Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ամփոփվեց «Ուսյալ ազգի վկայագրերը» մրցույթը


17.06.2023


Երեկ՝ հունիսի 16-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ուսյալ ազգի վկայագրերը» մրցույթի ամփոփիչ մասի և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՑԹԻ աշխատակիցները, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ և այլք: Մրցույթ անցկացնելու գաղափարն առաջացել էր դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին, երբ ՀՑԹԻ-ի նախաձեռնությամբ ՀՊՄՀ իր 100–ամյակի կապակցությամբ հյուրընկալեց «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով շրջիկ ցուցադրությունը:

Նախքան մրցույթի ամփոփումը միջոցառման մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Արդեն գիտաժողովների սրահում ներկաներին ողջունեցին և մրցույթի մասնակիցներին հաջողություններ մաղթեցին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը և ՀՊՄՀ Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը: Վերջինս ՀՑԹԻ-ին հանձնեց մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները: Այդ աշխատանքներում ներկայացված են արևմտահայ և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերի կրթօջախները, դրանց դերը ազգային ինքնության պահպանման գործում: Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, և հույս հայտնեց, որ հետագա համագործակցության շրջանակներում ուսանողները կներգրավվեն համատեղ այլ ծրագրերի մեջ:

Այնուհետև ներկայացվեցին մրցույթին մասնակցած ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների և դասախոսների պատրաստած և եզրափակիչ փուլ անցած երեք նախագծերը, և ժյուրիի անդամներն ընտրեցին հաղթողին: Ի դեպ, ժյուրիի կազմում էին ընդգրկվել նաև ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու, «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցադրության հեղինակ Սեդա Պարսամյանը և ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը: Մրցանակակիրներին Աիդա Թոփուզյանը հանձնեց պատվոգրեր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նվիրեց մրցանակակիրներին «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի գրքերից:

Միջոցառման ավարտին ուսանողներն ու դասախոսները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am