ դասախոսություն և քննարկում, առաջիկա օրերին կկայանա ութերորդը։

Միջազգային գիտական համագործակցության շրջանակներում համագործակցության պայմանագրեր են կնքվել և կնքվելու ինչպես ներհայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ: «Կա ակտիվ շփում Ինֆորմատիկայի և ավտոմատացման ինստիտուտի հետ և շուտով կկնքենք համագործակցության պայմանագիր, մյուսը «Արարատ» կոնյակի գործարանի թանգարանի հետ համաձայնագիրն է, որը կկնքվի արդեն ուրբաթ օրը», - նշեց տնօրենը:

ՀՑԹԻ արտասահմանյան գործընկերներից փոխըմբռնման հուշագիր է կնքել Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ, բանակցություններ են ընթացել ՀՑԹԻ-ում աշխատանքային այցով ժամանած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի հետ, Պոտսդամում՝ «Լեփսիուս հաուսի» հետ։ Բանակցություններ են տարվում նաև այլ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ, արդեն մայիսի վերջ կլինի շոշափելի արդյունք, ինչի մասին լրացուցիչ կհայտարարվի:

Ապրիլի 24-ին ընդառաջ կբացվի «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» ժամանակավոր ցուցադրությունը:

«Գիտաժողովների դահլիճի նախասրահում ստեղծում ենք փոքր պատկերասրահ, ուր վերացուցադրվելու են Ժանսեմի կտավները» ,- հավելեց պարոն Մարությանը։

Օգոստոսի վերջին ՀՑԹԻ-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի հայ գերիների կյանքին Ավստրիայի համակենտրոնացման ճամբարներում։

«Մեկ-մեկուկես ամիս առաջ ՀՑԹԻ-ում մեկնարկեց նաև Կրթական ծրագրի փորձնական շարքը, իսկ արդեն մոտ օրերս ծրագիրը կգործարկվի ավելի լայն մասշտաբով։ Դիմել ենք նաև դրամաշնորհի։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է թանգարան այցելած աշակերտների հետ՝ ցուցադրությունը դիտելուց հետո, ամրապնդել ստացված գիտելիքները՝ որոշակի թեմաներով դասախոսություններ կարդալու և քննարկումների ճանապարհով։ Հնարավորության պարագայում նախատեսվում է նաև աշակերտների խմբերի և ուսուցիչների վերապատրաստումներ, իսկ ամռան ամիսների ընթացքում՝ նաև սփյուռքահայերի համար» ,- ասաց պարոն Մարությանը:

Աստիճանաբար կանոնակարգվում են նաև ֆոնդերի աշխատանքները, տարվում են աշխատանքներ նաև թանգարան-ինստիտուտի վեբկայքի թարմացման հարցում։

«Մյուս տարի թանգարան-ինստիտուտի 25-ամյակն է։ Կազմելու ենք առաջարկությունների շարք, կկիսվենք Նախարարության հետ», - նշեց պրն Մարությանը։

Այժմեական է մնում Ծիծեռնակաբերդի զբոսայգու հարցը՝ շուրջ 100 հա տարածք, որի խնամքի համար անհրաժեշտ են կոնցեպտուալ նոր մոտեցում, բարերարների ընդգրկում այս և այլ հարցերի շուրջ։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am